09:30
Խավարասերների մրցավազք

Հունվարի 26-ին Ավստրալիայում անցկացվում է Խավարասերների մրցավազք (Cockroach Racing)

  • 1982 թվականին Բրիսբենում ճակատագրական գիշերից ի վեր ուտիճների մրցավազքը գրավել է ավստրալացիների երևակայությունն ու սրտերը: Այնքան, որ ուտիճների մրցավազքը դարձել է Ավստրալիայի օրվա անբաժանելի մասը, որը նշվում է ամեն տարի հունվարի 26-ին: Ակումբներ կան, որտեղ ողջ տարվա ընթացքում սեփականատերերը մարզում են իրենց սիրելի ուտիճներին՝ պատրաստվելով տարվա գլխավոր օրվան:
  • Մրցավազքում օգտագործվում են Մադագասկար կղզուց ներմուծված 6-10 սմ երկարությամբ հսկա ուտիճներ: Մասնակիցներին տեղադրում են ակոսներում, որոնց մի ծայրում լույս է, մյուսը՝ մութ (ուտիճները՝ խավարասերները, որպես կանոն, փախչում են լույսից): Հեռավորության երկարությունը, որպես կանոն, մոտ 1,5 մ է: Հանդիսատեսը խաղադրույքներ է կատարում: Մրցավազքը դիտելու համար հաճախ օգտագործվում է տեսատեխնիկա։
  • Խավարասերների մրցավազքը կարելի է անվանել հնագույն զվարճանքի խաղերից մեկը։ Դրանց մասին վավերագրական հիշատակումները թվագրվում են Հին Եգիպտոսի և Հռոմեական կայսրության ժամանակներից։
  • Ուղարկեք ձեր զվարճասեր ծանոթներին Խավարասերների մրցավազքի օրվա բացիկներից որևէ մեկը (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 312 | Ավելացրեց: armenlur | Թեգեր: Բոլոր տոները, Ավստրալիա, 26 հունվար | Рейтинг: 0.0/0