/ Աստղագուշակ / Գուշակ / Ամսի 24-ին ծնվածների բնավորությունը
Загрузка...
16.10.2019

Ամսի 24-ին ծնվածների բնավորությունը

782 0 Գուշակ

2-ի ու 4-ի այս համադրությունը վատատես է ու զգայուն: 24-երը բնույթով ռոմանտիկ են ու առաջատարի գծեր չունեն: Նրանք ավելի շատ հետևորդ են: Նրանք մեղմ են, ի վիճակի չեն ինչ-որ մեկին կոպտել: Խելացի են, բայց հազվադեպ են մեծ հաջողությունների հասնում: Նրանք ինքնավստահ չեն ու կորցնում են լավ հնարավորությունները, չեն կարողանում ռիսկի դիմել: Հաճախ հետ են ընկնում տարեկիցներից ու դրանից էլ ավելի անինքնավստահ են դառնում: 2-ի ու 4-ի գումար 6-ն էլ ռոմանտիկ թիվ է, որն իդեալականացնում է ամեն ինչ: Այն վառ երևակայություն, արվեստի հանդեպ ձգտում է տալիս: Դրա հետ մեկտեղ, այս մարդիկ տեսնում են նաև կյանքի տխուր կողմերը: Հնարավորությունները բաց թողնելիս էլ ամեն ինչում մեղադրում են ճակատագրին, այլ ոչ թե իրենց նախաձեռնող չլինելուն:

Հուզական առանձնահատկությունները: Ընկերության մեջ հավատարիմ ու նվիրված են: Դժվարությամբ են մերվում մարդկանց, բայց եթե ընկերանում են, ապա ողջ կյանքի համար: Կարող եք վստահել նրանց, նրանք նվիրված են ու երբեք չեն վիրավորի: Հաճախ դա հենց նրանց է դժբախտացնում ու վնասում, քանի որ ուժ չունեն վերջ տալու այն հարաբերություններին, որոնցում դժբախտ են:

Սեքսուալ պլանում ուժեղ չեն, ֆիզիկապես էլ թույլ են, դիմացկուն չեն: Բացի այդ, ամաչկոտ են, ինչն էլ խանգարում է հաջողություն ունենալ հակառակ սեռի մոտ: Անընդհատ երազում են, բայց ռիսկ չեն անում երազանքները կյանքի կոչել: Իդեալականացնում են իրենց պաշտամունքի առարկան: Սիրային հարցերում շատ զգացմունքային են, սիրում են կրքոտ ու խորը: Նրանց ֆիզիկական պահանջմունքները մեծ չեն: Այս մարդուն պետք է մեկը, որի վրա կարելի է հենվել: Նրա հետ համբերատար է պետք լինել: 24-ի զուգընկերը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը՝ նրան թողնելով երազանքների ու արվեստի աշխարհը: 24-երին չի կարելի գոյության համար սև աշխատանքի մատնել:

Թերությունները: 24 թիվը Մարսի հովանու ներքո է գտնվում, հետևաբար այս մարդիկ հաճախ բռնկուն են: Դա նրանց զրկում է շատ ընկերներից: Նրանք կամքի թույլ ուժ ունեն, չեն կարողանում մտածածը գործողությունների վերածել: Չեն կարողանում կառավարել իրենց ճակատագիրը: Դրա հետ մեկտեղ 24-ը նաև Վեներայի հովանու ներքո է, ինչն էլ նրան ռոմանտիկ է դարձնում: 24-երին հաճախ են դավաճանում: Բացի այդ ֆիզիկապես թույլ լինելով՝ հաճախ են հիվանդանում ու դժվարությամբ են ապաքինվում:

Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 6, 15, 24:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, երեքշաբթի:

Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր:

Գույները՝ մուգ վարդագույն, երկնագույն:

Հիվանդությունները՝ կոկորդ, քիթ, թոքեր:

Խորհուրդ: Պետք է կամքի ուժ դաստիարակեք ձեր մեջ, բաց չթողնեք հնարավորությունները, սիրո մեջ իդեալիստ չլինեք ու ամուր կանգնեք հողին: Պետք է արվեստով զբաղվեք: Ձգտեք անկախ կարիերայի, բայց բոլոր դեպքերում ձեզ խորհրդատու-գործընկերներ են պետք:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 26
Հյուրեր/Гостей: 26
Օգտատերեր/Пользователей: 0