Դեկտեմբերի աստղագուշակը

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դեկտեմբերն ավելի բարդ կլինի, քան կուզենայիք: Ամիսը փորձություններ կբերի, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի: Հաճախ նոր բան ստանձնելու համար պետք է ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք, նույնիսկ եթե հասկանաք, որ դա անհրաժեշտ է ու օգտակար: Մեծ կլինի ամեն ինչից հեռանալու գայթակղությունը, կուզենաք թույլ տալ, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Բայց հոսանքով լողալ չարժե, քանի որ դա ձեզ այնտեղ չի տանի, որտեղ կուզենայիք հայտնվել:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հիմա կկկարողանաք հասկանալ, թե ով է ձեր ընկերը, իսկ ով՝ ոչ: Հնարավոր է՝ հասկանաք, թե որ հարաբերություններին է պետք վերջ տալ: Ձեր որոշումները մյուսներին ամեն անգամ դուր չեն գա, բայց եթե վստահ եք ձեր ճշմարտացիության վրա, ապա գործեք:

Իհարկե, դեկտեմբերը ոչ միայն դժվարություններ, այլ նաև հաջողություններ կբերի: Դրանց ավելի հեշտ կհասնեք այնտեղ, որտեղ պետք է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա ու օգնության չսպասեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դեկտեմբերը հաջող կդասավորվի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, ձեզ համար դժվար չի լինի լավ տրամադրությունը պահպանելը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, լավ նորություններ: Ծանոթները կկիսվեն ոգեշնչող գաղափարներով: Մասնագիտական ոլորտում անհանգստության լուրջ առիթներ չեն լինի: Անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի լինի, բայց ճիշտ ժամանակին կհասկանաք, թե ինչպես պետք է ձեզ պահեք ու ինչ պետք է անեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Ամսվա կեսը հագեցած կլինի իրադարձություններով: Այդ հատվածում շատ բան պետք է հասցնեք, աշխատեք ոչ մի րոպե զուր չծախսել: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ մարդիկ են ձեզ շրջապատում: Հաջողության համար պետք են մարդիկ, ովքեր ձեզ հետ մի ալիքի վրա են: Եթե պետք է ինչ-որ մեկին երկար համոզեք ու բացատրություններ տաք, ավելի լավ է նոր համախոհներ փնտրեք:

Ամսվա վերջը լավ նորություններ ու հաճելի, հիշարժան պահեր կբերի: Հարմար ժամանակ է ընկերների հետ շփվելու, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև ճամփորդելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դեկտեմբերի սկիզբը շատ բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար է և՛ աշխատանքի, և՛ հանգստի համար: Դուք հաճույք կստանաք ամենից, ինչով կզբաղվեք: Հին գործնական կապերը վերականգնելու, համատեղ աշխատանքի մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք, որը կսկսվի արդեն հաջորդ տարի: Նոր գաղափարները մեկը մյուսին կհետևեն, բայց դուք գիտեք, որ դրանք իրագործելու համար հարմար ժամանակը հետո է գալու, այնպես որ՝ հիմա դեռ հանգիստ կպատրաստվեք, տեղեկատվություն կհավաքեք ու կմտածեք:

Դեկտեմբերի երկրորդ կեսը բարդ կլինի: Շատ բան պետք է հասցնեք, դրա հետ միասին պայմանները հաջող չեն լինի, պետք է փոխեք ծրագրերը, ինչ-որ բան հետաձգեք կամ հարմարվեք: Այդ ամենը դժվարությամբ կտրվի հատկապես նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր սովոր են հեշտությամբ հաջողության հասնել: Դուք սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել այդ հարցով: Համախոհներ ու օգնականներ առանց դժվարության կգտնեք:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ, հոգնեցուցիչ ու լարված կլինի դեկտեմբերի սկիզբը: Նույնիսկ հասարակ գործերը դժվարությամբ կտրվեն, մեծ ջանքեր կպահանջեն: Կարող է թվալ, թե ողջ աշխարհը ձեր դեմ է դուրս եկել ու նույնիսկ հին ընկերները ոչ մի հարցում չեն ուզում օգնել: Աջակցություն ստանալու փորձերը հաճախ անհաջող կլինեն, մարդիկ պարզապես չեն հասկանա, թե ինչ եք նրանցից ուզում: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու միշտ պատրաստ են ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:

Ամսվա կեսը դրական փոփոխությունների կբերի: Այդ հատվածում ձեզ հաճելի հանդիպումներ, հաջող զուգադիպություններ ու նոր գաղափարներ են սպասվում: Բայց ամենակարևորն այն է, որ ձեզ կվերադառնան լավատեսությունն ու կենսուրախությունը: Հետաքրքիր վայրերում լինելու, խոստումնալից նախագծերի վրա տարվող աշխատանքին մասնակցություն ունենալու հնարավորություն կունենաք: Այս ամենի շնորհիվ տրամադրությունն օր օրի կլավանա, և Նոր տարին ուրախ կդիմավորեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դեկտեմբերի սկզբին ուշադրություն պահանջող շատ գործեր կլինեն: Դուք պետք է զբաղվեք կարևոր, ոչ այնքան հետաքրքիր ու մեծ ուժեր խլող աշխատանքով: Մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, սեփական գործերի մեջ խորացած կլինեն, և նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել չի ստացվի: Հաճախ ձեզ կնյարդայնացնի ուրիշի ծանրաշարժությունը, միաժամանակ չեք նկատի, որ ինքներդ էլ պակաս դանդաղկոտ չեք ու ժամանակը զուր վատնում եք:

Աստիճանաբար բացասական միտումների ազդեցությունն անկում կապրի, ամսվա երկրորդ կեսն էլ առաջինից արդյունավետ ու հաջող կլինի: Դուք նախկինում ծագած հարցերը լուծելու, սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Անցյալում կմնան կասկածները, կզգաք, որ ավելի քիչ եք կասկածում ձեր ուժերին և ավելի մեծ ոգևորությամբ եք ստանձնում նոր գործերը:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, արդյունավետ ամիս է: Չի կարելի ասել, որ այն ամբողջովին զուրկ կլինի խնդիրներից ու դժվարություններից, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Երբեմն դրա համար ստիպված եք լինելու նորը սովորել, և դա սկզբում ջանքեր կպահանջի: Բայց դուք պատրաստ կլինեք նրան, որ նպատակին տանող ճանապարհը հեշտ չէ, այնպես որ՝ մտածածից չեք հրաժարվի, չեք բողոքի, այլ կփորձեք հասնել ձեր ուզածին:

Դեպի լավը կփոխվեն անձնական հարաբերությունները: Մարդիկ, որոնց հետ նախկինում չէր հաջողվում լեզու գտնել, հիմա պատրաստ կլինեն ընդառաջ գալ ձեզ, կհասկանան ու կաջակցեն ձեզ: Անցյալում կմնան վեճերը, դուք կզգաք, որ կողքին համախոհներ ունեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան նկատելի կդառնա աստղերի աջակցությունը: Դրա շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Այնպես որ՝ մի վախեցեք ծրագրեր կազմել ու կյանքի կոչել դրանք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դեկտեմբերը շփումների տեսանկյունից հեշտ ամիս չի լինելու: Մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, հաճախ ձեզ սխալ կհասկանան, կվիրավորվեն կամ կվշտանան դատարկ բաների պատճառով: Երբեմն փոքրիկ տարաձայնությունները վեճերի կհանգեցնեն, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Ավելի ուշ փոխհասկացողությունը վերականգնելու համար ստիպված եք լինելու համառություն դրսևորել: Հատկապես ձեզ համար կարևոր գործերում լավ է ուրիշների վրա հույս չդնեք: Ինչքան ինքնուրույն գործեք, այնքան ազատ ձեզ կզգաք ու այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Ամիսը հարմար է ուսման ու ստեղծագործելու համար: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա շատ օգտակար կլինի: Ինտուիցիան հաճախ ձեզ ոչ ստանդարտ լուծումներ կհուշի, ձեր գործողությունները կզարմացնեն ու կհիացնեն շրջապատողներին: Ամենայն հավանականությամբ շատերը կուզենան ավելի մոտիկից ճանաչել ձեզ ու ընկերանալ ձեզ հետ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դեկտեմբերի առաջին շաբաթը կստիպի անհանգստանալ, բայց այդ հատվածի իրադարձությունները չարժե սրտին մոտ ընդունել: Դուք արագ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակներից: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Շատ Կարիճներ հմտորեն կօգտվեն հին կապերից, որոնց շնորհիվ էլ կլուծեն կուտակված խնդիրները:

Ավելի ուշ կգա մի շրջան, երբ ձեր հաջողություններն ու հաղթանակները կախված կլինեն բացառապես ինքնատիրապետումը պահպանելու ձեր ունակությունից: Եթե չկորցնեք հանգստությունն ու միայն լավ մտածված քայլեր անեք, կկարողանաք շատ բանի հասնել: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց ամենակարևոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք:

