Տարվա և ամսվա համադրությունը. ՋՐՀՈՍ (Մաս 1-ին)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2165 | 15:00 | |
ՋՐՀՈՍ-ԱՌՆԵՏ Առույգ ու անհետևողական Ջրհոս-Առնետները հմայիչ են ծանոթության առաջին իսկ րոպեներից: Հարուստ երևակայություն ունեն, անընդհատ գաղափարներ են տալիս, ամեն կերպ փորձում են բազմազան դարձնել կյանքը: Նրանց հետ ձանձրալի չի լինում, նրանց մտահղացումներին վերջ չկա: Ջրհոսի էքսցենտրիկությունն ու Առնետի զգուշությունը ինքնատիպ բնավորության են ծնունդ տալիս: Այս ուրախ մարդիկ երբեմն անհամբեր ու համառ են դառնում: Կարող են արցունքների հասցնել իրենց դժգոհություններով: Ազատասեր բնավորություն ունեն, իրենց շատ անկախ են պահում: Նրանք օժտված մարդիկ են, բարձր ստեղծագործ պոտենցիալ ունեն: Առնետ-Ջրհոսները յուրահատուկ մարդիկ են, ապրում են երևակայության աշխարհում, նրանց գրավում է արվեստի աշխարհը: Բնութագիրը Ջրհոս-Առնետն ամբողջովին զուրկ է հաշվենկատությունից, պատրաստ է մտերիմների համար զոհել սեփական հետաքրքրությունները: Նա հիանալի ընկեր է, նրա նվիրվածության վրա կարելի է չկասկածել: Առանձնանում է կենսուրախ բնավորությամբ, արկածների հանդեպ կիրք է տածում, երբեմն կասկածելի պատմությունների մեջ է ընկնում: Դրա հետ մեկտեղ, կարող է աշխատանքում կամ անձնական կյանքում առաջ եկած խնդիրների պատճառով դեպրեսիայի մեջ ընկնել: Չի սիրում կիսվել իր ապրումներով ու կասկածներով, հաճախ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ նրան լավ չեն ճանաչում: Ջրհոս-Առնետը հակասություններով լի է, իմպուլսիվ ու անկայուն է իր նախապատվությունների մեջ: Բարեբախտաբար, տառապանքների շրջանը երկար չի տևում, նա կարողանում է աննկուն տանել տհաճությունները: Բոլոր դեպքերում նա մեծ լավատես է, խելացի մարդ: Ջրհոս-Առնետները կյանքի նույնիսկ ամենաբարդ պահերին չեն կորցնում հոգու կորովը: Էներգիայով լի են, ոգևորությամբ են օգտագործում իրենց գաղտնի ցանկություններն իրագործելու ցանկացած հնարավորություն: Առնետ-Ջրհոսներն աշխատասեր են, փաստացի գիշերում են աշխատավայրում, եթե շատ տարված են իրենց գործով: Ճիշտ է, փոփոխությունների ձգտումը նրանց թույլ չի տալիս մի տեղում երկար մնալ: Անմիջապես տարվում են նոր գաղափարով ու ոգևորությամբ անցնում են դրա իրագործմանը: Ջրհոս-Առնետներն աշխատում են ոչ թե փողի համար, այլ պարզապես գնում են իրենց երազանքի հետևից: Լրիվ անտարբեր են նյութական բարիքների հանդեպ, նրանց համար աշխարհում ամենամեծ արժեքը մարդկային հարաբերություններն են: Չափազանց շատ են սիրում կյանքը այն դատարկ հոգսերի վրա վատնելու համար: Շրջապատողներին երբեմն զարմացնում են Ջրհոս-Առնետի արարքները, նա իրեն մեծ երեխայի պես է պահում: Սիրում է ամենատարբեր թեմաների շուրջ երևակայել, ոչ միայն մտածում, այլ նաև տաղանդավոր պատմում է գրավիչ պատմությունները: Այս զարմանալի մարդը միշտ շրջապատված է երեխաներով: Ջրհոս-Առնետը կարող էր լավ մանկավարժ դառնալ, բայց նրան հաճախ պակասում են համբերատարությունն ու դիմացկունությունը: Շատ անկախ ու անկայուն բնավորությունը նրան թույլ չի տալիս մի գործի վրա կենտրոնանալ: Խորհուրդներ տալու ու բարոյախոսություններ կարդալու պահանջմունք չունի: Նրան ավելի հոգեհարազատ է ազատ կենսակերպը, չի սիրում իրեն պարտավորություններով կապել: Նույնիսկ մեծաքանակ մարդկանց շրջանում միայնակ ու չհասկացված է մնում: Իրականում նա շատ քիչ իսկական ընկերներ ունի: Սիրո մեջ Ակտիվ Առնետ-Ջրհոսները միշտ պատրաստ են նոր արկածների: Սիրահարվելով՝ կորցնում են քունը, հանգիստն ու ախորժակը, չեն կարող բացի իրենց զգացմունքից այլ բանի մասին մտածել: Նրանց գլխում գաղափարների հեղեղ է, թե ինչպես գրավել երկրորդ կեսին: Սիրելիի սիրտը գրավելու համար կարող են մի ամբողջ թատերական ներկայացում բեմադրել: Նրանք շատ կրեատիվ մարդիկ են, նրանց հետ հարաբերությունները նման են հեքիաթի: Սիրահետումների շրջանում Ջրհոս-Առնետն իդեալական ռոմանտիկ հերոս է: Ամուսնական կյանքում այս օժտված մարդը կարող է կորցնել իր լավատեսությունը. չէ՞ որ նա ստեղծված է վառ, իրադարձություններով հարուստ կյանքի համար: Իհարկե, սիրում է երեխաներին, պաշտում է նրան հետ խաղալ, բայց դա չի նշանակում, որ նրան դուր է գալիս երեխաների մասին հոգ տանելը: Ջրհոս-Առնետին առօրյա պարտականությունների կատարումը ձանձրացնում է: Նա ձգտում է բազմազանության, շատ հավանական է տնից դուրս սիրավեպ սկսի ու ամենևին վատ չի զգա դրա համար: Կարիերան Բնությունն այս մարդկանց օժտել է գրողի ձիրքով, նրանք պարզապես ստեղծված են գրական աշխատանքի համար: Բարձր ինտելեկտը, հարուստ երևակայությունը Ջրհոս-Առնետի արժանիքներն են: Մեկ օրվա մեջ նրանց գլխում հարյուրավոր սյուժեներ են ծնվում, ընդ որում՝ նրանք գիտեն, թե ինչպես դրանք իրականություն դարձնեն: Այս մարդն ունակ է իր նպատակին հասնելու համար առանց ձեռքերը վայր դնելու աշխատել: Նշանների այս համադրությամբ մարդիկ լավ սցենարիստներ, դերասաններ ու նկարիչներ են դառնում: Նրանց հարմար է արվեստի հետ կապված ցանկացած մասնագիտություն: Անկասկած Ջրհոս-Առնետները խորհրդավոր մարդիկ են: Այնքան տարված են իրենց գաղափարներով, որ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Չեն կարող աշխատանքից բացի այլ բանի մասին մտածել: Նրանք իրենց գործի իսկական երկրպագուներն են, եթե իհարկե փոփոխությունների ձգտումը նրանց չստիպի գործը կես ճամփին թողնել: Փոխարենը նրանք արագ նոր ու նույնքան կարևոր գործ կգտնեն, որին կուզենան անհապաղ նվիրել իրենց ողջ կյանքը: Նրանք անկասկած ցանկացած աշխատանքից գլուխ կհանեն, բայց ավելի լավ է հեռու մնան ղեկավար պաշտոններից: Ջրհոս-Առնետ տղամարդը Ջրհոս-Առնետ տղամարդը գաղտնիքներով լի անձնավորություն է: Առանձնանում է կենսուրախությամբ, լավատեսությամբ, բայց հեշտությամբ կարող է դեպրեսիայի մեջ ընկնել: Ձգտում է կայանալ մասնագիտության մեջ, դրա համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի՝ աշխատասիրություն, խելք, համառություն: Ընդ որում՝ ինքնավստահ չէ, վախը նրան խանգարում է արագ ու վճռական գործել: Բոլոր Առնետների մեջ նա ամենանվիրված ու հավատարիմ ընկերն է, մտերիմների համար պատրաստ է ցանկացած զոհողության: Բայց սիրային հարաբերություններում թեթևամտություն է դրսևորում, չի կարողանում բոլոր տեսանկյուններից իդեալական կին գտնել: Նրա ընտրյալը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, հակառակ դեպքում ամուսնության հարցն անընդհատ կձգձգվի: Ջրհոս-Առնետ կինը Թեթևամիտ պչրուհի ու նպատակասլաց կարիերիստ. սա հենց Ջրհոս-Առնետ կինն է: Նա աշխատանքն ու անձնական կյանքը հաջողությամբ համատեղելու տաղանդով է օժտված: Տանել չի կարողանում ձանձրույթն ու միապաղաղությունը, հաճախ է չպլանավորված ուղևորություններ կատարում: Դրա հետ մեկտեղ, հասցնում է կատարել ծառայողական պարտականությունները, հաջողությամբ ղեկավարում է սեփական բիզնեսը: Սիրային հարաբերություններում թեթևություն է փնտրում, չի շտապում ամուսնանալ: Երկրպագուները այս ինքնատիպ կնոջ ուշադրությունը գրավելու համար պետք է բանեցնեն իրենց ողջ երևակայությունը: Ընտրյալը պետք է համապատասխանի կյանքի մասին նրա պատկերացումներին: Շատ լուրջ տղամարդը, որը կվերահսկի նրա գործողություններն ու արարքները, կարգուկանոնի կոչ կանի, նրան դեպրեսիայի մեջ կգցի: ՋՐՀՈՍ-ՑՈՒԼ Ցուլի տարում ծնված Ջրհոսներն առանձնանում են կյանքի հանդեպ լավատեսական մոտեցմամբ: Շփման մեջ հասարակ ու բարեհամբույր են, անկեղծորեն ուզում են դուր գալ: Շատ ու մեծ հաճույքով ճամփորդում են, նրանք միշտ պահուստային մի քանի հետաքրքիր պատմություն ունեն: Մարդիկ ձգտում են դեպի Ջրհոս-Ցուլը, նրա հետ գործ ունենալը հաճելի է: Նրանք երազելու, ամենատարբեր թեմաներով զրուցելու մեծ սիրահարներ են: Լոյալ են, փափուկ, նրբանկատ, հարուստ երևակայություն ունեն: Թեթև են ապրում, ուշադրություն չեն դարձնում տհաճություններին ու դժվարություններին: Ցուլ-Ջրհոսները ճախրում են ամպերում, նրանց դուր է գալիս հեքիաթային ցնորքների մեջ ապրելը, իսկ ահա իրականությունը երբեմն տհաճ է լինում: Չնայած՝ նրանք ուժեղ բնավորություն ունեն, այնպես որ՝ արժանապատվորեն հաղթահարում են բոլոր փորձությունները: Բնութագիրը Ցանկացած Ջրհոս-Ցուլ իր կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ կանգնում է կարևոր ընտրության առաջ՝ զբաղվել սովորական գործերով, թե՞ տրվել անպտուղ երազանքներին: Բանն այն է, որ նրա հոգին բարձունքների է ձգտում, իսկ խիղճը թույլ չի տալիս մոռանալ խնդիրների մասին: Բացի այդ, նշանների այս համադրությամբ մարդիկ կյանքին պատասխանատու են մոտենում: Կարող են զվարճանալ, կասկածելի ծանոթություններ հաստատել, խենթություններ անել ու անհավանական արկածների մեջ ներքաշվել, բայց ամբողջությամբ հաշիվ են տալիս իրենց գործողություններին և երբեք չեն մոռանում կարևոր գործերի մասին: Ցուլ-Ջրհոսների մեջ զարմանալի կերպով միահյուսվում են երկու հակադիր որակներ՝ թեթևամտությունն ու պատասխանատվությունը: Նրանք իրենց միտքը անպիտան խնդիրներով ու կասկածներով չեն զբաղեցնում, բայց հոսանքով էլ չեն լողում, ամբողջությամբ չեն ապավինում ճակատագրին: Կամային Ցուլ-Ջրհոսը չի վախենում կենսական դժվարություններից, այնքան էլ չի անհանգստանում տհաճությունների պատճառով: Խելացի է, կշռադատող, այնպես որ՝ գիտի, թե ինչպես լուծել խնդիրները: Դրա հետ մեկտեղ, օժտված է, ցանկացած աշխատանք հեշտ ու մեծ ոգևորությամբ է կատարում: Բացի այդ, կարողանում է ազդել նաև մարդկանց վրա, նրանք հաճույքով լսում են նրա խոսքերն ու կատարում են նրա հրահանգները: Ջրհոս-Ցուլը կյանքն այնպես է անցկացնում, կարծես դժվարությունների հետ չի էլ բախվում: Ավելի շուտ՝ դրանց վրա իր ուշադրությունը չի կենտրոնացնում: Ոչ բոլորը կարող են հասկանալ նրան, հաճախ մարդիկ նրանով պարզապես հիանում են, իսկ ոմանք՝ նույնիսկ վախենում: Նա ինքնատիպ մարդ է, համընդհանուր ստանդարտներին չի համապատասխանում ու չի էլ փորձում անել դա: Ապրում է իր աշխարհում, ընդ որում՝ շատ լավ է ապրում: Ցուլի ազդեցությունը հարթում է Ջրհոսի էքսցենտրիկությունը, այնպես որ՝ այս երկու նշանների միությունը գործնական ու կյանքի բոլոր փոփոխություններին հստակ արձագանք տվող մարդկանց է ծնունդ տալիս: Չի կարելի ասել, որ Ջրհոս-Ցուլերը սիրում են ամեն անսովոր բան, ձգտում են իրենց կյանքը քաոսի վերածել, բայց նրանց ձանձրալի մարդիկ անվանել էլ չի կարելի: Նրանք դաստիարակված մարդիկ են, կարողանում են իրենց հասարակության մեջ պահել: Շրջապատին դուր է գալիս նրանց մեղմությունը, բարյացակամությունը: Նրանք շատ հոգատար ընկերներ են: Ցուլ-Ջրհոսները սիրում են զվարճանալ, մտերիմներին հաճախ անակնկալներ են մատուցում: Դրա հետ մեկտեղ, երբեք չեն մոռանում գործի մասին, աշխատում են մեծ նվիրումով: Նրանք կազմակերպված ու աշխատասեր մարդիկ են: Ընդհանուր գործի օգտի համար ունակ են սարեր շրջել, կոնֆլիկտի կգնան ու անպայման կպաշտպանեն իրենց տեսակետը: Սիրո մեջ Կյանքի ընկերոջ ընտրության հարցում Ջրհոս-Ցուլը բավականին ինքնատիպ է. կայուն, լուրջ հարաբերությունների կարիք չունի, այլ կողակցի մեջ ոգեշնչվածության աղբյուր է փնտրում: Շփումների մեջ իմաստ չի տեսնում, եթե դրանք հաճույք չեն պատճառում: Նախընտրում է թեկուզ կարճ, բայց վառ սիրային հարաբերությունները: Հույզերի կարիք է զգում, փնտրում է մեկին, ով կկարողանա նրանում ուժեղ զգացմունք առաջացնել: Ջրհոս-Ցուլն իսկական ռոմանտիկ է, կարողանում է գեղեցիկ սիրահետել: Ծարավ է սիրո, ծանր է տանում միայնությունը: Ցուլ-Ջրհոսի ընտանեկան կյանքը ուրախ միջոցառում է: Կայունության չի ձգտում, սիրում է բազմազանության ամեն ինչում, այդ թվում՝ նաև ամուսնության մեջ: Բավական հաճախ տոներ է կազմակերպում: Նրան չի կարելի անպատասխանատու մարդ անվանել, նա բավականին խելամիտ է վարում բյուջեն: Ուշադիր է երկրորդ կեսի ու երեխաների հանդեպ, հաշվի է նստում նրանց հետաքրքրությունների հետ: Նրա ընտանիքն ապահովված է անհրաժեշտ ամեն բանով, իսկ ծախսերը հիմնականում կապված են զվարճանքների ու ճամփորդությունների հետ: Այստեղ նա չափը չի ճանաչում: Կարիերան Նպատակասլաց ու աշխատասեր Ջրհոս-Ցուլը ողջ կոլեկտիվի սիրելին է: Ոչ միայն խղճով է աշխատում, այլ նաև հասցնում է ուրախ պատմություններով զվարճացնել գործընկերներին: Աշխատանքային օրն աննկատ է անցնում, եթե կողքին Ցուլ-Ջրհոս կա: Հատկապես հաճելի է գործի հանդեպ նրա անկեղծ հետաքրքրությունը: Նրան կարելի է վստահել ցանկացած հանձնարարություն, ամեն ինչ ինչպես հարկն է կանի: Բարյացակամ ու բաց է առաջարկների հանդեպ, միշտ փորձում է աջակցել, դա է պատճառը, որ գործընկերներն այդքան սիրում են նրան: Ջրհոս-Ցուլն ունակ է վճռական արարքների, եթե խոսքն աշխատանքի մասին է: Նա նպատակ ունի հաջող կարիերա անել: Ձգտում է ղեկավարի պաշտոն զբաղեցնել, երբեք չի հրաժարվի պաշտոնի բարձրացումից: Նրա հետ հեշտ է գործնական հարցեր լուծելը, նրան սիրում են և՛ ենթակաները, և՛ ղեկավարները: Ցուլ-Ջրհոսին առավել հարմար են ստեղծագործ մասնագիտությունները, բայց նա իրեն միանման վստահ կզգա նաև ֆինանսիստի կամ շինարարի դերում: Նրա բազմազան տաղանդներին կիրառում կգտնվի գործունեության ցանկացած ոլորտում: Ջրհոս-Ցուլ տղամարդը Ակտիվ, էներգիայով լի Ջրհոս-Ցուլ տղամարդը իսկական հոգեբան է, կարողանում է ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Այս տաղանդավոր մարդն անընդհատ ինքնարտահայտման նոր եղանակներ է փնտրում: Նրան գրավում է փորձարկումների լայն հնարավորություններ տվող գործունեությունը՝ գրող, սցենարիստ, ռեժիսոր: Ունակ է մեծ բարձունքների հասնել արվեստի բնագավառում: Մյուս Ցուլերի նման նպատակասլաց ու համառ լինելով հանդերձ՝ նա նաև տիպիկ Ջրհոսի նման բավականին ինքնատիպ անձնավորություն է: Կանայք ձգտում են դեպի նա, վստահում են իրենց գաղտնիքները: Նա կարողանում է իր վրա ուշադրություն հրավիրել ռոմանտիկ արարքներով: Նրա ընտրյալը պետք է ոգեշնչի, հակառակ դեպքում այս տղամարդն արագ կձանձրանա ու կանցնի հերթական սիրեցյալի փնտրտուքներին: Ջրհոս-Ցուլ կինը Ինքնատիպ, կենսուրախ Ջրհոս-Ցուլ կինը սիրում է ուշադրության կենտրոնում հայտնվել: Նրա համար հասարակության կարծիքը կարևոր է, ընդ որում՝ աշխատում է շրջապատից առանձնանալ ոչ թե ցցուն վարքով, այլ արժանի արարքներով: Նրա գործունյա էությունը ձգտում է կայանալ մասնագիտության մեջ, բայց նրա էներգիան բավարար է նաև անձնական հետաքրքրությունների համար: Իր ուժերի սահմաններում փորձում է օգնել մտերիմներին լուծելու նրանց խնդիրները: Սիրային հարաբերություններում ձգտում է հույզերի մի ողջ փունջ ստանալ, նրա ընտանեկան կյանքը տասնամյակներ առաջ արդեն պլանավորած է: Փոփոխություններին զգույշ է վերաբերվում, բայց չի կարող նաև առանց կրքերի հեղեղի, այնպես որ՝ ընտրյալը նրա համար պետք է անընդհատ ռոմանտիկ անակնկալներ պատրաստի: ՋՐՀՈՍ-ՎԱԳՐ Կենսուրախ Ջրհոս-Վագրը սեր է ճառագում: Նույնիսկ միայն նրա կողքին գտնվելն արդեն երջանկություն է, առավել ևս՝ նրա հետ մոտ ընկերություն անելը: Նա մեծ լավատես է, միայն մի քանի խոսքով կարող է վստահություն ներշնչել վաղվա օրվա հանդեպ: Վագր-Ջրհոսը ինքը հմայքն է, նրան չսիրելն անհնար է: Սովորաբար երկրպագուների մի ողջ խումբ հետևում է նրան, իսկ ահա նա մարդկանց կարիք առանձնապես չի զգում: Շատ լավ տանում է միայնությունը, աջակցություն ու հասկացողություն չի փնտրում: Ջրհոսը յուրահատուկ խելքով ստեղծագործող մարդ է, որը ճախրում է իր երևակայական աշխարհում: Այս համադրության մեջ Վագրը մի կողմ է քաշվում ու ընդունում է Ջրհոսի մտավոր առավելությունը: Այնպես որ՝ Վագրի տարում ծնված Ջրհոսը բավական ազատամիտ է ու բացարձակ չի ձգտում իշխանության: Բնութագիրը Բարեհամբույր Ջրհոս-Վագրը հեշտությամբ է լեզու գտնում տարբեր տարիքի ու սոցիալական դիրքի մարդկանց հետ: Հետաքրքրասեր է, մեծ ուրախությամբ է ուսումնասիրում շրջակա աշխարհը: Պաշտում է աղմկոտ երեկույթները, հաճույք է ստանում ընկերների հետ շփումներից: Ճիշտ է, շատ քչերի հետ է կիսվում իր մտքերով: Իր ողջ բարեհոգությամբ հանդերձ՝ Ջրհոս-Վագրը ծածկամիտ մարդ է: Կարող է անհոգ զվարճասեր թվալ, քանի որ սիրում է կատակները: Բայց դրա հետ մեկտեղ, նրա գլուխը կարող է զբաղված լինել լուրջ մտքերով: Նա չի խորհրդակցի, իր արարքներին հավանություն չի փնտրի, բայց հարաբերություններն էլ չի սրի: Նա առանց մյուսներին անհարմարություններ պատճառելու իր հետաքրքրությունները պաշտպանելու տաղանդով է օժտված: Նա ուժեղ կամքով բարի, բաց մարդ է: Վագր-Ջրհոսի ներքին աշխարհը շրջապատի համար գաղտնիք է: Ակտիվ է, հետաքրքրասեր, ստեղծագործ գաղափարներով լի է, չի նահանջում դժվարությունների առաջ: Դրա հետ մեկտեղ, այնքան տարված է իր երազանքներով, որ մոռանում է առօրյա խնդիրների լուծման մասին: Բացի այդ, հիշաչար ու վրիժառու է, չնայած՝ նրա արտաքինից դա չի երևում: Հակված է գերագնահատել իր հնարավորությունները, այնպես որ՝ նրա կյանքում հիասթափություններ ու կորուստներ բավականին հաճախ են տեղի ունենում: Ճիշտ է, նա չի կորցնում հոգու կորովը, հակառակը, մեծ ոգևորությամբ նետվում է արկածներին ընդառաջ: Նրանում զգացվում է Վագրի ուժը. բավականին խելացի ու նպատակասլաց է ցանկացած իրավիճակից ելք գտնելու համար: Չնայած՝ մի քիչ էքսցենտրիկ է, հույզերն արտահայտելիս միշտ չէ, որ զուսպ է: Հմայիչ Ջրհոս-Վագրը շրջապատի վրա անջնջելի տպավորություն է թողնում: Իրեն անթերի է պահում՝ բարեհամբույր է, զիջող, չափի մեջ քաղաքավարի: Նա լավ դաստիարակված մարդ է, բնատուր խաղաղասեր, հասարակության սիրելին: Կարողանում է իրեն շահեկան լույսի ներքո ներկայացնել, գիտի՝ ինչպես դուր գա մարդկանց: Շրջապատողները միշտ չեն կարողանում Վագր-Ջրհոսի հմայիչ արտաքինի տակ տեսնել նրա իրական էությունը: Նա ուժեղ մարդ է, ունակ է վճռական արարքների, բայց միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սուր խելք ու հիանալի հիշողություն ունի, արագ ըմբռնում է իրերի էությունը: Համարձակ է, իր առաջ բարձր նպատակներ է դնում: Իրեն չի սահմանափակում երազանքների մեջ, ընդ որում՝ անկեղծորեն հավատում է իր հաջողությանը: Սիրո մեջ Մեղմ շարժուձևով ու գերող ձայնով այս մարդը հեշտությամբ է շահում հակառակ սեռի համակրանքը: Ամաչկոտ չէ, միշտ ուրախ է նոր ծանոթություններ հաստատել, չնայած միշտ չի հեռուն գնացող պլաններ կառուցում: Սիրում է շփվել, պաշտում է հաճոյախոսությունները, աշխատում է իր վրա ուշադրություն հրավիրել: Բացարձակ դեմ չէ ընկերական շփումներին, բայց չի ձգտում իրեն կապել ամուսնությամբ: Ջրհոս-Վագրը պատրաստ է իր իդեալին փնտրել անսահմանափակ երկար ժամանակ, թեկուզ՝ մի ողջ կյանք: Ամուսնանալուց հետո Վագր-Ջրհոսը հավատարիմ է մնում իր սովորույթներին, նախկինի պետք գաղափարների հեղեղ է տեղում: Ռոմանտիկ անակնկալներ է պատրաստում իր երկրորդ կեսի համար, աշխատում է հնարավորինս հաճախ դուրս գալ տանից: Նա շատ լավ ծնող է, պաշտում է իր երեխաներին: Նրան կարելի է ցանկացած գաղտնիք վստահել, ավելի լավ ընկեր դժվար է պատկերացնել: Միակ բանը, որ կարող է անհարմարություններ պատճառել, Ջրհոս-Վագրի թեթևամտությունն է: Սիրում է սիրային արկածները, չի կարողանում դիմակայել գայթակղություններին: Կարիերան Ջրհոս-Վագրի ստեղծագործ ոգին արտահայտվում է բոլոր իրավիճակներում, նույնիսկ եթե նա ստիպված է ձանձրալի աշխատանքով զբաղվել: Ճիշտ է, նրա սրտով չէ միատոն գործողություններ անելու ու կանոններին խիստ հետևելու անհրաժեշտությունը, սակայն նա կփորձի արժանապատվորեն ավարտին հասցնել աշխատանքը, եթե այլ ելք չկա: Վագր-Ջրհոսին առավել լավ տրվում են ստեղծագործ մասնագիտությունները: Չնայած՝ սուր խելքը, դիտողունակությունն ու վճռականությունը վկայում են ցանկացած գործից գլուխ հանելու նրա կարողության մասին: Բարեհամբույր Ջրհոս-Վագրի համար գործընկերների հետ հարաբերությունները խնդիր չեն: Շատ լավ լեզու է գտնում բոլորի հետ, իր ուշադրությունը չի խնայում նաև ցածր պաշտոն զբաղեցնող աշխատակիցների համար: Միշտ բարյացակամ է տրամադրված, ամեն կերպ խուսափում է սուր թեմաների քննարկումից: Ճիշտ է, ուշադիր հետևում է գործընկերների վարքին: Պետք չէ մտածել, որ Ջրհոս-Վագրը միամիտ մարդ է, հակառակը, նա շատ պահանջկոտ է: Ճիշտ է, գլուխ չի կոտրում ղեկավարի պաշտոնի համար, բայց ունակ է լավ կազմակերպիչ լինել: Ջրհոս-Վագր տղամարդը Մտավոր բարձր ունակություններ ունեցող Ջրհոս-Վագր տղամարդը ձգտում է գիտական գործունեության: Նա առանձնանում է սուր խելքով, հարուստ երևակայությամբ, սիրում է անսովոր բաներ մտածել ու ստեղծել, կարող է հաջողակ գյուտարար կամ հետազոտող դառնալ: Շփումներում փափուկ է, բարեհամբույր, նույնիսկ՝ ընդդիմախոսների հետ վեճերի ժամանակ: Բայց ակտիվ դիմադրում է իր գործերին օտար միջամտությանը: Նա բոլոր Վագրերի նման հպարտ ու անկախ մարդ է: Սիրում է կյանքի ուրախությունները, բայց հանգիստ է ընդունում նաև փողի բացակայությունը. այն իր գոյության իմաստը չէ: Կանանց հանդեպ հարգալից է, իրեն քաղաքավարի ու նրբանկատ է պահում: Բայց ավելի մոտ ծանոթությունից հետո երկրորդ կեսին կարող է զարմացնել անզուսպ ու կոպիտ վարքով: Ջրհոս-Վագր կինը Ջրհոս-Վագր կինը մի շարք արժանիքներ ունի՝ ինքնուրույնություն, խելք, հարուստ երևակայություն: Ցանկության դեպքում կարող է նկարչուհի կամ դիզայներ դառնալ: Նրան մեծ բավականություն է պատճառում ֆանտազիաները կյանքի կոչելը: Նա օժտված մարդ է, բացի այդ, գործնական հարցերին սթափ մոտենալու ունակություն ունի, գրագետ է տնօրինում իր բյուջեն: Հետաքրքիր ու վառ այս կինը գրավում է տղամարդկանց ուշադրությունը, բայց շատ է գնահատում իր ազատությունը: Ընտանիքի համար չի ուզում հրաժեշտ տալ աշխատանքին ու նախասիրություններին: Երբեմն չափից դուրս հուզական է, նման վարք է սպասում նաև երկրորդ կեսից: Բայց ամեն տղամարդ չէ, որ կարող է նույնքան սենտիմենտալ ու ռոմանտիկ լինել, այնպես որ՝ նա հաճախ հիասթափվում է սիրուց: ՋՐՀՈՍ-ԿԱՏՈՒ Վառ ու անկանխատեսելի Ջրհոս-Կատուն չի վախենում տարօրինակ մարդ երևալ: Անկախ ու ազատասեր է, անհրաժեշտ չի համարում հետևել համընդհանուր կանոններին: Միշտ լավ տրամադրության մեջ է, փայլում է