/ Աստղագուշակ / Ամսվա / Հոկտեմբերի աստղագուշակը
Загрузка...
16.10.2019

Հոկտեմբերի աստղագուշակը

2542 0 Ամսվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոկտեմբերին ստիպված եք լինելու շատ աշխատել: Ձեզ բարդ ամիս է սպասվում. հազիվ թե առանց ջանքեր գործադրելու հաջողությունների հասնեք: Հիմա հաճախ կկասկածեք ձեր ուժերին, և իզուր. դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարություններն ու ստանալ այն, ինչին ձգտում եք:

Հատուկ ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին: Հոկտեմբերը հենց այն ամիսն է, երբ կարելի է ճիշտ տնօրինել գումարը, այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կապահովեն ձեր ապագա բարեկեցությունը: Հնարավոր է՝ նշանակալի գումար ստանաք ու ձեզ խոշոր գնումներ թույլ տաք:

Շատ արդյունավետ կլինի հոկտեմբերի երկրորդ կեսը: Այդ հատվածում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում: Չի բացառվում՝ իրականանան գաղտնի ցանկությունները, որոնց մասին ոչ ոքի չէիք պատմել: Եթե վաղուց փոփոխություններ էիք ուզում, նկատի ունեցեք, որ այս շրջանը հարմար է ձեր մտահղացումները կյանքի կոչելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց հետաքրքիր, հագեցած ու կարևոր ամիս է: Այո, ձեզ փորձություններ են սպասվում, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի: Բայց այն բանից հետո, երբ բոլոր դժվարություններից գլուխ հանեք, ձեր առաջ այնպիսի հեռանկարներ կբացվեն, որոնց մյուսները կարող են միայն նախանձել:

Եկել է անսովոր, խոշոր ինչ-որ բանով զբաղվելու ժամանակը: Մի գործ գտեք, որը ձեզ իսկապես կոգեշնչի. հենց դա կօգնի իսկական հաջողության հասնել:

Բազմաթիվ ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ կլինեն: Ձեզ շատերը դուր կգան, չի բացառվում՝ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից: Բայց ամեն տարվածություն չէ, որ կարող է սկիզբ դնել լուրջ հարաբերությունների: Իհակե, դուք կարող եք նախաձեռնող լինել, բայց աշխատեք հանգստություն պահպանել, եթե ձեզ հավանություն չտան: Ամեն ինչ չէ, որ ձեզանից ու ձեր ցանկություններից կախված կլինի. հոկտեմբերին այդ առումով ոչինչ անել չեք կարող:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ, բայց հետաքրքիր է լինելու: Հոկտեմբերը ուժեղ մրցակցի հետ դիմակայությամբ կսկսվի: Դուք, ամենայն հավանականությամբ, դրանից հաղթող դուրս կգաք, բայց դա հեշտ չի լինի: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու վեճերի ժամանակ պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Ձեր մրցակիցները չեն ուզենա տեսնել ակներևը, իսկ դուք չեք կարողանա դրա վրա որևիցե ազդեցություն ունենալ: Բարեբախտաբար, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, այնպես որ՝ համբերատար եղեք:

Հոկտեմբերը հարմար է նորը սովորելու համար: Դա պետք է անեն նույնիսկ այն Երկվորյակները, ովքեր կարծում են, որ արդեն ամեն ինչ գիտեն ու կարողանում են: Բազմաթիվ օգտակար բաներ իմանալու, մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Գրի առեք ամենն, ինչ հետաքրքիր կթվա. հետո նույնիսկ ամենաանսպասելի բաները կարող են պետք գալ:

Մի ծանրաբեռնվեք: Հոկտեմբերին գործեր շատ կլինեն, բայց հանգիստը նույնպես շատ կարևոր կլինի: Ժամանակին դադարներ վերցրեք, և դա կօգնի խուսափել աշնանային մելանխոլիայից ու առողջության հետ կապված խնդիրներից:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոկտեմբերի սկիզբը շատ հագեցած կլինի: Միայն մի քանի օրվա ընթացքում պետք է շատ բան անեք, իսկ օգնության հարցով որևէ մեկին դիմել չի ստացվի: Մի փորձեք ամեն ինչ միանգամից ստանձնել. մտածեք, թե ինչպես ճիշտ բաշխեք ուժերը: Սեփական հնարավորությունների խելամիտ գնահատականը ու նպատակները հստակ գիտակցելը հենց այն է, ինչ ձեզ պետք է այս շրջանում:

Հետո ձեզ համեմատաբար հանգիստ օրեր են սպասվում: Դրանք գործերով լի կլինեն, բայց այդ գործերը հասարակ, հասկանալի ու այնքան էլ հոգնեցուցիչ չեն լինի: Բավականաչափ ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, անձնական խնդիրները լուծելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ. արմատական դրական փոփոխությունները քիչ հավանական են:

