ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1107 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 3-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:30-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել ողջ էներգիան ու ուժերը: Բարենպաստ է կյանքը և մարդկանց ճանաչելուն ձգտելը, իրականությունը իրատեսորեն գնահատելն ու դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութերի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, երկար ու առանց հանգստի աշխատելը:



Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:30-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ստանալու օր է: Բարենպաստ է հանգստանալը, ինքնահայեցողությամբ ու մեդիտացիայով զբաղվելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Թեթև ու ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հանգստանալ, խաղալ, ուտեստներ պատրաստել, տոնել, նվերներ ընդունել, իսկ ահա գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական որոշումների համար: Սա առողջությունն ամրապնդելու ու բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, կաթնամթերքին, հաճախ ու քիչ-քիչ կերեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1107 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4