ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սկեսուրներն ըստ աստղակերպի նշանների
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4630 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Սկեսուրը չար կախարդ չէ։ Եվ իմանալով նրա բնավորության որոշ առանձնահատկություններ՝ դուք կկարողանաք կանխել որոշ թյուրիմացություններ և ավելի ճիշտ ձևաչափով կառուցել ձեր երկուսի հարաբերությունները։ Այսօր միասին կպարզենք, թե որոնք են լավագույն ու վատագույն սկեսուրներն ըստ աստղակերպի նշանների։

Խոյ-սկեսուր․ երբ նա մոտենում է, ձեզ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես դուք զինվոր լինեք, որին մոտենում է գեներալը։ Նա փոթորկի պես կհայտնվի ձեր տանը՝ փորձելով վերահսկել ընտանեկան ողջ կյանքը։ Զգույշ եղեք, նա շատ ավելի է հետաքրքրվում ձեր անձնական կյանքով, քան ձեզ թվում է։ Նրա հիմնական գրոհը ձեր խոհարարական հմտությունների վրա է լինելու, քանի որ նրան թվում է, թե դուք բավարար չափով համեղ չեք պատրաստում իր տղայի համար։ Այնպես որ, եթե ցանկանում եք կանգնեցնել «սկեսուր» անունով այս փոթորկին, հենց սկզբից պետք է նրա դեմն առնեք։

Նրա կարծիքի հետ ավելի լավ է համաձայնել, նույնիսկ, եթե դա այդպես չէ։ Խոյ սկեսրոջ հետ կոնֆրոնտացիայի մեջ մտնելն անիմաստ է։ Ավելի լավ է գլխով համաձայնության նշան անել, իսկ նրա հեռանալուց հետո անել այնպես, ինչպես ուզում ես։ Բայց պատրաստ եղեք, որ ձեր ամուսնու մայրը ձեր տանը հաճախակի հյուր է լինելու, և դուք ստիպված եք հաշտվել նրա խորհուրդների ու բարոյախրատական ճառերի հետ։

Ցուլ-սկեսուր․ մի որոշ ժամանակ նա կհպարտանա իր «սիրելի» հարսիկով, բայց հանկարծ անսպասելի կհիշեցնի ձեր ինչ-որ մի խոստման մասին, ինչը կնշանակի, որ դուք ինչ-որ բան եք արել, որը նրան դուր չի եկել։ Իր բնույթով նա նյութապաշտ է և կարող է ձեզ համար լավ ֆինանսական խորհրդատու դառնալ։ Նախքան նրան նվեր գնելը, իմացեք, որ նա առաջին հերթին կգնահատի ոչ թե դրա գեղեցկությունը, այլ օգտակարությունը։ Եվ իմացեք, որ եթե ձեր երեխաներին երկար ժամանակով թողնեք Ցուլ-սկեսուրի մոտ, վերջիվերջո նրանք երես կառնեն։

Ցուլի նշանին պատկանող սկեսուրը պաշտում է, երբ լսում են իր խորհուրդները, ու ծարավի է հարսի կողմից ուշադրության։ Այս կինը հազվադեպ է սկանդալներ սարքում, և միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է փողին։

Երկվորյակ-սկեսուր․ եթե ձեզ հաջողվի նրա վրա լավ տպավորություն գործել, ապա դա հավասարազոր կլինի վիճակախաղով շահելուն։ Նա այն տիպի մարդկանցից է, ում հասկանալը շատ դժվար է, քանի որ նա մի բան մտածում է, մի բան խոսում և լրիվ այլ բան անում։ Բայց միևնույն ժամանակ նա հրաշալի դայակ է ձեր երեխաների համար, քանի որ պատասխանատվության մեծ զգացում ունի։ Ձեր առօրյա հարաբերություններում նա միշտ չէ որ տղայի կողմից կլինի։ Դա ոչ թե այն պատճառով է, որ նա ձեզ շատ է սիրում, այլ որովհետև արդարամիտ է։

Երկվորյակի նշանին պատկանող ներկայացուցիչներին կարելի է ամենաժամանակակից տատիկ ու ամենաառաջադեմ սկեսուր անվանել։ Նա իր հարսին ցույց կտա հնարավոր բոլոր զեղչեր առաջարկող խանութների տեղերը, կսովորեցնի տնտեսել ու գտնել էժան ու ձրի տարբերակներ։

Միևնույն ժամանակ՝ նա նաև բավականին անկեղծ և ուղղամիտ կին է, ով միշտ հարսի դեմքին կասի այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, նաև նրա՝ ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին։ Ճիշտ մոտեցման դեպքում հարսը շատ լավ ընկերուհի կարող է դառնալ այսպիսի սկեսրոջ համար, ինչը միայն օգտակար կլինի ողջ ընտանիքի համար։ Այսպիսի սկեսրոջից ցանկալի է առանձին ապրել։ Համատեղ կենցաղը կարող է վատ անդրադառնալ ամուսնու և կնոջ հարաբերությունների վրա։

Խցգետին-սկեսուր․ սկսենք նրանից, որ նա իրոք իրեն խեցգետնի պես է պահում։ Նա ամեն բան դանդաղ է անում, թաքնվում է իր տնակում ցանկացած վտանգի դեպքում և սկսում է լաց լինել կոկորդիլոսի արցունքներով ցանկացած մանրուքի համար։ Նույնիսկ չփորձեք խաբել նրան, քանի որ նա անհավանական ինտուիցիա ունի։ Նա կարող է շատ զգացմունքային թվալ, բայց ինչ որ նա անում է, անում է իր երեխաներին ու ընտանիքին մոտ լինելու համար։

Հարսի նկատմամբ այս սկեսուրն ինքնատիպ վերաբերմունք ունի։ Նա անսահմանորեն սիրում է իր որդուն, իսկ հարսին ընկալում է՝ որպես իր տղայի ծառայի։ Եվ թեպետ այդ մասին չի բարձրաձայնում, նրա վարքագծում ու ժեստերում դա հեշտությամբ է կարդացվում։ Դրա համար էլ ցանկացած կոնֆլիկտի դեպքում սկեսուրն իր որդուն է աջակցում։ Բայց այս կինը նաև դրական գծեր ունի։ Նա շատ է սիրում իր թոռներին ու անընդհատ հոգ է տանում նրանց մասին, իսկ դա նշանակում է, որ դուք միշտ նրա խնամքին կարող եք թողնել ձեր երեխաներին ու ամուսնու հետ ժամանակ անցկացնել։

Այսպիսի սկեսրոջ հետ համատեղ կեցությունը ծայրահեղ ռիսկային է ու կուղեկցվի հարսի ու սկեսուրի մրցակցությամբ։

Առյուծ-սկեսուր․ այս սկեսուրը «խոշոր շահում» չէ։ Առաջին հերթին նա ձեր մեջ մրցակցի է տեսնում, այնպես որ նրանից քաղցր խոսքեր մի սպասեք։ Փորձեք հենց սկզբից ցույց տալ ձեր ժանիքները, քանի որ Առյուծը աստղակերպի նշանների ամենախելացի կանանցից մեկն է համարվում և հնարավոր է, որ նա ձեզ հետ բանականության խաղեր սկսի խաղալ։ Նա մշտապես կփորձի վերահսկել ձեզ ու ձեր ընտանիքը, քանի որ նա այլ կերպ չի կարող։ Նրա լավագույն հատկանիշն այն է, որ նա լավ մանկավարժ է և չնայած շատ է սիրում թոռներին, բայց նրանց երբեք երես չի տալիս։

Նա չի իջնի մինչև ընտանեկան կոնֆլիկտների քննարկում, չի բամբասի հարսից ու նրանց փոխհարաբերությունների մասին չի պատմի իր ընկերուհիներին։ Վիճել այսպիսի սկեսրոջ հետ խորհուրդ չի տրվում, քանի որ նրա վստահությունը վերադարձնելը շատ դժվար կլինի։ Իսկ ինչ վերաբերում է միասին ապրելուն, դա անհնար է, քանի որ Առյուծ կնոջ անկախ բնավորությունը նրան թույլ չի տա ապրել երեխաների հետ։