Դեկտեմբերի վերջը հարմար է աշխատանքի ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք հնարավորություն կունենաք հոգ տանել և՛ սեփական բարեկեցության, և՛ այն մասին, որ մտերիմները ոչ մի բանի մասին չհոգան: Խնայող եղեք, քանի որ հնարավոր են զուր ծախսեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դեկտեմբերի առաջին կեսը բարենպաստ է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են սովորականից շատ աշխատել ու մտադիր չեն ընկրկել դժվարությունների առաջ: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ, չի բացառվում՝ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք բերեք: Լավ ժամանակահատված է հարաբերություններ սկսելու համար: Դուք շրջապատողների հետ անկեղծ կլինեք, և նրանք կգնահատեն դա:

Ամսվա կեսը հետաքրքիր առաջարկների ժամանակ է: Դրանք հաճախ կգան մարդկանցից, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել, քանի որ չեք զղջա ձեր որոշման համար: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել, քանի որ նրանք երբեմն կգերագնահատեն և՛ սեփական հնարավորությունները, և՛ ձեր ուժերը:

Դեկտեմբերի վերջը կանցնի խառնաշփոթի մեջ: Շատ բան պետք է հասցնեք, շրջապատողները ձեզանից աջակցություն կսպասեն, հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, որպեսզի օգնության շտապեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ամսվա վերջին օրերը լավն են գործնական շփումների համար: Նախատոնական մթնոլորտը չի խանգարի պայմանավորվել համագործակցության մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դեկտեմբերն անհանգիստ ամիս է լինելու, որի մեծ մասը կանցնի հոգսերի մեջ: Շատ բան պետք է անեք, ընդ որում՝ ոչ միայն սեփական գործերով եք զբաղվելու, այլև ուղղելու եք ուրիշների սխալները: Ձգձգումներից ու թյուրիմացություններից խուսափել չի ստացվի, բայց դուք կփորձեք պահպանել հավասարակշռությունն ու սկսածն ավարտին կհասցնեք:

Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Հաճախ կթվա, որ նրանք ձեզանից շատ բան են սպասում, իրավիճակը հանգիստ քննարկելու փորձերն էլ անհաջող կլինեն: Դուք բոլոր դեպքերում կփորձեք խուսափել կոնֆլիկտներից, բայց երբեմն դրա պատճառով ստիպված եք լինելու նշանակալի զիջումների գնալ:

Ամսվա վերջին պատասխաններ կստանաք վերջին շրջանում անհանգստացնող հարցերին, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում, կհասկանաք, թե ինչին կարող եք շուտ հասնել, իսկ ինչին պետք է դեռ սպասեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դեկտեմբերը կարևոր իրադարձություններով ու լուրջ հաղթանակներով հազիվ թե նշանավորվի: Այն ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործունեության համար: Բայց դուք բոլոր գործերը հետաձգելու հնարավորություն հազիվ թե ունենաք. ինչ-որ բան հենց հիմա ուշադրության կարիքը կունենա: Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ: Աշխատեք հարթել սուր անկյունները: Դեկտեմբերին ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել՝ կապված ձեր մասնագիտական գործունեության ու կարիերայի զարգացման հետ:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դեկտեմբերը հարմար է անձնական հարաբերություններն ամրապնդելու, կապերը վերականգնելու և նրանց հետ հաշտվելու համար, ում հետ վիճել էիք: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել, քանի որ դա հիմա ոչ միայն տեղին է, այլև երբեմն՝ անհրաժեշտ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դեկտեմբերը հնարավոր է փայլուն չլինի, բայց վատն էլ չի լինի: Ողջ ամսվա ընթացքում ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Որոշ Ձկներ կստանան այն տեղեկատվությունը, որի կարիքն ունեին կարևոր որոշումներ ընդունելու համար: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Դուք շատ բաներ կսովորեք ուրիշներից, երբեմն կօգտագործեք ուրիշի փորձը:

Շատ լավ գաղափարներ կունենաք, բայց դու կհասկանաք, որ դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Հիմա կարող եք քննարկել պլանները ընկերների հետ, պայմանավորվել այն բանի շուրջ, թե ինչպես եք միասին գործելու:

Դեկտեմբերի երկրորդ կեսը կապված կլինի լուրջ ծախսերի հետ: Որոշ Ձկներ ավելի շատ կծախսեն, քան ծրագրել էին և կմեղադրեն իրենց դրա համար: Նշանի ներկայացուցիչների համար դժվար կլինի ժամանակին կանգ առնելը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ավելի լուրջ տրամադրված կլինի ու պատրաստ կլինի ժամանակին պիտանի խորհուրդ տալ:

Կիսվել սոցցանցերում
1
Добавлено: 2019-12-01, 15:00
0
3625
Moder-003

Похожие публикации


loading...

Комментарии (0)

00000

Добавить комментарий


Наверх