ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 20:28-ից՝ Առյուծի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:35-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սիրախաղերը, սեռական կապերը: Այսօր մարդու մեջ հեշտությամբ են արթնանում վեճերի ու արկածախնդրությունների հանդեպ հակումները: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 23:35-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ երանգները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք հատիկավորներին ու արմատապտուղներին, շիլաներին: Բարի կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4