լավատեսությամբ: Թեթև Ջրհոսի հետ փափուկ ու մի փոքր ծույլ Կատուն ուժ ու ինքնավստահություն է ձեռք բերում: Այս համադրությամբ մարդկանց բնորոշ է արկածախնդրության ոգին. ոչ մի օր չեն կարող ապրել առանց արկածների: Այս գործունյա մարդկանց անհրաժեշտ է անընդհատ առաջ շարժվել: Կատու-Ջրհոսը պետք է ընտրության հնարավորություն ունենա, նրա համար ամենակարևորը անձնական ազատության զգացումն է: Այնպես որ՝ ինչպես էլ դասավորվի նրա կյանքը, չի տխրի ու ձանձրույթին չի տրվի: Կարողանում է ուրախանալ մանրուքներով, անպայման լավատեսության համար առիթ կգտնի: Բնութագիրը Անկախ Ջրհոս-Կատուն իրեն պարտավորություններով կապելու ոչ մի ցանկություն չունի: Թեթև ճախրում է կյանքում, չի շեղվում մանրուքների վրա: Այս կենսուրախ մարդուց անհնար է վիրավորվել. Կատու-Ջրհոսը բոլորի սիրելին է: Կարողանում է բոլորի հետ ընկերական հարաբերություններ կառուցել, ավելին, հաջողությամբ հաշտեցնում է կռվողներին: Այդ իսկ պատճառով նրա կյանքը լի է նոր հանդիպումներով ու հաճելի ծանոթություններով: Եվ մի՞թե կարելի է խուսափել նրա հետ շփումներից: Նա ակտիվ պաշտպանում է արդարությունը, միշտ թույլերի կողքին է: Ջրհոս-Կատուն անվնաս մարդ է, զուրկ է չարությունից ու կասկածամտությունից, այնպես որ՝ մյուսներից էլ թակարդներ չի սպասում: Նա հաճախ է անբարեխիղճ մարդկանց զոհը դառնում, բայց երբեք չի վշտանում, շարունակում է ժպտալ ու առաջ շարժվել: Հարուստ երևակայություն ու կյանքի հանդեպ մեծ հետաքրքրասիրություն ունեցող այս մարդու համար դժվար է տեղում նստած մնալը: Ջրհոս-Կատուն մինչև խոր ծերություն մեծ երեխա է մնում: Չի կորցնում աշխարհով զարմանալու ունակությունը, ակտիվ մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին: Նրանում ուժեղ է ճանաչման ծարավը, ցանկացած հնարավորություն օգտագործում է նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու համար: Նա օժտված մարդ է ու անկրկնելի ոճ ունի: Շատերին Կատու-Ջրհոսը էքսցենտրիկ մարդ է թվում, չնայած՝ նա պարզապես իր մտքերն արտահայտում է իրեն բնորոշ ոճի մեջ: Երբեք հաշվի չի առնում ուրիշի կարծիքը, պարզապես հետևում է իր ցանկություններին: Եթե Ջրհոս-Կատուն ինչ-որ գաղափարով է տարվել, նշանակում է՝ անպայման հաջողության կհասնի: Ջրհոսի ու Կատվի միությունը աշխարհին զարմանալի անձնավորություն է տալիս, որը միահյուսված է հակասություններից: Այս մարդն այնքան ինքնատիպ ու կայուն է իր նախապատվությունների մեջ, որ անհրաժեշտ չի համարում ձևացնել: Ցանկության դեպքում կարող է արդարության համար ակտիվ պայքարող դառնալ, իսկ երբեմն էլ թույլ է տալիս իրեն ծուլանալ ու անգործության մատնվել: Չի կարող ապրել լռության մեջ, վատ է տանում միայնությունը, բայց ժամանակ առ ժամանակ ուրախությամբ թաքնվում է իր գաղտնի անկյունում: Ջրհոս-Կատուն անհրաժեշտ չի համարում արդարանալ ու բացատել իր վարքը: Միշտ անկեղծորեն վշտանում է, երբ բախվում է քննադատության: Իրեն հնարավորինս քաղաքավարի ու նրբանկատ է պահում, աշխատում է հասկանալ մյուս մարդկանց արարքների մոտիվները: Ողջ ուժերով ձգտում է ներդաշնակություն ու երջանկություն ձեռք բերել: Սիրո մեջ Այս մարդն այնքան հուզական ու անզուսպ է իր զգացմունքներն արտահայտելիս, որ նրան դիմակայելն անհնար է: Յուրաքանչյուր Ջրհոս-Կատու անկախ սեռից երազում է փոխադարձ զգացմունքի հասնել ու կարևոր չէ, թե ինչ մեթոդներով: Նա իսկական ռոմանտիկ է, կարող է գտնել ընտրյալի սիրտը բացող բանալին: Եթե Կատու-Ջրհոսը որոշել է, նշանակում է նույնիսկ անառիկ ամրոցն էլ կփլվի նրա կրքերի հեղեղից: Ճիշտ է, ոչ մի երաշխիք չկա, որ նա մտադիր է ամուսնանալ: Իր ողջ ակտիվությամբ հանդերձ՝ Ջրհոս-Կատուն տնակյաց մարդ է: Ամուսնանալուց հետո նոր արկածների չի ձգտում, իրեն նվիրում է ընտանիքին: Ջրհոս-Կատուն վշտանում է, երբ իր կյանքից հեռանում է տոնն ու մնում է միայն ձանձրալի առօրյան: Նրա համար կարևոր է, որ տանը սիրո մթնոլորտ իշխի, հաճախ խաղաղարարի դերում է, օգնում է մտերիմներին փոխհասկացողության հասնել: Եվ իհարկե, նա շարունակում է ընտանեկան կյանքում ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտցնելու փորձերը: Կարիերան Նպատակասլաց Ջրհոս-Կատուն հեշտությամբ է հաղթահարում խոչընդոտները, այնպես որ՝ բավական արագ բարձրանում է մասնագիտական սանդուղքով: Եթե լրջորեն տարված է գործով, մոռանում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի մասին: Ունակ է հաջողության հասնել ցանկացած մասնագիտության մեջ, քանի որ կարողանում է գործնական կապեր հաստատել: Լավ ճաշակ ու երևակայություն ունի, այնպես որ՝ նրան ավելի հարմար են արվեստի հետ կապված մասնագիտությունները: Կարող է հաջողակ նկարիչ, դիզայներ կամ արվեստագետ դառնալ: Ջրհոս-Կատուն այնքան ինքնավստահ է, որ հեշտությամբ է մտնում ցանկացած դերի մեջ: Նշանների այս համադրությամբ մարդկանցից տաղանդավոր դերասաններ են դուրս գալիս: Նույնիսկ եթե Կատու-Ջրհոսը պրոֆեսիոնալ դերասան չդառնա, իր տաղանդներին կիրառում կգտնի առօրյայում: Կարողանում է իր կողմը գրավել մարդկանց, ճարտարախոս ու համոզիչ է: Միակ բանը, որը բարդացնում է նրա կյանքը՝ ծուլությունն է: Չնայած իր արժանիքներին՝ Կատու-Ջրհոսը երբեմն պաթոլոգիկ ծուլություն է դրսևորում: Ջրհոս-Կատու տղամարդը Ջրհոս-Կատու տղամարդու մեջ ապրում է արկածախնդրության ոգին, նրան գրավում է ամեն նորը, հետաքրքրում է յուրաքանչյուր մանրուք: Նա դրական հույզերով լի է, բարյացակամ է տրամադրված մարդկանց հանդեպ, սիրում է կյանքն իր բոլոր դրսևորումների