ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 16-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 22:03-ը, կարևոր օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, եթե դրա համար անհրաժեշտ ջանքերը գործադրվեն: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցրել եք այն, կորցրել եք ողջ ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, չեն բացառվում տրամադրության տատանումները:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 22:03-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք ու հաղթեք մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը մեկ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք սեռական կապերից: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, հատիկավորներին, խուսափեք խնձոր ուտելուց:



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու կեղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Մետաղադրամ գտնելն ու ձեր անունը լսելը լավ նշաններ կլինեն: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4