Սնապարծ մարդու կարմա
Կան մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է ուշադրության կենտրոնում լինելը: Նրանք ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.
1925 թ. սեպտեմբերի 13-ից - 1926 թ. հունիսի 8-ը,
1934 թ. հուլիսի 18-ից - 1935 թ. ապրիլի 13-ը,
1943 թ. մայիսի 25-ից - 1944 թ. փետրվարի 17-ը,
1952 թ. մարտի 30-ից - 1952 թ. դեկտեմբերի 23-ը,
1961 թ. փետրվարի 1-ից - 1961 թ. հոկտեմբերի 28-ը,
1969 թ. դեկտեմբերի 8-ից - 1970 թ. սեպտեմբերի 2-ը,
1978 թ. հոկտեմբերի 14-ից - 1979 թ. հուլիսի 9-ը,
1987 թ. օգոստոսի 19-ից - 1988 թ. մայիսի 14-ը,
1996 թ. հուլիսի 25-ից - 1997 թ. մարտի 19-ը:
Այս մարդկանց հակացուցված է ցուցաբերել սնափառություն, ձևամոլություն, եսակենտրոնություն, պոռնկագրության նկատմամբ հետաքրքրություն, նախանձ տաղանդավոր մարդկանց հանդեպ, կիրք մոլեխաղերի և վիճակախաղերի նկատմամբ:
Նման կարմայի ցածր մակարդակով դրսևորում ունեցող մարդիկ տանջում են նրանց, ովքեր սիրում են իրենց և ում իրենք են սիրում: Ճակատագրից և շրջապատողներից ոչ մի դիմադրության չհանդիպելով, նրանք այն կարծիքին են, որ իսկապես գերազանցում են իրենց շրջապատին և այդ պատճառով էլ հատուկ մեծարանքի են արժանի: Որպես պատիժ նրանք դժբախտ են սիրո մեջ, խնդիրներ են ունենում երեխաների հետ (չեն կարող առողջ երեխա ունենալ, խնդիրներ երեխաների հետ փոխհարաբերություններում, կամ էլ սիրելի երեխայի կյանքում տեղի ունեցող դժբախտություն):
Այն մարդիկ, ում մոտ այս կարման արտահայտվում է միջին մակարդակով, ստիպված են տառապանքներ կրել այս աշխարհի ուժեղների և բազմաթիվ նախանձողների բացասական վերաբերմունքի պատճառով: Կարման արագորեն քավելու համար այս մարդիկ չպետք է ձգտեն փառքի, ճանաչման, իշխանության. պետք չէ վշտանալ դժբախտ սիրո պատճառով, կտրականապես արգելվում են վիժումները: Նրանք իրենց սաներին պետք է տան ամեն ինչ՝ փոխարենը երախտագիտություն չակնկալելով:
Կարմայի բարձրագույն դրսևորման դեպքում մարդը հաղթահարում է իր հպարտությունը, վերանում է ուրիշներին կամքը պարտադրելու և մշտապես ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը: Աստիճանաբար բարելավվում են հարաբերությունները երեխաների և սիրելի հետ: