ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1050 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 19-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 14:42-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:31-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, որը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնության մեջ մնալը, փորձել ծանր աշխատանքը ինքնուրույն անելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21:31-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք մյուսներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել էլ խորհուրդ չի տրվում: 


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Ցախսերն էլ անցանկալի են: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Ցանկացած կորուստ վատ նշան կլինի: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց լավ է ուտեք այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1050 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7