ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2795 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողության հասնելու համար պետք է հեռատես ու ուշադիր լինեք: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Այն, ինչ հիմա փոքր ու աննշան է թվում, հետո կարևոր դեր կարող է խաղալ, այնպես որ՝ աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել:

Երբեմն իրադարձությունները շատ դանդաղ կզարգանան, իսկ դա կստիպի հուզվել: Ստեղծված իրավիճակի վրա ազդել չի ստացվի, կարող եք միայն դրան փիլիսոփայորեն մոտենալ: Ցանկալի է հոգ տանել առողջության մասին, օրգանիզմը փորձության չենթարկել. այսօր սովորականից ավելի խոցելի կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կսկսվի, այնպես որ՝ գործերը լավ է չհետաձգել: Առավոտը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներն ու գնումները քննարկելու համար: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Որոշ Ցուլեր ծախսերը կրճատելու ինքնատիպ ու սրամիտ եղանակ կգտնեն:
Օրվա երկրորդ կեսը անձնական հարաբերությունների վրա կենտրոնանալու ժամանակ է:

Կուրախացնեն ընկերների, ընտանիքի անդամների ու սիրելիի հետ շփումները: Կարող եք ցանկացած հարց քննարկել՝ առանց վախենալու տարաձայնություններից: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կզգաք, որ աստղերն աջակցում են ձեզ ու չեք սխալվի: Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու և այնպիսի բան սկսելու համար, որն առաջ չէիք համարձակվում: Եթե աջակցության կարիք զգաք, ամենայն հավանականությամբ կստանաք այն, բայց շատ խնդիրներից ձեր ուժերով էլ հիանալի գլուխ կհանեք:

Հաջող զուգադիպությունը թույլ կտա պատասխան ստանալ կարևոր հարցին: Շատ Երկվորյակներ որոշակիություն կմտցնեն ապագայի պլաններում, կհասկանան՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դուք դրանք կհաղթահարեք: Ոչ մի րոպե չկորցնելով սեփական ուժերի հանդեպ հավատը՝ առաջ կշարժվեք ու ամեն քայլից հետո համախոհները ավելի ու ավելի կշատանան: Բարենպաստ օր է առաջատարի հատկանիշներ դրսևորելու համար: Ձեր գաղափարներն ու պլանները շատերին դուր կգան, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Հնարավոր է ընկերության կամ սիրավեպի սկիզբ: Ինքներդ կորոշեք, թե ինչպես կզարգանան այսօր սկսվող հարաբերությունները: Պետք է միայն չշտապեցնել իրադարձությունները. համբերությամբ զինվեք ու չեք հիասթափվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հրաշալի կաշխատեք: Եվ կարևոր չէ, թե ինչ գործերով պետք է զբաղվեք՝ ձանձրալի ու միապաղաղ, թե՞ գրավիչ ու հետաքրքիր: Կարող եք ինքնուրույն գործել կամ միանալ համատեղ մասշտաբային նախագծի վրա տարվող աշխատանքներին. երկու դեպքում էլ հիանալի արդյունքների կհասնեք:

Անձնական հարաբերություններում չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, բայց դրանցից մինչև օրվա վերջ գլուխ կհանեք: Հաճախ շատ կասկածամիտ կլինեք, անընդհատ թակարդի կսպասեք ու դրանով կվիրավորեք մտերիմներին: Աշխատեք ձեր կասկածները ձեր ներսում պահել. անհրաժեշտություն չկա, որ մարդիկ իմանան դրանց մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է: Ստանձնեք գործերն ու ոչնչից մի վախեցեք. ամեն ինչ կստացվի: Հնարավոր է՝ սպասվածից երկար աշխատեք, բայց հոգ չէ: Բավականաչափ էներգիա կունենաք, իսկ աշխատանքն էլ հոգնեցուցիչ չի լինի: Զվարճանքների, հանգստի ու մտերիմների հետ շփումների համար էլ ժամանակ կմնա:

