ԽՄՈՐԸ
- 2 կգ մաղած ալյուրը լցնել թասի մեջ,ավելացնել աղ, 1 հատ հարած ձու և գոլ ջրով հունցել ձեռքերին չկպչող փափուկ խմոր:
- 10-15 րոպե թողնել հանգստանա, որից հետո բաժանել մանր գնդերի (ընկույզից մի քիչ մեծ) կամ մեծ գնդերը գրտնակով բացել և պնակով կտրտել շրջանաձև, յուրաքանչյուրի վրա լցնել լցոն և փաթաթել այնպես, որպեսզի միջի ջուրը չթափվի:
- Ջուրը եռացնել, ավելացնել աղ և խինկալիները գցել մեջը, եփել 15-20 րոպե:
- Կրակը պետք է ուժեղ լինի:
ԼՑՈՆ
- 700 գրամ տավարի փափուկ միսն աղալ 2 գլուխ սոխի հետ, ավելացնել սև և կարմիր պղպեղ, մանր կտրտած խառը կանաչի, 4-5 պճեղ ծեծած սխտոր:
- Լավ խառնել և քիչ-քիչ ավելացնել այնքան ջուր, որ ստացվի սովորականից մի քիչ ջրալի լցոն (մոտավորապես 1-1,5 թեյի բաժակ ջուր):
Մատուցել տաք վիճակում՝ կարագի կամ սխտորով պատրաստած մածունի հետ:
Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի
|