ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ՏՈՐԹ ՇԱԲԱԹ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 345 | 10:00 Ավելացրեց: armenlur

Շատ արագ թխվող տորթ:

  • 4 ձուն մի քիչ հարել, ավելացնել 1 թ/բ շաքարավազ, 1 ճ/գ մեղր, 1,5 թ/գ սոդա, 100 գր կարագ: 
  • Ամբողջ զանգվածը լավ խառնել և ամանը 7-10 րոպե դնել եռացող ջրի մեջ` շարունակ խառնելով, մինչև միասեռ զանգված դառնա: Այնուհետև մի քիչ սառեցնել, ավելացնել 4-5 թ/բ ալյուր: 
  • Հունցելուց հետո խմորը բաժանել 7 մասի և առանձին-առանձին թխել` նախապես թիթեղին (կամ թխելու ամանի հատակին) յուղաթուղթ դնելով: 

ԿՐԵՄ

  • 1 թ/բ շաքարավազը 2 ճ/գ ալյուրի հետ լավ խառնել, ավելացնել 1 ձու, 2 թ/բ եռացրած-սառեցրած կաթ և մեղմ կրակով եփել: Սառչելուց հետո մաս-մաս ավելացնել 200 գր լավ հարած կարագին: 
  • Շերտերը միացնել կրեմով, իսկ տորթի երեսին գլազուր լցնել:
     

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 345 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: խոհանոց, բաղադրատոմսեր, քաղցրավենիք, Ամալյա Բաղդասարյան, տորթեր, հայկական խոհանոց | Վարկանիշ: 0.0/0