ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3876 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հրաշալի գաղափարներ կնվիրի, որոնց իրագործումից հետո ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, ինչպես նաև ուրախացնել ձեզ համար կարևոր մարդկանց: Շատ հարցերում կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ մանրուքներում էլ, լուրջ հարցերում էլ սխալներ չեք անի:

Օգտակար փորձ ձեռք բերելու շանս կա, կսովորեք այն, ինչը շուտով պետք կգա: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին խուսափեք տարաձայնություններից ու վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ երբեմն ձեզ կարծես հատուկ պրովոկացիայի կենթարկեն ու կհանեն հավասարակշռությունից: Վիրավորական կլինի, որ դա կանեն նույնիսկ այն մարդիկ, որոնց սովոր եք ձեզ ընկեր ու համախոհ համարել:

Բայց եթե հույզերին չտրվեք, շուտով կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Հավանական են իրադարձություններ, որոնք կօգնեն նորովի նայել գոյություն ունեցող խնդիրներին ու գտնել դրանց լուծումը: Որոշ Ցուլեր կարևոր տեղեկատվություն կստանան՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Խնդիրները կարող են իրենք իրենց լուծվել, միայն երբեմն ձեր կողմից ջանքեր գործադրելու կարիք կլինի: Դուք առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Հատկապես հեշտ կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ նախկինում էլ համագործակցել եք, միասին ինչ-որ բարդ ու հետաքրքիր գործով եք զբաղվել:

Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային բնույթ կստանան: Դուք հեշտությամբ կտարվեք ու լրիվ կկորցնեք ձեր գլուխը, բայց դրանում ոչ մի վատ բան չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ: Կարևոր գործերը ծրագրեք օրվա առաջին կեսի համար, քանի որ այն շատ լավ կդասավորվի: Ինչքան օրն առաջ գնա, այնքան մեծ կլինի սկսածը հետաձգելու ու պարզապես հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, խնդիրների ինքնըստինքյան լուծման մասին երազելու ցանկությունը:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում սուր պահերը, տարաձայնություններն ու վեճերը: Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերի քննարկմանը, որոնք վաղուց լուծված էիք համարում: Բայց կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող, խոստումնալից ու թեթև օր է: Օգտվեք նրանից, որ աստղերը ձեր կողմից են ու բաց մի թողեք վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորությունը: Կարող եք վերադառնալ նրան, ինչն առաջ ձեզ մոտ չէր ստացվում: Հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելը:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ: Դուք մարդկանց դուր կգաք, շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ու նույնիսկ ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը հանգիստ ու հաճելի կլինի: Այդ հատվածում խոշոր հաջողությունները քիչ հավանական են, փոխարենը հնարավորություն կունենաք հրաշալի ժամանակ անցկացնել, զբաղվել հետաքրքիր բանով: Որոշ Կույսեր կհիշեն հին նախասիրությունների մասին, նորից դրանցում ոգեշնչվածության աղբյուր կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ ու հակասական կլինի: Հավանական են անսպասելի առաջարկներ ու ճակատագրական հանդիպումներ: Բայց, ցավոք, չեն բացառվում նաև չմտածված արարքները, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Ինչ էլ պատահի, եզրակացությունների հարցում մի շտապեք: Առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավագույն օրը չէ մեծ փոփոխությունների համար. կենսական պոտենցիալը ցածր է, դուք արագ կհոգնեք, շատ կհուզվեք, վտանգ կա՝ ինչ-որ մեկի վատ ազդեցության տակ ընկնեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Ինչ-որ առաջարկի համաձայնելուց առաջ համոզվեք, որ կարող եք վստահել այն մարդուն, որից ստացել եք այդ առաջարկը:

Ցանկացած որոշում պետք է լավ կշռադատված ու մտածված լինի: Եթե փորձառու մարդու հետ խորհրդակցելու հնարավորություն ունեք, հենց այդպես էլ վարվեք: Խուսափեք արկածախնդրություններին ու կասկածելի միջոցառումներին մասնակցությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոգ տարեք ձեր մասին: Կենսական պոտենցիալն այսօր ցածր է, ծանրաբեռնվածությունն անցանկալի է: Եթե կարող եք հետաձգել գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել, հենց այդպես էլ վարվեք, իսկ եթե ոչ, աշխատեք միայնակ չաշխատել, օգնականներ գտնել: Խուսափեք սթրեսային իրավիճակներից ու հոգ տարեք ձեր մասին:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Ձեր ուժերի սահմաններում կլինի ընտանեկան կոնֆլիկտ թույլ չտալը: Ձեզ կօգնեն ինքնատիրապետումն ու առողջ բանականությունը: Դուք գլուխներդ չեք կորցնի, խելամիտ կլինեք, շրջապատողներն էլ կհետևեն ձեր օրինակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հնարավորություն կտա լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ կծագեն, բայց դուք հոգեկան հավասարակշռությունն ու լավատեսությունը չեք կորցնի, տեղի ունեցողին հումորով կվրաբերվեք ու անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է շփումների համար: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել, քննարկել դրանք ընկերների ու համախոհների հետ: Օգտակար կլինի անպիտան իրերից ազատվելը, կարգուկանոն հաստատելը: Գնումների հարցում մի շտապեք: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մանրուքների պատճառով մի հուզվեք: Այսօրվա շատ պատահարներ այնքան մեծ նշանակություն չեն ունենա, որքան կարծում եք: Ամեն ինչ ձեր ուզածի նման չի ընթանա, հնարավոր են թյուրիմացություններ ու դժվարություններ, բայց ոչ մի բան չի խանգարի ձեզ իրագործել մտածածը: Այծեղջյուրները յուրահատուկ համառություն կդրսևորեն ֆինանսներին վերաբերող գործերում: Հենց այդ ոլորտում էլ հավանական են նշանակալի հաջողություններ:

Եթե հանգստություն պահպանեք ու համառ լինեք, ապա երեկոյան կկարողանաք հասնել նրան, ինչի հույսը չունեիք: Հնարավոր են լավ նորություններ, անսպասելի առաջարկներ ու հրավերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների համար բարենպաստ օր է: Հին ծանոթներն ուրախ կլինեն տեսնել ձեզ, իսկ նորերը արագ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Ցանկացած հարցի քննարկում թեթև կանցնի, մարդիկ հաճույքով կհամաձայնեն ձեզ հետ, չեն մերժի օգնության ձեր խնդրանքը: Չեն բացառվում սիրային տարվածությունները, սերն առաջին հայացքից: Այսօր սկսվող հարաբերություններն արագ կզարգանան:

Հեշտությամբ չեն տրվի կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Դուք հաճախ կշեղվեք, և դա երբեմն սխալների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի է օգտակար գործերի համար: Պարտադիր չէ խոշոր բան ստանձնեք, ընթացիկ խնդիրների հաջող լուծումն էլ վատ չի լինի: Ձեզ մոտ հրաշալի կստացվի կարգուկանոն հաստատելը, անպիտան բաներից ազատվելն ու ձեր կյանքը հեշտացնելը: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Կարող եք ընդհանուր ծրագրեր կառուցել, պայմանավորվել համատեղ գործողություների մասին, լուծել բոլորի համար կարևոր հարցերը: Տարաձայնություններ չեն առաջանա նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ վիճել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3876 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8