Սիրո մեջ հաջողակ նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5249 | 12:00 | |
Խոյ Մարսի հովանավորության տակ գտնվող Խոյը սովոր է պայքարել ու հաղթել: Խոյի սերը նպատակ է, իսկ մտքերը շարժիչ ուժ են, ինչն էլ ճանապարհ է հարթում սիրո օբյեկտին հասնելու համար: Խոյը գիտի՝ ինչպես հմայել, զարմացնել, ուշադրություն գրավել և կարողանում է պնդել իրենը: Խոյերը սիրո մեջ երջանիկ են, և միակ բանը, որը կարող է անհանգստացնել նրանց՝ հարաբերությունների անկայունությունն է: Բայց այստեղ ամեն ինչ կախված է հենց իրենից՝ Խոյից. պարզապես պետք է դադարեցնել խաղն ու ընտրությունը կանգնեցնել արդեն նվաճված էակի վրա: Նա ամենայն հավանականությամբ հրաշալի մարդ է ու արժանի է ողջ կյանքի ընթացքում ձեր կողքին լինել: Ցուլ Ցուլը ընտանեկան նշան է: Նա իր հովանավոր մոլորակ Վեներայի ազդեցությամբ երբեք սիրուց զրկված չի լինում: Սովորաբար նրանում ոչ այնքան կրքի օբյեկտ են տեսնում, որքան մարդու, որը հարմար է երկար ու երջանիկ համատեղ կյանքի համար: Ցուլերը հեշտությամբ են ընտանիք ստեղծում, պահպանում են ընտանեկան ավանդույթներն ու իրենց օջախը: Ցուլը կարող է միայնակ մնալ միայն երկու դեպքում: Առաջին պատճառը նյութական արժեքների նկատմամբ սերն է ու կարիերայի պատճառով ընտանիք ունենալուց հրաժարվելը: Երկրորդ պատճառը իդեալական կողակցի փնտրտուքն է: Սրա վտանգը մեծ քանակությամբ կարճատև ամուսնություններն են կամ մշտական միայնությունը: Մի խոսքով՝ աստղերն այստեղ անզոր են, ամեն ինչ ձեր ձեռքերում է: Երկվորյակ Թեթև ու փոփոխական Երկվորյակները սիրո մեջ կարող են որոշակի դժվարություններ ունենալ: Մի կողմից՝ Մերկուրիի ազդեցությամբ նրանք կողակցի հետ նուրբ ու հետաքրքիր հարաբերություններ են կառուցում: Իսկ մյուս կողմից՝ Երկվորյակները սիրահարվում են միայն նրանց, ովքեր իսկապես զարմացնում են իրենց ու հիացմունք են առաջացնում: Իսկ նման մարդիկ այնքան էլ շատ չեն, եթե հաշվի առնենք նաև այն, որ Երկվորյակները չափազանց պահանջկոտ են մյուսների հանդեպ: Եթե դուք միայնակ եք ու նշանի տիպիկ ներկայացուցիչ, նշանակում է՝ երկրորդ կեսից շատ բան եք սպասում: Այդքան խիստ մի եղեք ու կգտնեք ձեր կեսին: Իսկ մինչ այդ պարապեք ծանոթների վրա. նրանցից յուրաքանչյուրի մեջ կնկատեք այն դրական կողմերը, որոնք նախկինում չէիք տեսել: Եվ իհարկե դիտեք ձեր շուրջը. գուցե ընկերներից մեկը վաղուց համակրում է ձեզ: Խեցգետին Խեցգետինները հազվադեպ են միայնության մեջ մնում, քանի որ նրանց հովանավորում է Լուսինը՝ մոլորակ, որը ապահովում է ընտանեկան երջանկությունն ու օգնում է երկարատև հարաբերությունների համար որակյալ հիմք կառուցել: Աստղերը առատաձեռն են Խեցգետնի հանդեպ. այն Խեցգետինները, ովքեր պատրաստ կլինեն բացվել իրենց երկրորդ կեսի առաջ, կարող են երկարատև ամուսնության ու ընտանեկան երջանկության հույս ունենալ: Որոշ Խեցգետիններ հնարավոր է կյանքում մի քանի անգամ ամուսնանան: Իսկ եթե Խեցգետինը միայնակ է, նշանակում է, նա չազափանց իդեալականացնում է ամուսնությունն ու ընտանեկան կյանքից անհավանական ինչ-որ բան է սպասում: Իջեցրեք ձեր չափաձողը և միանգամից