/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 11
Загрузка...
22.09.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, չափազանց հաճախ կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ հին փորձն ու գիտելիքներն անօգուտ կլինեն: Կարող եք հույս դնել սեփական ինտուիցիայի վրա կամ օգնության դիմել մարդկանց, ովքեր նախկինում օգնել են ձեզ դժվար պահերին: Կարևորը չկորցնեք ինքնավստահությունն այնտեղ, որտեղ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այդ ժամանակահատվածը հարմար է ուսում սկսելու կամ նոր գործ ստանձնելու համար: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նախկինում ձեզ համար շատ թանկ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց բարենպաստ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի ու հնարամիտ կլինեք: Այդ ամենը բավական կլինի, որպեսզի նույնիսկ իրադարձությունների անբարենպաստ ընթացքը չխանգարի ձեզ հաջողության հասնել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր սկզբում ձեզ տարօրինակ կթվան, իսկ հետո՝ շատ համակրելի:

Եթե այսօր ուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, դա անելը դժվար չի լինի: Կարող եք հրաժարվել վնասակար սովորույթներից և այն ամենից, ինչը խանգարում է առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը բավականին անհաջող կսկսվի, բայց պետք չէ վշտանալ: Արդեն մի քանի ժամ հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի: Բայց պետք չէ հանգիստ սպասել իրադարձությունների հաջող ընթացքին ու չգործել: Հաջողության հասնելու շանսերը կմեծանան, եթե աջակցության խնդրանքով դիմեք մարդկանց, ովքեր նախկինում էլ ձեզ լավ խորհուրդներ են տվել կամ ինչ-որ հարցում օգնել են:

Չեն բացառվում սիրային տարվածությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի: Նախկինում ձեր արժանիքները չնկատող մարդիկ կհասկանան, թե ինչպես են սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան պետք է անեք, բայց դուք միշտ չէ, որ տրամադրված կլինեք ջանքեր գործադրել: Հոգ չէ: Շուրջը դիտելուց հետո կգտնեք մեկին, ում կարող եք հանձնարարել ամենաբարդն ու հոգնեցուցիչը: Միանգամից մտածեք, թե ինչով եք շնորհակալություն հայտնելու նրան. նույնիսկ ամենաանշահախնդիր օգնականները չեն հրաժարվի պարգևից:

Ինչ-որ նոր ու կարևոր բան իմանալու, սովորելու հնարավորություն կունենաք: Ստեղծագործ պոտենցիալը ցածր կլինի: Սեփական լավ գաղափարներ չեք ունենա, փոխարենը ուրիշների գաղափարները ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվելը բարդ կլինի: Եթե լավ արդյունք եք ուզում, հույս դրեք ինքներդ ձեզ վրա. իրադարձությունների հաջող ընթացքի ու կողքից օգնության վրա հույս մի դրեք: Ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը, զրուցեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզանից շատ բան գիտեն:

Ինքնուրույն գործելով՝ կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար շատ ժամանակ կպահանջվի: Համբերատար եղեք. բարենպաստ պահին սպասելու ունակությունը թույլ կտա խնայել ուժերն ու էներգիան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վառ տպավորություններ ու հիշարժան պահեր է խոստանում: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ. դա կբարձրացնի տրամադրությունը, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Հին ծանոթները հաճույքով կօգնեն գործերում, և նրանց շնորհիվ դուք ելք կգտնեք ցանկացած բարդ իրավիճակից:

