09:00
Ընդհակառակի ազգային օրը

Հունվարի 31-ին ԱՄՆ-ում նշում են Ընդհակառակի ազգային օրը (National Backward Day)

  • Հունվարի 31-ը նվիրված է այն ամենին, ինչը հակառակն է։ Ընդհակառակի ազգային օրը կյանքը, ճանապարհը, ուղղությունը փոխելու կամ պարզապես վերնաշապիկը թարս հագնելու հնարավորություն է:
  • Թեև պարզ չէ, թե ով է ստեղծել այս տոնը, ակնհայտ է, որ նա ցանկանում էր, որ դա լինի մի օր, երբ տոնի մասնակիցները խախտում են բոլոր կանոնները և ամեն ինչ անում են իրենց ձևով:
  • Ընդհակառակի օրը նաև եզակի գեղարվեստական նախագիծ է, որում պատկերվում են առօրյա առարկաները և իրավիճակները շրջված տեսքով: Այս նկարները ստեղծում են առեղծվածային մթնոլորտ և ընկալման հետ խաղեր՝ դիտողին դրդելով աշխարհին նայլ այլ տեսանկյունից: Դա թույլ է տալիս սովորական իրերը տեսնել նորովի՝ առաջացնելով հետաքրքրություն և զարմանք: Ընդհակառակի օրը հնարավորություն է ընդլայնելու ընկալման սահմանները:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին այս թարս օրվա բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 390 | Ավելացրեց: armenlur | Թեգեր: Բոլոր տոները, ԱՄՆ, 31 հունվար | Рейтинг: 0.0/0