/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 30
Загрузка...
22.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է նոր գործ ստանձնելու համար: Դուք դժվարություններից չեք վախենա, կզգաք, որ շատ բանի եք ունակ, և դա իսկապես այդպես կլինի: Հեշտությամբ ինչ-որ օգտակար բան կսովորեք. ոտքի վրա պիտանի ինֆորմացիա կյուրացնեք, ճիշտ կգնահատեք ուրիշի գաղափարները: Հաճախ հենց դուք կնկատեք կարևոր բաները, որոնց ուրիշները ուշադրություն չէին դարձնի:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շրջապատողներից հաճելի խոսքեր կլսեք: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը, խոստովանել, որ շատ բանի եք ունակ: Հավանական է համագործակցության առաջարկ ստանաք: Մի շտապեք համաձայնել. կարող եք ավելի շահավետ պայմանների հասնել:

Շատ Ցուլեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ կստանան: Հավանական են փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում. եկել է կուտակված տարաձայնություններին ու երկար վեճերին վերջ տալու ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է ոչ ֆորմալ շփումների համար: Չպարտադրող միջավայրում կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ երկրի ճակատագիրը, և՛ անձնական գործերը. բոլոր դեպքերում զրույցը հաճելի ու օգտակար կլինի: Ձեզ բնորոշ անկեղծությունը լավ տպավորություն կթողնի, նույնիսկ ամենափակ մարդիկ ավելի շփվող կդառնան: Ուշադիր լսեք նրանց. շատ հետաքրքիր բաներ իմանալու շանս կա:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Ուժերը վերականգնելուց հետո կզգաք, որ ունակ եք համարյա ամեն ինչի ու կստանձնեք այն, ինչ նախկինում չէիք համարձակվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ընկերներին ու համախոհներին ձեր պլանների մասին պատմելու, նրանց հետ այն գաղափարներով կիսվելու համար, որոնք հազիվ թե հաջողվի միայնակ կյանքի կոչել: Դուք աջակցություն կստանաք ու շուտով կարող եք քննարկումներից կոնկրետ գործողությունների անցնել: Հուսալի համախոհների շնորհիվ ավելի խիզախ ու վճռական կդառնաք և ավելի քիչ կկասկածեք:

Մի վախեցեք փորձարկումներ անելուց. ձեր համարձակ ու անսպասելի որոշումները բացառապես հաջող կլինեն: Աշխատանքի մեջ պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք: Բարդ օր է լինելու, բայց դուք բոլոր խոչընդոտները հաղթահարելու, փորձություններն արժանապատվորեն անցնելու ու կարևոր նպատակին հասնելու շանս ունեք: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ աշխատավայրում, հավանական է փչանա այն տեխնիկան, որից սովոր եք ամեն օր օգտվել: Այս ամենը կխախտի իրադարձությունների սովորական ընթացքը: Հանգստություն պահպանեք. հույզերը չեն օգնի գլուխ հանել իրավիճակից:

Պատրաստ եղեք փոխել պլանները, իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դա ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան ուրիշների մոտ. շատերը հետաքրքրասիրությամբ կհետևեն տեղի ունեցողին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ գործերում հաջողության հասնելուն կօգնի հմայքը: Դուք մարդկանց դուր կգաք, կկարողանաք բարձրացնել նրանց տրամադրությունը, կիմանաք՝ ում և ինչի մասին կարելի է խնդրել: Կարող եք բարդ գործեր, մասշտաբային նախագծեր ստանձնել: Ձեզ կհաջողվի ոչ միայն համախոհներ, այլ նաև ազդեցիկ հովանավորներ գտնել:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, վեճերի առիթներ էլ չեն լինի: Միասին հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է իմպրովիզացված երեկույթ, փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խոստումնալից օր է: Ինչքան խոշոր լինեն ձեր նպատակները, այնքան մեծ կլինեն դրանց հասնելու շանսերը, այնպես որ՝ մի մանրացեք: Հիշեք այն պլանների մասին, որոնք նախկինում չի հաջողվել իրագործել: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն և շանս կա, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Պետք կգան ավագ հարազատների ու փորձառու գործընկերների, հին ընկերների ու պարզապես լավ ծանոթների խորհուրդները: Ուրիշի փորձը կօգնի խուսափել սեփական սխալներից:

Գումարի հետ զգույշ եղեք: Հատկապես խոշոր գնումների համար ամենահարմար օրը չէ: Դուք ռիսկի եք դիմում ձեռք բերել այն, ինչին շատ դժվարությամբ կիրառում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ օր չի լինելու, բայց այն լուրջ խնդիրներ էլ չի բերի: Այո, ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից, կիսատ թողնել սկսածը: Համառությունը հրաշալի պտուղներ կտա, կարող եք սպասվածից ավելիին հասնել: Չի բացառվում՝ հաջողակ լինեք ֆինանսական գործերում: Հավանական են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ, այդ թվում՝ խոշոր գնումներ:

Մտերիմների հետ աշխատեք հնարավորինս բարեհամբույր լինել: Ցավոք, կոնֆլիկտների հավանականությունն այսօր շատ մեծ է: Թույլ մի տվեք, որ վեճերը երկար ձգվեն ու լրջորեն փչացնեն հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աստղերն ամեն հարցում կաջակցեն ձեզ, օրն էլ հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Մի վախեցեք մասշտաբային նախագծեր ու լուրջ գործեր ստանձնելուց: Հազիվ թե այնպիսի դժվարություններ առաջանան, որոնք կխանգարեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, անպայման կգտնվեն մարդիկ, որոնց աջակցությամբ կարող եք հաղթահարել դրանք:

Ձեզ հաճելի հանդիպումներ են սպասվում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք զրուցել նրանց հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին սիրային հարաբերությունները, հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճելի օր է, բայց այն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հին նախասիրությունների մասին հիշելու առիթ կլինի: Նախկինում հաճույք պատճառող բաներով զբաղվելիս ձեզ ավելի երջանիկ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատանա ինքնազգացողությունը, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Գումարի հետ զգույշ վարվեք, չեն բացառվում կորուստներն ու զուր ծախսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը մեծ հաջողություններ է խոստանում: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, հաճելիորեն կզարմացնեք շրջապատողներին, կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին, դուք իրավիճակից դուրս գալու անսպասելի ու արդյունավետ ելք կգտնեք: Չի լինի մի խնդիր, որից չկարողանաք գլուխ հանել, եթե ջանքեր գործադրեք:

Հավանական են ձեզ համար մտերիմ մարդու հետ կապված լավ նորություններ: Ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի: Կարող եք հյուրեր կանչել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Տնային գործերին ստեղծագործ մոտեցում կցուցաբերեք, այդ իսկ պատճառով դրանք հոգնեցուցիչ չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է, որը ձեզ ու մյուսների համար շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, նույնիսկ եթե ոչ վաղ անցյալում դրանք հակասական էին, իսկ դա կօգնի նաև հասկանալ շրջապատողներին, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ:

Օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու հմտությունները: Մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Շանս կա՝ հաջողության հասնեք այն գործերում, որոնք նախկինում մեծ դժվարությամբ էին տրվում: Բայց այստեղ շատ բան կախված կլինի ոչ միայն ձեզանից, այլ նաև նրանցից, ովքեր շրջապատում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0