Կույս-սկեսուր․ նրա սիրտը գրավելու հիմնական ճանապարհը մաքրությունն է։ Եթե մաքրության հետ խնդիրներ ունեք, ապա սպասեք ոստիկանին, որը կգա ձեր փոխարեն դա անելու։ Կույս սկեսուրը կստուգի ձեր տան յուրաքանչյուր անկյունը, բազմաթիվ նկատողություններ կանի, իսկ հետո կվերցնի ու ինքը կսկսի տանը կարգուկանոն հաստատել, հետո կկանգնի գազօջախի մոտ ու ընթրիք կպատրաստի։

Որոշ հարսների համար այսպիսի վերաբերմունքը վիրավորական է, բայց եթե ուշադրություն դարձնես նրան, որ Կույս սկեսուրը միշտ է այդպես վարվելու, ու ընդունես նրան այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, նա այնքան լավը կլինի, որ այդպիսի սկեսրոջը կարելի է ձեռքերի վրա տանել։ Մի խոսքով, համեստ ու հոգատար, տնակյաց հարսի համար այսպիսի սկեսուրն իսկական օգնական ու երկրորդ մայր կլինի, իսկ ահա ակումբային երեկույթների սիրահար թեթևամիտ կանանց համար այսպիսի սկեսրոջ հետ բարդ կլինի։

Իր բնույթով նա շատ բարի է և լավ կլինի, եթե դուք նրան դիմեք ֆինանսական հարցերով․ դա կօգնի ամրապնդել ձեր հարաբերությունները։

Կշեռք-սկեսուր․ նա ձեր աջ ձեռքը կդառնա, որը ամեն պահի ձեզ կաջակցի, նույնիսկ եթե դուք օգնության կարիք չունեք։
Նա միշտ լավ տրամադրություն կունենա, իսկ իր թոշակը կծախսի թոռներին նվերներ առնելու վրա։

Աստղակերպի այս նշանի տակ ծնված սկեսուրը չի մտնի նորապսակների անձնական տարածք, և միևնույն ժամանակ՝ իր հարսի համար լավ ընկերուհի կլինի։ Այդպիսի սկեսուրը կպատմի բոլոր ասեկոսեներն ու նորությունները, կքննարկի բոլոր սերիալներն ու կզբաղվի իր թոռներով։ Մի խոսքով, նրա հետ հարմարավետ և ուրախ կլինի։

Կարիճ-սկեսուր․ այս դեպքում ամեն բան կախված է ձեր հաջողությունից։ Կարիճ-սկեսուրը կարող է իսկական վհուկ լինել, որը բացեիբաց ցույց կտա, թե որքան է ձեզ ատում։ Նա կարող է նաև ողջ սրտով սիրել ձեզ, սակայն չեզոքություն երբեք չի ցուցաբերի։ Երկու դեպքում էլ պետք է նրա հետ ուղիղ լինել, ինչով կշահեք նրա հարգանքը։ Եթե ձեզ հաջողվի բացել ձեր քարտերը ամենասկզբից, ժամանակի ընթացքում դուք կտեսնեք, թե որքան զգայուն և բարի կարող է նա լինել և որքան մեծ օգնություն կարող է ձեզ ցուցաբերել ցանկացած իրավիճակում։

Սա այնպիսի սկեսրոջ դասական տարբերակ է, որից տառապում են հարսները։ Կարիճ կինն ինքն է սովորաբար տղայի համար երկրորդ կես ընտրում։ Այդ դեպքում հարսի հետ շփվելիս խնդիրներ քիչ են լինում, բայց եթե որդին իր սեփական ընտրությունն է կատարել մորը հակառակ, այդպիսի սկեսրոջից ավելի լավ է հնարավորինս հեռու ապրել։

Աղեղնավոր-սկեսուր․ տվյալ դեպքում պատրաստվեք անսկեսուր կյանքին բառի բուն իմաստով։ Սա հիպերակտիվ սկեսուր է, որը երբեք պարապ չի նստում ու հարսին էլ հանգիստ չի թողնում։ Նա երազում է, որ իր որդու կինն էլ նույնքան ակտիվ դիրքորոշում ունենա, դրա համար էլ հանգիստ հարսը նրան դուր չի գա։

