ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1185 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 19-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:32-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:32-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող  են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխները, վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1185 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0