Hushak.com
HY | RU

ԹԱՆՁՐԱՀՅՈՒԹ

Խոհանոց

Թանձրահյութ կարելի է պատրաստել տարվա բոլոր եղանակներին, ինչպես թարմ լոլիկով, այնպես էլ տոմատի մածուկով:

  • 3-4 գլուխ սոխը տապակել, ավելացնել կտրտած կանաչ պղպեղ, 5 րոպե տապակել, ավելացնել մաքրած 5-6 հատ լոլիկ կամ 1ճ/գ տոմատի մածուկ, որը պետք է ջրով նոսրացնել, աղ, համեմ կամ կարոս:
  • Եթե կանաչ պղպեղը կծու չի, ավելացնել սև և կարմիր պղպեղ: 

Մատուցել տաք վիճակում: 

Թանձրահյութ կարելի է պատրաստել նաև առանց սոխի: Այն կարելի է օգտագործել խաշած մսի, կարտոֆիլի, ձկան և տարբեր տեսակի փլավների հետ: