ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 775 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:42-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:42-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու թեթև կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ուրախ օր է: Աշխարհը բացահայտելու, աշխարհաճանաչողության ժամանակ է: Օրը կապված է գրագիտության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում խիստ սննդակարգի հետևել, աղտոտել օդը՝ ծխել, մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 775 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0