Չեն բացառվում աշխատանքը փոխելու, երկարաժամկետ համագործակցություն սկսելու մասին առաջարկները: Որոշ Կույսեր կիրառում կգտնեն իրենց այն տաղանդներին, որոնց գոյության մասին ոչ ոք գլխի չէր ընկել: Ֆինանսական վիճակը կլավանա: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ վեճեր կլինեն: Դուք ոչ միայն չեք փորձի չխուսափել դրանցից, այլև երբեմն ինքներդ կհրահրեք այդ վեճերն՝ առանց մտածելու, թե ինչի կարող են դրանք հասցնել: Հին ընկերների, փորձված համախոհների հետ հարաբերությունները ավելի լարված կդառնան: Իրար վստահելն ավելի կդժվարանա, իսկ փոխադարձ դժգոհությունները կշատանան: Չի բացառվում՝ դուք նախընտրեք ինքնուրույն գործել, հույս չդնել ուրիշների վրա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք տեսել: Նրանց հետ շփվելու հնարավորության համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչում կարևոր կլինի չափավորությունը: Եթե չափազանց շատ բան ուզենաք, ձեր առաջ շատ բարձր նպատակներ դնեք, վտանգ կա, որ ձեռնունայն մնաք: Համեստ հաջողություններով բավարարվելու պատրաստ Կարիճները ավելի շատ բանի կհասնեն, քան ակնկալում էին:

Վեճերից խուսափելը հեշտ չի լինի, բայց դուք կհետևեք, որ փոքրիկ տարաձայնությունները լուրջ կոնֆլիկտների չվերաճեն: Հատկապես դժվար կլինի մեծերի հետ լեզու գտնելը. նրանք ձեզ բարձրից կնայեն, իսկ դա չի ուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, հազիվ թե ինչ-որ բանի համար հուզվեք: Չեք անհանգստանա նրա համար, ինչի վրա չեք կարող ազդել, բայց ոչ մի րոպե չեք կորցնի վերահսկողությունն այն իրավիճակի վրա, որտեղ ձեզանից ինչ-որ բան է կախված: Հնարավոր են անսովոր, զարմանալի զուգադիպություններ, պատահարներ, որոնք կստիպեն փոխել ոչ վաղ անցյալի իրադարձությունների ու մարդկանց հանդեպ վերաբերմունքը:

Օրվա վերջին առաջ եկած գաղափարները հանճարեղ կլինեն: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Դրանում հաճույքով կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները, չհենվել անձնական համակրանքի ու հակակրանքի վրա այնտեղ, որտեղ խոսքը բիզնեսի, հնարավոր եկամտի կամ կարևոր ստեղծագործ նախագծերի մասին է: Քիչ ռիսկի դիմեք հատկապես օրվա առաջին կեսին. այդ հատվածում աստղերի աջակցությունը շատ համեստ կլինի: Չարժե վստահել նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Այսօր ինչ-որ մեկը կարող է փորձել օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի ու ուժերը վերականգնելու, քան վճռական գործողությունների համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին. այն կօգնի վանել տհաճ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող է, և արժե օգտվել դրանից վաղուց մտածածն անելու համար: Կարող եք հաջող ավարտին հասնել բարդ նախագծերը, վերջակետ դնել այն գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Աշխատանքային կոնֆլիկտները կարգավորելու, հին մրցակիցներին համախոհ դարձնելու հնարավորություն կունենաք: Դուք շատ հնարամիտ կլինեք, հաճախ ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, կհասնեք նրան, ինչը վերջերս համարյա անհնար էր թվում:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի, բայց՝ ավելի հանգիստ ու ավելի քիչ արդյունավետ: Այդ հատվածում կարևոր հարցեր մի քննարկեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բազմաթիվ տարաձայնություններ կծագեն, բայց վեճերից ոչ մեկը կոնֆլիկտով չի ավարտվի: Դուք նման բան պարզապես թույլ չեք տա. բացասական հույզերը օրորոցի մեջ կխեղդեք, կլիցքաթափեք մթնոլորտը, կհաշտեցնեք նրանց, ովքեր դեռ նոր են սկսել վիճել: Աշխատանքի մեջ երբեմն դժվարություններ կծագեն, բայց դուք բոլոր դեպքերում ավարտին կհասցնեք սկսած գործերը:

Հավանական են հաջող գնումներ, դուք չեք սխալվի գումարը կիրառելու հետ կապված որոշումներում: Հնարավոր են անսպասելի այցեր: Չի բացառվում՝ հյուր գան մարդիկ, որոնց վաղուց չէիք տեսել: Նման հանդիպումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Сентябрь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 4
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 0