Վատ չեն անցնի ուղևորությունները, նույնիսկ եթե շտապելով ճամփա ընկնեք, իսկ երթուղին շատ աղոտ պատկերացնեք: Այստեղ կարող եք հույս դնել հաջողակ լինելու վրա ու վայելել արկածները: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել. դրանք արդյունավետ կլինեն: Սպորտով զբաղվելը կբարձրացնի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ձեզ դուր կգա ինքնուրույն գործելը, զգալը, որ կախված չեք ուրիշների ցանկություններից ու բոլոր կարևոր որոշումները կարող եք ինքներդ ընդունել: Մտերիմներին ձեր արարքների իրական մոտիվները հասկանալի չեն լինի: Ավելի ուշ հանգիստ բացատրվելու, վերջին շրջանի իրադարձությունները քննարկելու ու ամեն ինչի մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք:

Նոր, անսովոր առաջադրանքները կուրախացնեն, իսկ ահա առօրյա գործերով զբաղվելու անհրաժեշտությունը կհոգնեցնի: Արագ կսկսեք ձանձրանալ, կշեղվեք, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը խոստանում է ուրախացնել: Աստղերը հաճելի անակնկալների հարցում առատաձեռն կլինեն, իսկ հաջող զուգադիպությունների պակաս էլ չի լինի: Հնարավոր է անսպասելի նոր համախոհներ հայտնվեն, այդ թվում՝ ազդեցիկ համախոհներ: Նրանց շնորհիվ կկարողանաք մոռանալ ձեր շատ խնդիրների մասին ու նշանակալիորեն առաջ կշարժվեք:

Մտերիմները կարող են ուրախացնել անակնկալ նվերներով ու լավ նորություններով: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Որոշ Կարիճներ կհասկանան՝ ինչպես լուծեն վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հիանալի է օգտակար գործերի համար: Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Լավ գաղափարներ կունենաք, ավելի ուշ կկարողանաք քննարկել դրանք մտերիմների ու ընկերների հետ: Իսկ դեռևս լավ է խուսափեք երկար զրույցներից. դրանք ոչ միայն ժամանակ, այլ նաև էներգիա կխլեն: Ոչ մեծ տարաձայնությունները կարող են լուրջ փոխադարձ վիրավորանքների հանգեցնել, եթե չաշխատեք հարթել սուր անկյունները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների, ուղևորությունների ու էքսկուրսիաների համար: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի ձեզ: Բացի այդ, ամենայն հավանականությամբ անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կուզենաք արագ հասնել նպատակներին, բայց դա ձեզ մոտ հազիվ թե ստացվի: Համբերությամբ զինվեք, քանի որ առանց դրա այսօր չի ստացվի: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ ընտանիքում, սովորականից հաճախ վեճեր կլինեն ավագ հարազատների հետ: Տհաճությամբ կգնաք զիջումների, կաշխատեք ամեն գնով պաշտպանել ձեր տեսակետը: Իսկ նման համառությունը միշտ չէ, որ օգտակար կլինի:

Փոխզիջումային տարբերակներ փնտրեք. կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն: Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք. դա թույլ կտա խուսափել շատ տհաճ պահերից: Խուսափեք չարդարացված ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք է զգույշ լինեք: Հիմա վտանգ կա այնպիսի սխալ անեք, որը շատ թանկ կարժենա: Կտրուկ ու արմատական փոփոխություններ կուզենաք, և եկել է դրա համար հարմար պահը: Բայց լավ է սկսեք լուրջ ջանքեր չպահանջող քայլերից:

Եթե նոր գործեր ստանձնեք, պատրաստ եղեք, որ շատ բան պետք է սովորեք: Ձեր շրջապատում փնտրեք մարդկանց, որոնց փորձը կարող է պետք գալ: Երբեմն կարող եք ամեն ինչից գլուխ հանել նաև առանց մտերիմների խորհուրդների, բայց ավելի հեշտ կլինի, եթե պատմեք նրանց, թե ինչն է ձեզ հուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին կարևոր գործեր մի սկսեք, քանի որ դրա համար ամենաբարենպաստ պահը չէ: Մի քիչ սպասեք ու շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ոչ մի բանի շուրջ մի վիճեք այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր բարեկեցությունը: Ապագայի պլաններով կիսվելը նույնպես ցանկալի չէ. դրանց մասին կարող են իմանալ ձեր թշնամիները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ամենատարբեր նախաձեռնությունների համար: Աստղերը կաջակցեն ձեզ, իսկ դուք կգտնեք իրադարձությունների հաջող ընթացքից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Ոչ ստանդարտ, ստեղծագործ մոտեցում պահանջող առաջադրանքները հեշտությամբ կլուծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2795 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5