Հոկտեմբերի վերջը բոլոր տեսանկյուններից բարենպաստ է: Աշխատանքի մեջ հաջողության կհասնեք, կհասկանաք, որ հիմա կարող եք կարևոր մասնագիտական նպատակների հասնել: Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Այս շրջանում սկսվող հարաբերություններն արագ կզարգանան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան հաջող կդասավորվի: Հոկտեմբերի սկզբի իրադարձությունները որոշ Առյուծների թևեր կտան, կոգեշնչեն կարևոր գործեր սկսել: Շատ բանի ունակ կլինեք ու կհասկանաք դա: Ճանապարհին ծագած դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Համախոհներ գտնելը դժվար չի լինի:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվի ֆինանսական վիճակը, հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Դուք ստացված գումարը քամուն չեք տա, շատ խելամիտ կտնօրինեք այն, կծախսեք միայն պիտանի բաների վրա: Ամիսը հարմար է տունը կահավորելու, անհրաժեշտ բաները գնելու համար:

Հոկտեմբերը լավն է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ինքներդ ձեզ ու շրջապատողների հետ հաշտ կլինեք, բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին: Նկատի ունեցեք, որ հիմա կարող եք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ձեր նախաձեռնությամբ չէ, որ ավարտվել են:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բաների մասին պետք է մտածեք: Հոկտեմբերը ոչ միանշանակ իրավիճակներ կբերի, որոնցից չեք կարողանա միանգամից ելք գտնել: Կարևորն այն է, որ խուճապի չեք մատնվի ու չեք հանձնվի, կաշխատեք ինչ գնով էլ լինի՝ հասնել նպատակին: Ուշադիր դիտեք ձեր շուրջը: Ինչ-որ բարդ ու հազվագյուտ բան սովորելու և այնպիսի ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք, որին ոչ ոք չի տիրապետում: Հոկտեմբերը հարմար է որակավորումը բարձրացնելու համար, անփոխարինելի աշխատակից դառնալու շանս կունենաք:

Ամսվա կեսին կարող եք զբաղվել պրակտիկ գործերով: Արագ կզատեք գլխավորը երկրորդականից, նպատակին հասնելու օպտիմալ մեթոդներ կգտնեք:

Ամսվա վերջը նվիրված կլինի հուզական խնդիրների լուծմանը, ներքին սահմանափակումների հաղթահարմանը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ հիմա ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Հնարավոր է կարողանաք գրավել ֆինանսական բարձունքները, մեծացնել եկամուտներն ու շահավետ ներդրումներ անել: Համբերատարությունն ու համառությունը շատ տեղին կլինեն, որոնց շնորհիվ էլ սխալներ չեք անի:

Հաջող կլինեն փորձարկումները: Նորը փորձելով՝ չեք մոռանա զգուշության մասին. հենց դա թույլ կտա խուսափել սխալներից, ժամանակի ու ուժերի զուր կորստից: Եթե աշխատասեր ու հետևողական լինեք, կկարողանաք ապագա հաջողությունների համար հուսալի հիմք դնել:

Կարող եք հույս դնել մտերիմների օգնության, ընտանիքի անդամների հասկացողության վրա: Կոնֆլիկտներն ու տարաձայնությունները քիչ հավանական են, իսկ եթե դրանք առաջանան, արագ կկարողանաք խաղաղություն հաստատել: Կարող եք հեռու ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունել, որոշակիություն մտցնել կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակների հարցում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ արդյունավետ ամիս է սպասվում: Այն ստեղծագործ ինքնաիրացման հնարավորություն կտա, շանս կտա կիրառել ձեր տաղանդներն ու ունակությունները, որոնք նախկինում բոլորից թաքուն էիք պահում: Կշահեք շրջապատողների հարգանքը, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր թանկ են ձեզ համար:

Չի բացառվում՝ ձեզ հաջողվի ջրի երես հանել գաղտնի թշնամիներին, բացահայտել նրանց գաղտնիքներն ու զինաթափել նրանց: Դրա արդյունքը կդառնա շփման շրջանակների փոփոխությունը. չզարմանաք, եթե ամսվա վերջին սկսեք շփվել ոչ այն մարդկանց հետ, որոնց հետ ժամանակ էիք անցկացնում հոկտեմբերի սկզբին:

