ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1047 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:49-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Տեսողությունը շատ մի ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:49-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, որը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնության մեջ մնալը, փորձել ծանր աշխատանքը ինքնուրույն անելը:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հինը փոխարինել նորով: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի, եթե ամբոխի մեջ ձեր անունը լսեք, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչը, երկնագույնը: Եթե ճանապարհին այդ գույներին հանդիպեք, իմացեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարների, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5