ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սլավոնական հորոսկոպ
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 6207 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Սլավոնական հորոսկոպ շատ նման է արևելյանին, սակայն նրա հիմքում մեր նախնիներին լավ ծանոթ կենդանիներն են: Կենդանիներից յուրաքանչյուրին բաժին էր ընկնում տարվա որոշակի ժամանակաշրջան: Սլավոնները կարծում էին, որ մարդիկ գտնվում են այդ կենդանիների հովանավորության ներքո և ունենում են բազմաթիվ հատկանիշներ, որոնք բնորոշ են այդ կենդանիներին:

Արջ (դեկտեմբերի 10-ից հունվարի 9): Այս մարդիկ կարող են ոչ ճարպիկ և նույնիսկ ալարկոտ թվալ: Նրանց այնքան էլ հեշտ չէ շարժել տեղից և աշխատանքի դնել: Սակայն դեպի իրենց նպատակի իրականացում գնացող արջերին ոչինչ չի կանգնեցնի: Նրանք պարզ են շփման մեջ: Նրանք իրենց մեջ համադրում են արջի ունակությունը՝ լինել անտառի տերը, բայց ոչ՝ կենդանիների թագավորը: Ներքին ուժ ունենալու հետ միասին, նրանք փառասեր ու շողոքորթ չեն, լավ հասկանում են, թե ինչ են ասում:

Կուղբ (հունվարի 10-ից փետրվարի 9): Առաջին հայացքից տեսանելի չեն: Տնարար են, չեն սիրում ավելորդ ուշադրություն: Նրանք շատ լավ ընկերներ են և հուսալի գործընկերներ: Մոտ մարդկանց շահերն իրենցից բարձր են դասում: Իսկ անծանոթ մարդկանց շահերի հետ հաշվի չեն նստում: Երբեմն նրանք կասկածամիտ են, բայց այդ տպավորությունը, որպես կանոն, խաբուսիկ է լինում:

Ագռավ (փետրվարի 10-ից մարտի 9): Սովորաբար խելացի են: Կյանքի մի շարք դրություններից և դրամատիկ իրավիճակներից կարող են ելք գտնել՝ այդ ոլորտում ընդհանրապես անձնական փորձ չունենալով հանդերձ: Նրանք դառնում են մարդկանց հետ աշխատանքներում հաջողված մասնագետներ, հոգեբաններ: Չեն շտապում, բայց երբեմն ոչ հետևողական են թվում: Չեն սիրում բացատրել և միանգամից կիսվել հետևություններով:

Սպիտակ կզաքիս (մարտի 10-ից ապրիլի 9): Առանձնանում են շատ էներգիայով և կենսախնդությամբ: Նրանց հետ միշտ ինչ-որ բան կատարվում է: Սիրում են արկածներ և կարող են միանգամից մի քանի գործ անել: Միշտ համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Երբեմն դա նմանվում է համառության: Նրանք բարի են և արձագանքող: Հաճախ են առաջինն օգնության գալիս՝ նույնիսկ մոտ ընկեր չհանդիսանալով:

Գորտ (ապրիլի 10-ից մայիսի 9): Որպես կանոն՝ ամբիցիոզ չեն: Իրենց լավ են զգում ցանկացած աշխատանքում և ցանկացած պայմաններում: Դժվար է նրանց հանել հավասարակշռությունից: Չնայած բարի են և բարեհամբույր՝ նրանց մոտենալ կարող են ոչ բոլորը: Հարմարվելով ամեն ինչին՝ նրանք երբեմն չեն ցանկանում նոր հորիզոններ գրավել:

Ծղրիդ (մայիսի 10-ից հունիսի 9): Երբեմն վախկոտ են լինում, բայց շրջապատող անձանցից շատ քչերը կարող են դա նկատել: Վարում են շատ ակտիվ կյանք: Կարող են արագ փոխել աշխատանքի վայրը, հետաքրքրված լինելով մեկ՝ մի մարդով, մեկ՝ այլով: Նրանք ձանձրանում են, երբ նրանց շուրջ ոչինչ չի կատարվում: Կարողանում են իրենց թերությունները լրացնել իրենց առավելություններով:

Գերմանամուկ (հունիսի 10-ից հուլիսի 9): Կյանքի մեծ մասը սիրում են անցկացնել հանգստանալով: Բախվելով գործելու անհրաժեշտությանը՝ կարող են մեծ թվով աշխատանք կատարել: Այս հատկության շնորհիվ կարող են կյանքում լավ դիրք գրավել:

Խխունջ (հուլիսի 10-ից օգոստոսի 9): Լսում են մարդկանց, լավ զրուցակիցներ են: Լավ զարգացած է ինտուիցիան, ինչն օգնում է խուսափել անախորժություններից: Նրանց ցավեցնելը շատ հեշտ է: Հաճախ են ապրումներ ունենում այն բանի համար, ինչ շրջապատին աննշան է թվում: Նրանց հետաքրքրությունների ոլորտում արվեստը հաճախ է լինում, հատկապես՝ պոեզիան ու գեղանկարչությունը: Կարող են իրենց ամբողջությամբ նվիրել բարեգործության:

Մրջյուն (օգոստոսի 10-ից սեպտեմբերի 9): Սլավոնական հորոսկոպի ամենաաշխատասեր և ծանրաբեռնվածությանը դիմացող կենդանին է: Ձգտում են արդյունքի հասնել: Աշխատում են շատ և պարբերաբար: Աշխատելով ավելի շատ աշխատանք անել՝ նրանք հաճախ իրենց վրա են վերցնում ուրիշի գործը: Գրեթե 100 տոկոսով հասնում են հաջողության այն ոլորտում, որն իրենց հետաքրքրում է:

Բզեզ (սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9): Կարող են հանկարծակի և կտրուկ փոխել իրենց կյանքը: Նրանց հատուկ են ճգնաժամային  պահերը: Նրանց հատուկ է սովորությունները, համոզմունքները, շրջապատող մարդկանց փոխելը: Դա առաջանում է աշխարհայացքի արմատական փոփոխություններից: Կարող են հաջողակ լինել աշխատանքում:

Կուղբ (հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 9): Նրանց կարելի է անվանել կյանքի ամենավստահելի ուղեկից և ընկեր: Նախընտրում են ամեն ինչ պահել հսկողության ներքո: Կարծում են, որ իրենք պետք է ղեկավարեն իրենց կյանքը, և անձամբ են պատասխանատու իրենց հետ կատարվածի համար: Նրանց համար դժվար է հարմարվել շրջապատի հետ:

Շուն (նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 9): Առանձնանում են՝ անվախ լինելով: Խիզախ են, պատրաստ են օգնության ձեռք մեկնել և նվիրված են: Որպես կանոն՝ նրանց հատուկ չէ դավաճանությունը: Նույնիսկ նրանց լավը չցանկացողները խոստովանում են, որ շներին կարելի է վստահել ցանկացած իրավիճակում: Եթե նա խոստացել է որևէ բան անել, ապա կանի: Շատ լավ պահում են գաղտնիքները, պատասխանատու են: Հաճախ կարող են շահագործել նրանց բարությունը, քանի որ մարդկանց ճանաչելը նրանց բնորոշ հատկանիշներից չէ: Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ ամբողջ կյանքում կապրեն իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ՝ գործելով այնպես, ինչպես նրանց կհուշի խիղճը:

Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 6207 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հին աշխարհ | Վարկանիշ: 5.0/8