ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 595 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:28-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 16:28-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր ու ներողամիտ, մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք: Խորհուրդ են տրվում հյութերը: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդելու, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվել հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշան կլինի կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատը կլինի կապույտը: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 595 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0