Բարենպաստ ամիս է նոր ծանոթությունների համար, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնք հեռվից են եկել: Դուք կարող եք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել: Ընդ որում՝ չի բացառվում նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հաջող ամիս է սպասվում, որի իրադարձությունների շնորհիվ կմոտենաք կարևոր նպատակներին, կամրապնդեք ձեր դիրքերը, ավելի կարևոր ու ազդեցիկ անձ կդառնաք: Սակայն պետք է հասկանաք, որ խոսքը դեպի հաջողություն թռիչքի մասին չէ, այլ աստիճանական առաջխաղացման, առանց որի հնարավոր չէ գրավել բարձունքը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ հարաբերությունները. հիմա շատ կարևոր է համախոհների ճիշտ ընտրությունը: Պետք է գործ ունենաք միայն այն մարդկանց հետ, ովքեր վստահություն են առաջացնում ու նույնիսկ դժվար պահին հուսախաբ չեն անի: Ծուլությունն ու անգործությունը, խոստումները չպահելը, հասարակական կանոններից շեղվելն անթույլատրելի են:

Հավանական է մասնակցություն հասարակական ու քաղաքական գործընթացներին, որը երբեմն կամավոր չի լինի: Մի կողմից՝ դա ձեզ կարևորություն ու ինքնահարգանք կներշնչի, մյուս կողմից էլ՝ կստիպի զոհել անձնական կյանքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան կստացվի: Չի բացառվում՝ հաջողակ լինեք գործերում ու սիրո մեջ: Ձեզ պետք է միայն առավելագույնս արդյունավետ օգտագործել բացված հնարավորությունները: Ձեզ կաջակցեն գործընկերներն ու զուգընկերները, նոր ընկերներ կհայտնվեն:

Հոկտեմբերին կարող եք զրուցակիցներին զարմացնել պարադոքսալ, բայց ճիշտ մտահանգումներով: Դուք էներգիայով լի ու ինքնավստահ կլինեք, իսկ դա անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Ցանկացած մտավոր աշխատանք լավ արդյունք կտա, թույլ կտա ամբողջությամբ ցուցադրել ձեր հնարավորությունները: Նույնիսկ ֆինանսական բարեկեցության հասնելու համար շատ կարևոր կլինի ինտուիցիան:

Լավ կդասավորվեն հարաբերություններն ընտանիքում, ձեր արարքների ու խոսքերի համար զղջալու կարիք չեք ունենա: Ռոմանտիկ կապերը ներդաշնակ ու ամուր կլինեն, հեշտությամբ կհասնեք ուզածին՝ չմոռանալով ուրախացնել ձեր ընտրյալին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոկտեմբերը լարված պահեր կբերի: Հաճախ ստիպված եք լինելու շտապելով կարևոր որոշումներ ընդունել: Զգուշությունն ու դիտողունակությունը շատ տեղին կլինեն, քանի որ հիմա գործած սխալները կարող են ապագայի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, ժամանակին անցեք ստվերի տակ, հակառակ դեպքում ձեզ վրա կթափվի ազդեցիկ անձանց բարկությունը:

Ամսվա առաջին կեսին առավել ակտուալ կլինեն անձնական կյանքի հարցերը, մեծ նշանակություն կտաք հանգստին ու զվարճանքներին: Ցանկություն կունենաք շփվել մարդկանց հետ, ձեր ծանոթությունների շրջանակը կընդլայնվի: Սակայն անձնական հարաբերությունների ոլորտում խնդիրները չեն բացառվում. վտանգ կա՝ ճարպիկ մանիպուլյատորի զոհ դառնաք, եթե շատ վստահող ու խոցելի լինեք:

Հոկտեմբերի երկրորդ կեսը բարենպաստ է մասնագիտական տեսանկյունից: Լավ է ինքնուրույն գործեք, քանի որ համատեղ աշխատանքը կապված կլինի խնդիրների հետ: Ցանկալի չէ անշարժ գույք գնելը կամ վաճառելը, փաստաթղթեր ձևակերպելիս կասկածելի միջնորդների ծառայություններին դիմելը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում, որը նոր հեռանկարներ կբացի: Հավանական է առաջընթաց գործնական հարաբերություններում: Անցյալում կմնան լարվածությունն ու անվստահությունը, որոնք խանգարում էին մասնագիտական կապերին: Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, հրաշալի խմբում աշխատելու հնարավորություն կունենաք: Դուք ոչ միայն կարգուկանոն կհաստատեք սեփական գործերում, այլ նաև հրաշալի միջնորդ կլինեք, կկարողանաք լիցքաթափել գործընկերների ու ղեկավարության միջև լարվածությունը:

Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը. ցանկացած զրույց կարող է օգտակար տեղեկատվություն պարունակել: Իսկ դուք, ձեր հերթին, պետք է լավ ունկնդիր լինեք, որը խստորեն հետևում է սեփական արտահայտություններին:

Յուրահատուկ կարևորություն կունենան անձնական կյանքի իրադարձությունները: Դուք գրավիչ ու էներգիայով լի կլինեք, այնպես որ՝ մշտապես ուշադրության կենտրոնում կհայտնվեք, ցանկացած ընկերախմբում ցանկալի հյուր կլինեք ու կուրախացնեք մտերիմներին:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 24
Հյուրեր/Гостей: 23
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003