մեջ, դրա հետ մեկտեղ՝ շատ թանկ է գնահատում իր ազատությունը: Աշխատում է առավելագույնս զարգացնել իր հմտություններն ու կարողությունները, անընդհատ սովորում է նոր նախաձեռնությունների պատրաստ լինելու համար: Դժվարություններից չի խուսափում, ունակ է հաղթահարել բոլոր խոչընդոտները: Նրան ամենից շատ գրավում է ստեղծագործ աշխատանքը, գեղարվեստական լավ ճաշակ ունի, բայց անհրաժեշտության դեպքում կարող է զբաղվել նաև ծանր ֆիզիկական աշխատանքով: Սիրային հարաբերություններում ռոմանտիկ է, ընտրյալին զարմացնելու համար ինքնատիպ արարքներ է գործում: Բայց կամուսնանա միայն իսկապես սիրելի, ցանկալի կնոջ հետ: Ջրհոս-Կատու կինը Ջրհոս-Կատու կինը պաշտում է ֆլիրտն ու երկրպագուների զգացմունքների հետ խաղալը: Հմայիչ այս կինը իրավունք ունի տղամարդկանց շրջանում հաջողակ լինելու հույս ունենալ: Նա ոչ միայն էֆեկտիվ գեղեցկուհի է, այլև՝ շատ խելացի կին: Իր տաղանդների ու նպատակասլացության շնորհիվ հեշտությամբ հասնում է ղեկավարի դիրքին: Հաճախ նրան մեղադրում են ինքնավստահության, ավելորդ ամբիցիաների համար, չնայած՝ դա պարզապես Ջրհոս-Կատվի էությունն է: Անձնական հարաբերություններում չի ուզում հրաժեշտ տալ ազատութանը, ուզում է մշտապես ուժեղ հույզեր ունենալ, վայելում է կրքերի խաղը: Երջանիկ կլինի այն տղամարդու հետ, որը ունակ կլինի հասկանալ ու ընդունել նրա կենսակերպը: Ժամանակի հետ նրա ցանկությունները փոխվում են ու գործնականությունը հաղթում է արկածների ծարավին: ՋՐՀՈՍ-ՎԻՇԱՊ Այս վառ, ինքնատիպ մարդը զարգացած երևակայություն ու ստեղծագործ մտածողություն ունի: Վիշապ-Ջրհոսը ճախրում է իրականության վրայով ու չի նկատում այս աշխարհի անկատարությունը: Ձգտում է անկախության, ապրում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Համատեղելիության հորոսկոպում Վիշապ-Ջրհոսը արտասովոր անձնավորություն է: Նա երազող է, ամբողջությամբ խորասուզված է իր երևակայության մեջ: Նրան բնորոշ է մոլորվելն ու հիասթափվելը և սեփական սխալները չնկատելը: Սակայն Վիշապի ազդեցությամբ անկանխատեսելի Ջրհոսը լրջություն ու խելամտություն է ձեռք բերում: Նշանների այս համադրությամբ մարդիկ հայտնի են իրենց անկայունությամբ, տառապում են տրամադրության տատանումներով, բայց դրա հետ մեկտեղ՝ հնարամիտ ու հաջողակ են: Վստահում են իրենց ինտուիցիային, փայլուն դուրս են գալիս բարդ իրավիճակներից: Բնութագիրը Հրաշալի մանուկ, հորինող ու երևակայող. սա հենց Վիշապ-Ջրհոսն է: Շրջապատողները նշում են նրա գլխավոր առանձնահատկությունը՝ անկախ ամեն ինչից կյանքով ուրախանալու կարողությունը: Բարդ իրավիճակում փրկություն է փնտրում իր երևակայության մեջ: Հաճույքով զվարճանքներ ու հետաքրքիր զբաղմունքներ է հորինում, որոնք կարող են նրան հեռու պահել դժբախտություններից ու աղետներից: Վիշապ-Ջրհոսը վստահում է իր ինտուիցիային ու միշտ ճիշտ է դուրս գալիս: Միտքն ավելորդ խնդիրներով չի ծանրաբեռնում, ուրախ է ապրում, իրեն հաճույքների մեջ չի սահմանափակում: Մի խոսքով՝ երջանիկ մարդու օրինակ է: Սակայն նրա հուզական վերելքի շրջանները կարող են խոր դեպրեսիայով փոխարինվել: Վիշապ-Ջրհոսը հակասական անձնավորություն է. այստեղ խոսք անգամ չի կարող լինել կայունության ու որոշակիության մասին: Մարդիկ Վիշապ-Ջրհոսին այնքան էլ չեն հասկանում, չեն ընդունում կյանքի հանդեպ նրա թեթև, անհոգ մոտեցումը: Ժամանակ առ ժամանակ նա նախանձ է հարուցում, բայց ավելի հաճախ՝ նյարդայնություն ու չարություն: Չնայած՝ ինքը լավ է վերաբերվում մարդկանց, աշխատում է օգնել բոլոր կարիքավորներին: Նա բարի, գթասիրտ ու մեծահոգի մարդ է: Առանց մտածելու օգնության է շտապում ու փոխհատուցում չի պահանջում: Ջրհոս-Վիշապը ընկերների կարիք ունի, աջակցություն ու հասկացողություն է փնտրում: Սակայն իրեն կպչուն չի պահի ու օգնություն չի խնդրի: Երկար է դիտում մարդկանց, ամեն մեկի առաջ իր սիրտը չի բացում: Վիշապ-Ջրհոսը շփման մեջ թեթև է, ուրախ ու անհոգ, բայց դրա հետ մեկտեղ՝ կշռադատող է, կարողանում է իրեն պաշտպանել: Ամեն հարցում հետևում է ինտուիցիային, այնպես որ՝ հազվադեպ է սխալվում ու երջանիկ պատահականությամբ խուսափում է տհաճություններից: Բնությունը Վիշապ-Ջրհոսին տարաբնույթ տաղանդներով է օժտել, նրան մնում է միայն կիրառում գտնել դրանց: Նա հրաշալի ստեղծագործ ունակություններ ու լավ հոտառություն ունի: Նոր ու ինքնատիպ լուծումներ է հորինում, հաճախ իր ընտրած գործունեության ոլորտում առաջատար է դառնում: Սակայն Ջրհոս-Վիշապը ծույլ ու դանդաղկոտ է լինում, չի շտապում կյանքի կոչել գաղափարները: Բացի այդ, իր ունակություններին քննադատորեն է մոտենում, հուզականորեն անկայուն ու քմահաճ է: Ջրհոս-Վիշապը հազվադեպ է ուրախանում իր հաջողություններով և ցանկանում է ճակատագրի տվածից ավելին ստանալ: Լիակատար երջանկության համար նրան պակասում են ներքին հանգստությունն ու հոգու խաղաղությունը: Սիրո մեջ Շարժուն Ջրհոս-Վիշապը ծարավ է նոր տպավորությունների, իր իդեալի մշտական փնտրտուքների մեջ է: Ընդ որում՝ սիրահետումների գործընթացը նրան ավելի մեծ հաճույք է պատճառում, քան վերջնական արդյունքը՝ ամուսնությունը: Սիրային հորոսկոպում Վիշապ-Ջրհոսը ռոմանտիկ անձնավորություն է: Նա վառ, անմոռանալի ժամադրություններ է կազմակերպում, ընդ որում՝ երբեք չի ձևացնում: Նրա հարուստ երևակայությունը ելք է գտնում անակնկալ արարքների մեջ: Դա կարող է լինել օդապարիկով թռիչքը կամ ջրասույզ լինելը: Ջրհոս-Վիշապին չի կարելի ընտանիքի լավ ամուսին համարել: Կենցաղային խնդիրների լուծման