կտեսնեք ձեր սրտի համար պայքարողներին: Եվ ավելի անկեղծ եղեք ու այդժամ ռոմանտիկ հարաբերություններից ավելի մեծ հաճույք կստանաք: Առյուծ Առյուծը ճակատագրի սիրելին է, հաջողակ մարդ: Չէ՞ որ նրա հովանավոր մոլորակը Արեգակն է՝ մեր համակարգի կենտրոնն ու էներգիայի աղբյուրը: Առյուծների կողքին ուզում ես գտնվել. դեպի նրան ձգտում են, նրանց սիրահարվում են ու նույնիսկ աստվածացնում: Ճակատագիրը միշտ Առյուծին շանսեր կընձեռի, նա միայնակ չի մնա նույնիսկ ծերության ժամանակ: Առյուծները նրանցից են, ովքեր ամեն տարիքում պատրաստ են սիրային արկածների: Եթե դուք Առյուծ եք ու դեռ միայնակ, պատճառը ձեր եսասիրությունն է կամ ազատ կյանքին հրաժեշտ տալու ցանկության բացակայությունը: Իսկ ճակատագիրը ձեր հանդեպ բարեհաճ է. դրանում կասկած չկա: Կույս Կույսն ամենաներդաշնակ նշաններից է: Մերկուրիի ազդեցությամբ նա ձեռք է բերում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բարեխղճությունը, հանգստությունն ու հուսալիությունը: Բայց մի նրբություն կա. Կույսերն ավելի շատ գնահատում են ընկերությունը, քան սերը: Մի կողմից՝ դա նպաստում է ամուր ու ընկերական հարաբերություններին, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս ամբողջովին ցուցադրել կիրքը: Միայնակ մնալուց խուսափելուն կօգնի ժամանակը միայնակ անցկացնելուց հրաժարվելը: Ավելի բաց դարձեք ու ընդառաջ գնացեք սիրուն. ձեզ երջանիկ ընտանիք ու նույնքան երջանիկ ամուսնական հարաբերություններ են սպասվում: Կշեռք Կշեռքները սիրո կարիք ունեն ու միաժամանակ փախչում են դրանից: Կշեռքների հովանավոր մոլորակը Վեներան է, մոլորակ, որը նպաստում է ամուսնական, ընկերական ու սիրային հարաբերություններ հաստատելուն: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Կշեռքները երկար են երկրորդ կես ընտրում: Պատճառը սեփական եսի փնտրտուքներն են, որոնք այս նշանի համար երբեք չեն ավարտվում: Եթե կողակիցը Կշեռքին օգնում է ավելի լավը դառնալ ու զարգանալ, նրան ազատություն ու սեր է տալիս, նա համաձայնում է երկարատև հարաբերությունների: Հակառակ դեպքում Կշեռքները շարունակում են փնտրտուքները: Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար աստղագետները խորհուրդ են տալիս, որ ինքներդ ձեզ արագ վերագտնեք. այդ ժամանակ կողակցից այնքան էլ շատ բան չեք պահանջի ու ձեզ համար բավական կլինեն նրա սերն ու հարգանքը: Կարիճ Կարիճի հովանավոր մոլորակը Մարսն է, Վեներան նրանում օտարված է, իսկ Լուսինը՝ անկման մեջ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ Կարիճները մագնիսական էներգետիկա ունեն. նրանց մոտով անտարբեր հնարավոր չէ անցնել: Նրանք կրքոտ ու տարվող մարդիկ են, ովքեր երազում են սիրո մասին, բայց պատրաստ չեն հանգիստ ու ներդաշնակ հարաբերությունների: Նրանց համար սերը ապրումներ, թռիչքներ ու անկումներ է, մրցակցություն ու պայքար: Հարաբերությունների նման ֆորմատը ամեն նշանի հարմար չէ: Իրենց բնավորությունն ամբողջապես ցուցադրելուց հետո Կարիճների պոտենցիալ կողակիցների շրջանակը նեղանում է: Նրանք պետք է ոչ ձանձրալի ու ուրախ մարդ փնտրեն, որը միաժամանակ նաև լուրջ ու կայուն կլինի: Եթե դուք Կարիճ եք ու չեք ուզում միայնության մեջ մնալ, հոգեհարազատ մարդ փնտրեք և ավելի հանգիստ, մեղմ դարձեք: Աղեղնավոր Աղեղնավորը գտնվում է Յուպիտերի ազդեցության տակ: Սա առատաձեռն մոլորակ է, որն իր հովանավորյալներին զարմանալի նվերներ է մատուցում: Դուք կարող եք հաջողակ լինել սիրո մեջ, և դա իսկապես ճակատագրի բերումով կլինի: Որոշ Աղեղնավորներ իրենց ճանապարհին զարմանալի մարդկանց են հանդիպում, որոնք իրենց երջանկացնում են, իսկ մյուսները, հակառակը, փոխում են զուգընկերներին ու փորձում կռահել, թե ինչու հաջողակ չեն սիրո մեջ: Բայց իրենից՝ Աղեղնավորից, նույնպես շատ բան է կախված. ձեր շանսն օգտագործելուց հետո մշակեք ձեր բնավորության թույլ կողմը, սովորեք ներդաշնակ ու ամուր հարաբերություններ կառուցել, առանց վեճերի ու հարաբերություններ պարզելու: Նման մոտեցումը ձեզ թույլ կտա ավելի արագ գտնել ձեր երկրորդ կեսին: Այծեղջյուր Ճակատագիրն Այծեղջյուրին հաճախ է սիրելու շանսեր ընձեռում, բայց նա նույնքան հաճախ էլ քմահաճություններ է անում ու մռթմռթում, կողակցի մեջ թերություններ է փնտրում, նրանից անկեղծություն է պահանջում՝ դրա հետ մեկտեղ չուզենալով ինքն անկեղծանալ: Իսկ պատճառը Սատուրնի երկակի ազդեցությունն է: Այծեղջյուրները կարող են հանդիպել իսկական սիրո, բայց այս նշանի ներկայացուցիչները չափազանց փակ ու հավակնոտ են: Եթե Այծեղջյուրին բարի ու ոչ հիշաչար մարդ սիրի, ապա ամուր ընտանիք կստեղծվի: Իսկ իրեն՝ Այծեղջյուրին, աստղագետները խորհուրդ են տալիս մռթմռթալ ոչ թե տանը, այլ աշխատավայրում: Այդպես կարող եք ուսուցիչ կամ ընկերության տնօրեն դառնալ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա լավ է արմատախիլ անեք այդ գիծը: Դա հնարավոր է, կարևորը, որ ինքներդ ուզենաք: Ջրհոս Ջրհոսն օդային նշան է, որն ինքն իրենով արդեն անկայուն է: Դրա հետ միասին, Ջրհոսին հովանավորող Սատուրնը օգնում է նրան կայուն հարաբերություններ կառուցել ու մի շանսը մյուսի հետևից է տալիս: Բայց ցավն այն է, որ Ջրհոսն արագ սկսում է ձանձրանալ ու ինքն է հրաժեշտ տալիս կողակցին: Խորհուրդը մեկն է՝ փնտրեք մարդու, ով նման կլինի ձեզ: Նա պետք է առաջադեմ լինի, հետաքրքրասեր ու ուրախ: Եվ այդժամ կյանքն էլ վառ գույներով կներկվի: Իսկ հարաբերություններ կառուցելու շանսեր շատ կլինեն, կարևորը, որ դրանցից ոչ մեկը բաց չթողնեք: Ձկներ Ձկները ռոմանտիկներ են, ճակատագրի սիրելիներ: Նրանք սիրո մեջ հաջողակ են, քանի որ նրանց հովանավոր մոլորակը Յուպիտերն է, որը հաճախ նվերներ է անում ու օգնում է կյանքի ճանապարհին հաճելի մարդկանց հանդիպել: Դրա հետ միասին, Վեներան, որը գտնվում է Ձկների նշանի տակ, ծաղկում է ու ցուցադրում իր լավագույն հատկանիշները: Այն Ձկներին սիրառատ, տարվող և միաժամանակ գրավիչ է դարձնում: Միակ բանը, որը պակասում է Ձկներին, պրագմատիզմն է: Դուք ապրում եք հույզերով և համակրանքի առվակը վայրկենապես կրքերի օվկիանի է վերածվում ու լցնում ողջ ազատ տարածությունը: Ձեր խնդիրն է հանդիպել ազնիվ ու բարեխիղճ մարդու, որը կհարգի ձեր զգացմունքները: Մնացածն ինքն իրեն կդասավորվի: |
|