Hushak.com
HY | RU

ԹՌՉՆԻ ԲՈՒՅՆ (տոնական)

Խոհանոց

Քաբաբի մսից պատրաստել ձվից մի քիչ փոքր գնդիկներ, յուրաքանչյուրի մեջ փոս անել (ամանի ձև տալ), շարել նախապես յուղ քսած թիթեղի վրա:

2 ձուն լավ հարել և թեյի գդալով մի քիչ լցնել գնդիկների մեջ և եփել ջեռոցում: Հանելուց հետո ամեն մեկի մեջ ձվի կողքին լցնել մանր կտրատած կանաչի, սոխ, մի քանի հատիկ կանաչ ոլոռ, դասավորել սկուտեղի մեջ և մատուցել տաք վիճակում: