ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2636 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք ու հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով: Շրջապատողներին դա տարօրինակ կթվա, քանի որ նրանք սովոր են, որ դուք տագնապող չեք, մշտապես փորձում եք ոգևորել ու ոգեշնչել: Պլաններից նույնիսկ աննշան շեղումը ձեզ կարող է հանել հավասարակշռությունից:

Ապրումներից խուսափել կօգնեն օգտակար գործերը: Կենտրոնացեք դրանց վրա ու ձեզ ավելի վստահ կզգաք: Ցանկալի չէ կապվել ֆինանսական պարտավորություններով: Չարժե նաև պարտքով գումար տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք հաղթահարելու ձև կգտնեք: Չի բացառվում՝ հենց այս օրը ձեզ այնպիսի փորձ տա, որը հետո էլի օգտակար կլինի: Ընթացիկ գործերը սովորականից հոգնեցուցիչ կլինեն: Հենց ձեզ հաջողվի ավելի հետաքրքիր գործի անցնել, կրկին ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, մարդկանց դուք կգան ձեր գաղափարներն ու հայացքները: Չի բացառվում՝ մարդը, որի մասին նախկինում շատ հետաքրքիր բաներ եք լսել, ուզենա ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ամենակարևոր ու բարդ գործերի համար, ընդ որում՝ նաև նրանց, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Շատ բան հնարավոր կդառնա, ֆանտաստիկ արդյունքների հասնելու շանս կա: Չի բացառվում՝ դրա համար ստիպված լինեք վտանգավոր փորձարկում անել: Դուք չեք զղջա, եթե անեք դա:

Միայնակ գործելը պարտադիր չէ: Օգնականներ փնտրեք նրանց մեջ, ովքեր վստահում են ձեր փորձին, աշխատում են չվիճել ու ավելորդ հարցեր չտալ: Նման համախոհների աջակցության շնորհիվ ձեր նպատակներին ավելի արագ կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ստանձնած բոլոր գործերին աշխատեք լուրջ մոտենալ: Հաջողության հասնելու համար հիմա հենց դա է անհրաժեշտ: Կարգապահությունն ու կազմակերպվածությունը կօգնեն ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ժամանակը զուր չեք վատնի, չեք հետաձգի այն, ինչը հենց հիմա ուշադրության կարիք ունի:

Հնարավոր են հաջող գործնական հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ ու դրամական մուտքեր: Ֆինանսներին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Որոշ Խեցգետիններ օրվա երկրորդ կեսին կարող են շահավետ գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շրջապատողներին մեծ պահանջներ են ներկայացնում: Կարևոր հարցերի քննարկումը անսպասելի հաճելի կանցնի, կհաջողվի խուսափել վեճերից:

Երեկոյան հին նախասիրությանը վերադառնալու կամ պարզապես տրամադրությունը բարձրացնող հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այդ հատվածում այցելեն ընկերները կամ հանդիպեք մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Որոշ Առյուծներ կհաշտվեն մեկի հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Այն փորձություններ կբերի, և դրանք հաղթահարելու համար պետք է ջանքեր գործադրեք: Շատ հարցերի լուծում սովորականից դժվարությամբ կտրվի, երբեմն իրավիճակից գլուխ հանելու փորձերը անհաջող կլինեն: Բայց համառությունը պտուղներ կտա: Կօգնեն հնարամտությունն ու նախկինում ստացած փորձը: Դրանց շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակից լավագույն ելքը կգտնեք:

Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ: Այդ հատվածում շատ Առյուծներ հրաշալի գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Մի քանի օրից կկարողանաք կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Չմտածված արարքները, տաք գլխով ասված խոսքերը տհաճությունների կհանգեցնեն: Աշխատեք խոստումներ չտալ. դրանք կատարելն, ամենայն հավանականությամբ, դժվար է լինելու: Մի հիասթափեցրեք նրանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան:

Ձեզ հաճույք կպատճառի ապագայի մասին մտածելն ու պլաններ կառուցելը: Բայց իրատես լինել ամեն անգամ չի ստացվի, քանի որ հաճախ ցանկալին իրականության տեղ կընդունեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ունակ կլինի ցույց տալ ձեր մտահղացումների թույլ կողմերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը դժվարություններ կբերի, բայց, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ, որպեսզի վախենաք: Կարող եք նոր, մասշտաբային ու բարդ գործեր ստանձնել: Դուք բավական համառություն կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ օգնության հասնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները: Օրը հարմար է կարևոր զրույցների համար: Դուք կկարողանաք խուսափել վեճերից ու փոխադարձ վիրավորանքներից: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ լուրջ բնույթ կստանան և դուք ուրախ կլինեք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է շրջապատողների հետ հարաբերությունները դեպի լավը փոխելու համար: Այսօր դուք հնարավորություն կունենաք վերջ տալ հին կոնֆլիկտին, հաշտվել մեկի հետ, ում նեղացրել եք, վերականգնել հին կապերը: Ձեր արարքներն ու խոսքերը շատերի մոտ հարգանք կառաջացնեն: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու ընկերներ գտնեք: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելն ու նոր գաղափարներ տալը:

Հավանական են անսպասելի ուղևորություններ: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու ճամփա գնալ մտերիմներին օգնելու, նրանց մոտ ծագած խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, երբեմն անսովոր լուծումներ կգտնեք այնտեղ, որտեղ ուրիշները փակուղու առաջ են հայտնվել: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը. դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, արագ ճիշտ լուծումներ կգտնեք:

Չեն բացառվում խնդիրները շփման մեջ: Հատկապես դժվար կլինի այն մարդկանց հետ, ովքեր հազվադեպ են կիսվում իրենց ապրումներով: Դուք նրանց հաճախ ճիշտ չեք հասկանա, առանց հիմքի ինչ-որ բանում կկասկածեք: Անկեղծ զրույցը շատ բան կպարզի: Բայց զրույցն ինքն իրեն չի սկսվի, պատրաստ եղեք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հետաքրքիր գաղափարներ կբերի: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք գիտեք, որ վաղ թե ուշ ամեն ինչ կստացվի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի բացահայտումներ: Օրվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել, փոխել տեսակետը այնպիսի բաների հանդեպ, որոնք առաջ ակներև էին թվում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, փոքրիկ տարաձայնություններ, բայց կոնֆլիկտներ թույլ չեք տա: Հիշեք, որ շատ հարցերի քննարկում լավ է հետաձգել: Իսկ հիմա դժվար կլինի ճիշտ որոշում ընդունել ինֆորմացիայի պակասի պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր օր է: Դուք շատ բաների մասին պետք է մտածեք, լուրջ որոշումներ պետք է ընդունեք: Դրանք միշտ չէ, որ հեշտությամբ կտրվեն: Բայց դուք ամեն ինչից լավ գլուխ կհանեք ու խորհուրդների կարիք չեք ունենա, իսկ եթե դիմեք դրանց հարցով, ապա միայն հուսալի ու գիտակ մարդկանց: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է լսել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Չի բացառվում՝ նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց մասին նախկինում մակերեսորեն եք դատել: Հիմա ավելի շատ կնկատեք մարդկանց առավելությունները, այլ ոչ թե թերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2636 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7