անհրաժեշտությունը նրան ձանձրացնում է. վախենում է կորցնել աշխատանքում ոգեշնչվածությունն ու նրա շարժիչ ուժը: Նրա համար ավելի կարևոր է սիրելի գործը, քան տնային հոգսերը: Վիշապ-Ջրհոսը ուժեղ կողակցի կարիք ունի, որը կհասկանա նրա բոլոր ցանկությունները: Ուրախությամբ կզիջի առաջատարի դերը, իսկ ինքը կտրվի երազանքներին ու անհոգ կապրի: Վիշապ-Ջրհոսը շուտ սիրահարվող է, հուզական, հավատարմությամբ չի առանձնանում, բայց նրա հետ երբեք ձանձրալի չի լինում: Կարիերան Այս մարդուն չի կարելի աշխատասեր ու պատասխանատու աշխատակից անվանել: Նրա կոչումը արվեստն է, այլ ոչ թե ֆիզիկական աշխատանքը: Ջրհոս-Վիշապը դերասանական տաղանդ ու հարուստ երևակայություն ունի: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվել, նա պետք է լսի հասարակության ծափահարությունները: Նշանների այս համադրությամբ մարդիկ սովորաբար արվեստի հետ կապված մասնագիտություններ են ընտրում: Չնայած՝ լարված ստեղծագործ աշխատանքը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց հոգեկան առողջության վրա: Շարժուն Ջրհոս-Վիշապի համար դժվար է մի տեղում նստած մնալը: Անհրաժեշտ չի համարում խիստ ժամացուցակի հետևել, կարող է ուշանալ աշխատանքից: Աշխատանքային գործընթացի մեջ խորանալու համար չափազանց տարված է իր գաղափարներով: Ամեն կերպ խուսափում է պատասխանատվությունից: Այնպես որ՝ նրան դժվար է պատկերացնել ղեկավարի դերում: Բացի այդ, այնքան էլ հետաքրքրված չէ նյութական արժեքներով ու պարգևատրումներով: Վիշապ-Ջրհոսը կհեռանա բարձր աշխատավարձով հարգ ունեցող պաշտոնից, եթե աշխատանքից հաճույք չստանա: Ջրհոս-Վիշապ տղամարդը Վիշապի տարում ծնված Ջրհոս տղամարդը իր առաջ կոնկրետ նպատակներ է դնում, բայց իրեն չի զրկում այդ նպատակներին զարտուղի հասնելու հաճույքից: Սիրում է երևակայել, տարված է միստիկայով: Ամեն ինչի մեջ փորձում է գաղտնի իմաստ գտնել: Իրեն իրավունք է վերապահում ազդել մարդկանց ճակատագրերի վրա: Նրա խորհուրդները կարող են օգտակար լինել բարդ խնդիրները լուծելիս: Բայց ինքը ամեն կերպ խուսափում է իր կյանքում այլ մարդկանց միջամտությունից: Չարժե նույնիսկ փորձել գլուխ հանել նրա մտքերից. Ջրհոս-Վիշապ տղամարդուն պետք է միայն վստահել: Սիրո մեջ ոգեշնչվածություն է փնտրում, նրան վճռական գործողությունների համար դրդող ուժ է անհրաժեշտ, իսկ կամքի ուժ նա ունի: Անպայման կհասնի փոխադարձ զգացմունքի նույնիսկ ամենախիստ գեղեցկուհուց: Ջրհոս-Վիշապ կինը Վիշապի տարում ծնված Ջրհոս կնոջ համար հսկայական նշանակություն ունեն անձնական հետաքրքրությունները: Այս օժտված մարդը երազում է կայանալ կյանքում: Նա հսկայական ունակություններ ունի, ցանկության դեպքում գործունեության ցանկացած ոլորտում կարող է հաջողության հասնել, բայց նախապատվությունը տալիս է ստեղծագործ մասնագիտություններին: Փոքր դեր չի խաղում նաև լավատեսական տրամադրվածությունը, կյանքից հաճույք ստանալու ցանկությունը: Ջրհոս-Վիշապ կինը հաճախ անտեսում է երկրպագուների ուշադրությունը, վախենում է կորցնել իր ազատությունը, այնպես որ՝ ամուսնության հարցում չի շտապում: Բայց ժամանակի ընթացքում կարող է օրինակելի մայր ու կին դառնալ, չնայած՝ նա էլ բոլոր կանանց նման աջակցության կարիք է զգում: Հաճախ նրա կենսուրախ արտաքինի տակ կարելի է կասկածներ ու գաղտնի անհանգստություն տեսնել: ՋՐՀՈՍ-ՕՁ Այս Օձի համար դժվար է ներքին հավասարակշռության հասնելը. Ջրհոսի քաոսայնությունը խիստ բարդացնում է նրա կյանքը: Ողջ ժամանակ ինչ-որ տեղ է ձգտում, նոր տպավորությունների ու բացահայտումների ծարավ է զգում: Օձ-Ջրհոսը երկու հակադրությունների միություն է: Նման համադրությունը բարդ, բայց հետաքրքիր մարդու է ծնունդ տալիս: Նա լի է հակասություններով ու չգիտե, թե ինչ է հանգիստը: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Օձը ոչ ստանդարտ մտածողությամբ աշխույժ մարդ է: Օժտված է տարաբնույթ տաղանդներով ու ունակություններով: Նրա համար կյանքում ամենակարևորը ուրիշներին նման չլինելն է: Նրանում այնքան էներգիա կա, որ հեշտությամբ է հաղթահարում բոլոր արգելքները: Չնայած՝ միշտ չի սկսած գործն ավարտին հասցնում. նրա գլխում չափից դուրս շատ գաղափարներ կան, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ ուշադրության է արժանի: Բնութագիրը Օձ-Ջրհոսը բազմաշերտ ու բարդ անձնավորություն է: Կուրորեն վստահում է իր ինտուիցիային, հետաքրքրություն է զգում միստիկայի հանդեպ: Այդ նույն ժամանակ՝ Ջրհոս-Օձը ռեալիստ է ու գործնական, կենսական կարևոր որոշումների հարցում վստահում է իր կենսափորձին ու գիտելիքներին: Ջրհոս-Օձի ողջ կյանքն անցնում է հոգեկան պրպտումների, հանգիստ ու խաղաղություն գտնելու փորձերի մեջ: Նրա առաջ կարևոր ընտրություն կա. այն է՝ որոշել, թե ով է ինքն իրականում՝ կրակոտ հեղափոխական, թե՞ վառ պահպանողական: Ջրհոս-Օձը անսովոր համադրություն է. այստեղ տեղ կա բարդ բնավորության տարատեսակ դրսևորումների համար: Սովորաբար իր նպատակներին ստանդարտ ճանապարհով է գնում, բայց խնդիրների լուծման նոր ու ինքնատիպ եղանակներ է գտնում: Նրանում ուժեղ է նորարարության ջիղը. թեկուզ մանրուքներում, բայց, միևնույն է, մյուս մարդկանց ֆոնին փորձում է տարբերվել: Այս վառ, արտիստիկ մարդը ցանկացած ընկերախմբի ոգին է: Դեմ չէ ուրախ ժամանակ անցկացնել, դրա հետ կապված տարաբնույթ գաղափարներ ունի, հատկապես ձգտում է անսովոր զվարճանքների: Ջրհոս-Օձը մարդկանց գրավում է իր անհատնում լավատեսությամբ: Նրանում այնքան էներգիա կա, որ ոչ մի օր չի կարող ապրել