Հարսանիքից հետո նա իր որդուն խնամելու բոլոր պարտականությունները ձեզ վրա կգցի։ Նրա կողքին դուք ձեզ շատ հարմարավետ կզգաք և հանգիստ։ Դուք կարող եք նստել նրա հետ, սուրճ խմել, ծխել, շատախոսել աստղաբանությունից, բախտագուշակություններից և խաղաքարտերից, ինչով կհիացնեք նրան։

Այծեղջյուր-սկեսուր․ նա կմիջամտի ձեր ընտանիքի միայն ֆինանսական հարցերին, քանի որ նրա համար ամենակարևորը դա է։ Սակայն երկար մի թողեք ձեր երեխաներին նրա հետ, քանի որ նա նրանց երես կտա։

Այծեղջյուրի նշանին պատկանող սկեսուրը փակ մարդ է, որին դուք առանց զգուշացնելու կամ նախապես հրավիրվելու հյուր չեք գնա, և նա էլ իր հերթին՝ այնքան էլ չի շտապի թոռների մոտ։ Սկեսրոջ հետ մտերմանալու համար դուք պետք է մինիմում չծխեք ու չխմեք, տունը պետք է մաքուր պահեք ու լավ օժիտ ունենանք։ Բացի դրանից, պետք է լսել սկեսրոջ խորհուրդները։

Թեպետ Այծեղջյուր սկեսուրը ձեզ գումարով չի օգնի, բայց որպես խելացի ու հաշվենկատ մարդ՝ արժեքավոր խորհուրդներ կտա, որոնք կարող են ցանկացած գումարից էլ թանկ լինել։

Ջրհոս-սկեսուր․ այս սկեսուրը, որի հիմնական նպատակը համաշխարհային բարօրությունն է, չի էլ փորձի խառնվել ձեր ընտանիքին։ Նա իր ժամանակը նվիրում է տարբեր բարեգործական կազմակերպություններում, ասոցիացիաներում և եկեղեցիներում գործունեությանը։ 

Եթե դուք բազմակողմանի զարգացած անձնավորություն եք՝ կյանքի հանդեպ լայնախոհ հայացքներով, եթե դուք պաշտում եք լավ ընկերախումբը ու տեղում չեք նստում, նշանակում է՝ Ջրհոս սկեսրոջ հետ դուք հաստատ կընկերանաք։ Դա ազատասեր անձնավորություն է, և դրա համար էլ իր որդու ընտրությունը նա կընդունի ցանկացած դեպքում։

Հարսներն այսպիսի մարդու հետ կոնֆլիկտներ գործնականորեն չեն ունենա, հատկապես՝ կենցաղային հարցերում, քանի որ նա ինքն այնքան էլ կապված չէ տան հետ։ Այս առումով չարժե սպասել, որ Ջրհոս սկեսուրը կնստի թոռների հետ ու կխնամի նրանց կամ, ասենք, թթու կդնի։ Նա հավանաբար ձեզ տեսակցելու կգա տոներին, կշփվի ձեզ հետ ու կանհետանա մինչև հաջորդ տոնը։

Ձուկ-սկեսուր․ պատրաստ եղեք նրան, որ նա տնից դուրս չի գալու։ Եվ դա նա ոչ թե չարանենգորեն է անում, այլ ցանկանում է օգտակար լինել։ Նրա հետ հաջող հարաբերությունների բանալին նրան հեռավորության վրա պահելն է, միևնույն ժամանակ նրան հիշեցնելով, թե որքան կարևոր և արժեքավոր մարդ է նա ձեզ համար։ Այս մանիպուլյացիան կօգնի նրա էներգիան ուղղել թոռների դաստիարակությանը, որը նա հրաշալի կանի՝ ի ցույց դնելով իր ողջ սերն ու քնքշանքը։

Բայց եթե մոռանաք նրա մասին, չայցելեք ու չհարցնեք առողջությունից, կարելի է լրջորեն վիճել նրա հետ։ Իսկ Ձկները երկրագնդի վրա ամենանեղացկոտ անձնավորություններն են։ Այսպիսով, եթե սկեսրոջ հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցես, նա և նորապսակներին գումարով կօգնի, և թոռներին կխնամի ու իր ներկայությամբ էլ չի ձանձրացնի։

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4630 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/4