ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1233 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 5-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 11:10-ից՝ Ձկների:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:22-ը, նվերների ու հայտնագործությունների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, գնումներ անել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է պահպանել բարձր տրամադրությունը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառ կտրելն ու ծաղիկներ քաղելը:



Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:22-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Սա աղետների, անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Պատասխանատու եղեք, պայքարեք ձանձրույթի ու տագնապի դեմ, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Խուսափեք նոր գործեր սկսելուց:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարող եք պայքարել արդար գործի համար: Չարը բացահայտելու, վախերը հաղթահարելու օր է: Խորհուրդ է տրվում սկսած գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր ներսում հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում խորամանկել: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Խուսափեք խոզի միս, սալ ու քաղցրավենիք ուտելուց:

Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1233 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6