ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տվյալների պաշտպանության միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 302 | 09:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 28-ն աշխարհում նշվում է Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day)

  • 30 տարի առաջ՝ 1981թ.-ի հունվարի 28-ին, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդակցական վեհաժողովի 32-րդ նստաշրջանում ԵԽ անդամ պետությունների ստորագրման համար բացվեց Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի ներքո գործող Կառավարման փորձագետների հանձնաժողովի կողմից մշակված «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման մասով անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան:
  • Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին իմանալու, թե իրենց վերաբերյալ ինչպիսի տվյալների շտեմարաններ կան, ինչի համար են դրանք ստեղծվել և ինչպիսի իրավունքներ ունեն իրենք դրանց նկատմամբ:
  • Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1985թ.-ի հունվարի 28-ին։
  • Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ 45 պետություններ, վավերացրել՝ 43-ը։ Կոնվենցիան առայժմ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետությունը և Սան Մարինոն։
  • Այսօր դժվար է պատկերացնել տնտեսության որևէ ճյուղ, որտեղ չեն պահվում անհատական տվյալներ: Ցանկացած կազմակերպություն կամ պետական մարմին կուտակում է տվյալներ իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների վերաբերյալ: Ուստի նման տեղեկությունների կորուստը, փոփոխությունը կամ ոչնչացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ կազմակերպության համար: Անձի մասին տեղեկատվությունը դարձել է ամենամեծ գին ունեցող ապրանքներից մեկը:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Ասեկոսեների տոնի բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
Տվյալների պաշտպանության միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 302 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, միջազգային տոներ, 28 հունվար | Վարկանիշ: 0.0/0