ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 11:32-ից՝ Ձկների:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:20-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 16:20-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել ու վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Նախապատվությունը տվեք բազմազան կերակրացանկին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան ժամերին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0