ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ճապոնիայում նշում են Կատվի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 358 | 09:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 22-ին Ճապոնիայում նշում են Կատվի օրը (Cat Day)

  • Կատվի օրը Ճապոնիայում հիմնադրվել է 1987-ին՝ գիտնականներից և կատուների փորձագետներից կազմված Կատուների գործադիր կոմիտեի կողմից՝ Ճապոնիայի կենդանիների սննդի ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ որպես ուրախալի նվեր կատու պահողներին: Այդ ժամանակից ի վեր այս Կատվի օրը նշվում է ամեն տարի փետրվարի 22-ին:
  • Այս տոնի պատմությունը շատ հետաքրքիր է։ Փաստն այն է, որ ճապոներենում ՙերկու՚ թիվը կոչվում է ՙնի՚, որը կարող է արտասանվել նաև ՙնյան՚, փետրվարի 22-ը երեք ՙերկուս՚ են պարունակում, ինչը համապատասխանաբար, ճապոներենում հնչում է ՙնյան-նյան-նյան՚: Այս համադրությամբ ճապոնացիները, ավանդույթի համաձայն, մարդկային խոսքում փոխանցում են կատվի մլավոցը: Ոչ պաշտոնական տոնը շատ սիրեցին և ճապոնացիները և զբոսաշրջիկները:
  • Ենթադրվում է, որ կատուները Ճապոնական արշիպելագ են բերվել մ.թ. 6-րդ դարում՝ Չինաստանից Նառայի դարաշրջանում: Այդ ժամանակից ի վեր սիրելի գծավոր-բեղիկավորները որոշակի տեղ են գրավել ճապոնացիների կյանքում: Արժե հիշել Մանեկի-նեկոն, բազմաթիվ Նեկո-սրճարանները, Աոշիմա կատուների կղզին և նույնիսկ կատվին նվիրված դրամաները, օրինակ՝ ՙՆեկոձամուրան՚:
  • Ճապոնացիները կատուներին վերցնում էին նավարկությունների, որպեսզի նրանք բեռները պաշտպանեին մկներից, կատուները ծառայում էին նաև տաճարներում։ Իսկ Հեյանի դարաշրջանից սկսած կատուների պատկերներն սկսեցին հայտնվել գրքերում և նկարներում: Հետագայում կատուները բնակություն հաստատեցին բոլոր կղզիներում և զարգացան: Այսպիսով, հայտնվեց ճապոնական ցեղատեսակի Ճապոնական բոբթեյլը՝ կլորիկ դնչով և կարճ պոչով:
  • Թեև ճապոնացիներին հաճախ արգելվում է ընտանի կենդանիներ ունենալ, այնուամենայնիվ ամենատարածված ընտանի կենդանիներից մեկը կատուն է, ուստի նման Կատվի օրվա պես տոնի հայտնվելն ընդամենը ժամանակի հարց էր: Ճապոնացիները շատ են սիրում բառախաղերը, ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ փետրվարի 22-ը ընտրվել է որպես կատվի օր:
  • Ճապոներենում կատուների մլավոցը հնչում է ՙնյա-նյա-նյա՚ կամ ՙերկու- երկու- երկու՚, որը համահունչ է 2-րդ ամսվա 22-րդ օրվա արտասանությանը։
  • Այնուամենայնիվ, ճապոնացիները սիրում են այս տոնը, և ճապոնական կղզիների բնակիչները նշում են այս իրադարձությունն իրենց ձևով. եթե տանը կատու կա, ապա նրանք այդ օրը նրան տալիս են հատուկ սնունդ կամ խաղալիքներ կամ պարզապես ավելի շատ ժամանակ են հատկացնում ընտանի կենդանու հետ: Եթե կատու չունեն, ապա որևէ բան են պատրաստում կատվի թեմայով՝ կատվի հագուստ կրում կամ գնում կատվասրճարան: Սոցիալական ցանցերն այդ օրը ողողված են լինում կատուների լուսանկարներով։
  • Կատուների օրը, ըստ էության, ոչ պաշտոնական տոն է, բայց այն խրախուսում է մարդկանց՝ ուշադրություն դարձնել ընտանի կենդանիներին, կոչ է անում ավելին իմանալ կատուների սովորությունների ու բնավորությունների մասին և սերը փոխանցել այս գեղեցիկ կենդանիներին:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Կատուների օրվա մասին բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
Ճապոնիայում նշում են Կատվի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 358 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 22 փետրվար, Ճապոնիա | Վարկանիշ: 0.0/0