ԸՆԿՈՒՅԶՈՎ ՄԻՍ
1 կգ տավարի փափուկ միսը կտրատել, ամեն մի կտորը թակիչով ծեծել, վրան աղ ցանել և երկու կողմից բարակ շերտով մանանեխ քսել (ցանկության դեպքում կարելի է չքսել):
250 գրամ ընկույզը և 3-4 հատիկ սխտորը ծեծել, խառնել իրար և երկու կողմից քսել մսի կտորներին, ռուլետի նման փաթաթել, թելով կապել և թեթևակի տապակել, որից հետո թելերը հանել, շարել կաթսայի մեջ, վրան լցնել 1 թեյի բաժակ գինի և մեղմ կրակով եփել մինչև հյութը գոլորշիանա (գինու փոխարեն կարելի է ավելացնել մի քիչ տաք ջուր):
Մատուցել տաք վիճակում՝ տապակած կարտոֆիլի կամ ուրիշ խավարտով (գարնիր):