ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1196 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 27-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:07-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին շարժվելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների ու մասնագիտական փորձությունների օր է: Նոր աշխատավայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, հնարավորինս ակտիվ եղեք: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, մնալ միայնության մեջ, փորձել շատ ծանր աշխատանք անել ու այնտեղ ծախսել բոլոր ուժերը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 04:07-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելը, արխիվային աշխատանքով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու ինքներդ էլ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք ողնաշարի ներքևի հատվածին, կտրուկ շարժումներ մի արեք: Այսօր կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ:



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը հարմար է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Ձանձրալի գույնի հագուստ մի կրեք, դա կարող է ձգել բացասականը: Նախապատվությունը տվեք վառ գույներին: Բազմազան սնունդ օգտագործեք, կարող եք նոր ուտեստ փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1196 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9