առանց ինքնատիպ արարքների: Նա հիանալի կազմակերպիչ է, նույնիսկ անծանոթ մարդկանց շրջապատում միանգամից իր վրա է վերցնում ղեկավարի դերը: Հասարակայնությունից չի խուսափում, հակառակը, ամեն կերպ փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել: Շրջապատի հետ հեշտությամբ է լեզու գտնում, առանց վատ զգալու նրանց բարի վերաբերմունքն օգտագործում է շահադիտական նպատակների համար: Ջրհոս-Օձը սիրում է քաշել-տանել ուրիշների գաղտնիքները, բայց ինքը հազվադեպ է անկեղծանում, վստահում է միայն մտերիմ մարդկանց: Գործունյա Ջրհոս-Օձը ունակ է ցանկացած գործում հաջողության հասնել: Ամենաբարդ իրավիճակից էլ ելք կգտնի, կկարողանա պայմանավորվել ամեն մեկի հետ ու ամեն ինչի մասին: Ջրհոս-Օձը հարուստ երևակայություն ունեցող օժտված մարդ է: Ջրհոս-Օձի գլխավոր առանձնահատկությունը հրաշալի կազմակերպչական ունակություններն են. կարողանում է իր շուրջը հավաքել մարդկանց, միշտ բարեհամբույր ու բարյացակամ է: Ճիշտ է, հազվադեպ է իր գաղափարները տրամաբանական ավարտին հասցնում: Հստակ պլանի հետևելու համար չափազանց թուլակամ ու թեթևամիտ է: Տառապում է տրամադրության տատանումներով, իր դատողություններում անկայուն է: Ջրհոս-Օձին անհրաժեշտ է հնարավորինս հաճախ միայնակ մնալ ինքն իր հետ. հանգիստն ու լռությունը նյարդագրգիռ վիճակից ազատվելու լավագույն դեղերն են: Սիրո մեջ Սիրային հորոսկոպում Ջրհոս-Օձը ամենասեքսուալ նշաններից մեկն է: Այնքան գրավիչ է, որ երկրպագուների ու երկրպագուհիների պակաս չի զգում: Շփման մեջ հաճելի է, հնարամիտ, հաճոյախոսությունների վարպետ է: Սիրում է սեթևեթել ու ֆլիրտ անել, մեծ հաճույք է ստանում սիրահետումներից: Չի շտապում ամուսնանալ, ամեն կերպ խուսափում է լուրջ հարաբերություններից: Ջրհոս-Օձը ռոմանտիկ է, արկածներ փնտրող, այլ ոչ թե օրինակելի ընտանիքի մարդ: Ջրհոս-Օձը սիրում է ցուցադրել իր զգացմունքները: Շրջապատի համար նա սիրող ու հոգատար կողակից է, բայց մտերիմների հետ առանձին մնալով՝ վատ չի զգում կոպիտ ու նյարդային լինել: Քմահաճ է, իր երկրորդ կեսի հանդեպ պահանջկոտ, լիակատար նվիրվածություն ու հավատարմություն է սպասում այն դեպքում, երբ ինքն առանձնապես չի խուսափում սիրային կապերից: Նոր տպավորությունների ծարավ է, չի կարող ապրել առանց սիրային արկածների: Սակայն միշտ վերադառնում է ընտանիքի գիրկը. բոլոր դեպքերում Ջրհոս-Օձը շատ կապված է ամուսնուն ու երեխաներին: Կարիերան Ակտիվ ու շարժուն Ջրհոս-Օձը կգտնի իր տաղանդները կիրառելու ձևը: Արագ ու վճռական է գործում, հակված չէ ավելորդ ապրումների: Նշանակություն չի տալիս անհաջողություններին, կյանքին լավատեսորեն է նայում: Հաղորդակցական բարձր ունակություններ ունի, հեշտությամբ է հարմարվում մարդկանց: Բացի այդ, նա լավ զարգացած հիշողություն ունի: Այս մարդը հայտնի է նուրբ կատակելու իր ունակությամբ, հասարակության մեջ չի կորում, ձգտում է համընդհանուր ճանաչման հասնել: Ջրհոս-Օձը կարող է հաջողակ լրագրող, գրող կամ հաղորդավար դառնալ: Ջրհոս-Օձի համար գոյություն չունեն խնդիրներ, որոնցից նա չկարողանա գլուխ հանել. այստեղ մի ուղղում՝ եթե միայն ինքը ցանկանա դա: Պատասխանատվությամբ չի առանձնանում, ամեն պահի կարող է հուսախաբ անել: Օձ-Ջրհոսի վրա չի կարելի ամբողջությամբ հույս դնել. իր ցանկությունների հարցում թեթևամիտ ու անկայուն է: Ճիշտ է, այնքան անկեղծորեն է զղջում, որ գործընկերները միշտ ներում են նրան: Ջրհոս-Օձի կյանքի ուղին ստեղծագործ փորձարկումներն են, իսկ ողջ ծանր աշխատանքը պետք է մեկ ուրիշը անի: Հուսալի գործընկերոջ աջակցությունը ստանալու դեպքում կարող է հաջողակ բիզնեսմեն դառնալ: Ջրհոս-Օձ տղամարդը Ակտիվ Ջրհոս-Օձ տղամարդը ցանկության դեպքում կարող է սարեր շրջել, բայց դրա ցանկությունն առանձնապես չունի: Նախընտրում է չբարդացնել իր կյանքը: Սիրում է շփումները, միշտ շրջապատված է մարդկանցով: Բայց նրան շրջապատողներից քչերը կարող են պարծենալ, որ լավ գիտեն Ջրհոս-Օձին: Վերջինս ամեն կերպ օտար միջամտությունից պաշտպանում է իր ներքին աշխարհը: Այս խորհրդավոր տղամարդը այրող հետաքրքրություն է առաջացնում, կանայք ձգտում են բացահայտել նրա բոլոր գաղտնիքները: Նա դեմ չէ նոր ծանոթություններին ու ֆլիրտին, իսկ ահա լուրջ հարաբերությունները վախեցնում են նրան: Չի ձգտում կապվել ամուսնությամբ, այնպես որ՝ նրա ընկերուհին պետք է երկար պայքարի նրա կողքին տեղ գրավելու համար: Այս տղամարդու հետ կյանքը գրավիչ միջոցառում է, կնոջ համար ձանձրալի չի լինի: Միակ նրբությունն այն է, որ Ջրհոս-Օձ տղամարդը ավտորիտար է ու շատ խանդոտ: Ջրհոս-Օձ կինը Բազմաշերտ, տաղանդավոր Ջրհոս-Օձ կինը հեշտությամբ է գլուխ հանում բոլոր գործերից: Նրան ամեն ինչ շատ հեշտ է տրվում, թվում է՝ նա ընդհանրապես ոչ մի ջանք չի գործադրում. պարզապես ապրում է իր հաճույքի համար՝ երջանիկ կերպով խուսափելով դժվարություններից ու անհաջողություններից: Սակայն նա պրագմատիկ անձնավորություն է ու ունակ է մանրամասն հաշվարկել իր ապագան: Շատ լավ ճանաչում է մարդկանց, այնպես որ՝ լուրջ հարաբերությունների համար հարմար տղամարդ է ընտրում: Ջրհոս-Օձ կինը գրավիչ է, միշտ շրջապատված է երկրպագուներով: Ճիշտ է, նրան հետաքրքրել կարող է միայն բազմաթիվ արժանիքներ ունեցող մարդը: Նա պետք է վստահ լինի իր բարեկեցության վրա. ընտանեկան կյանքը լուրջ գործ է, այստեղ ռոմանտիկ արկածների համար տեղ չկա: Փոխարենը նրա կողակիցն ավելի հավատարիմ ու նվիրված կին գտնել դժվար թե կարողանա: Տարվա և ամսվա համադրությունը. ՋՐՀՈՍ (Մաս 2-րդ) |
|