Շաբաթվա աստղագուշակ 11.02 - 17.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2521 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ կլինի տրամադրվեք պայքարի, քանի որ շաբաթը բարդ է լինելու: Պետք է խոչընդոտներ հաղթահարեք, քանի որ առանց դրա չեք ստանա այն, ինչին ձգտում եք: Չեն բացառվում խնդիրները համախոհների հետ հարաբերություններում: Փոխադարձ պահանջներ կլինեն, որոնց պատճառով համագործակցությունը հարցականի տակ կլինի: Լավ է խուսափել բաց կոնֆլիկտներից, բայց ոչ խնդիրների մասին խոսելուց: Երբեմն հենց ամենատհաճ զրույցները թույլ կտան պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում, ու կսկսեք իրավիճակը դեպի լավը փոխել: Նույնիսկ սովորական գործերը դժվարությամբ կտրվեն: Ինչ-որ բանի վրա պարզապես կենտրոնանալու համար պետք է ջանքեր գործադրեք: Կարող եք մի փոքր դադար վերցնել, հանգստանալ, բայց հիշեք, որ դրանից հետո առօրյա հոգսերին վերադառնալը ավելի բարդ կլինի: Հիմա ձեզ համար շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Անկեղծ եղեք նրանց հետ ու կստանաք այդ աջակցությունը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը չի արդարացնի ձեր ակնկալիքները: Այդ ժամանակահատվածն ավելի շատ հանգիստ կլինի, քան արդյունավետ, և այն խոշոր իրադարձություններ չի բերի: Ինչ-որ գործեր կարող եք շարժել մեռյալ կետից, բայց լուրջ դիմակայության կհանդիպեք ու մեծ ուժեր կծախսեք: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր կնախընտրեն սպասել բարենպաստ պահի: Շաբաթվա առաջին կեսին կարող եք զբաղվել մանր գործերով, լուծել ընթացիկ խնդիրները, կարգուկանոն հաստատել: Օգտակար կլինի հին գաղափարների մասին հիշելը, նորից դրանք կշռադատելն ու պլանները վերամշակելը: Իսկ ահա շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Այն կյանքի շատ ոլորտներում նշանակալի դրական փոփոխություններ է խոստանում: Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ կստանձնեք: Ձեզ կհաջողվի ոտքի վրա սովորել ու օգտակար փորձ ձեռք բերել: Այս ժամանակը հարմար է նաև ծանոթությունների ու շփումների համար: Ինչ-որ մեկին դուր գալու համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ մեծ ուժեր պետք է ծախսեք ինչ-որ կարևոր խնդիր լուծելու համար: Ժամանակի մեծ մասը հենց դրա մասին կմտածեք ու կմոռանաք մնացյալ ամեն ինչի մասին: Նկատի առեք, որ հակված կլինեք չափազանցնել դժվարությունները: Նրանք, ովքեր կորոշեն ավելի քիչ խորհել ու ավելի շատ գործել, հեշտությամբ գլուխ կհանեն իրավիճակից: Շաբաթը հաճելի պահերից էլ զուրկ չի լինի: Օրինակ, նրա առաջին օրերը հարմար են շփումների համար, հնարավորություն կտան օգտակար ու հաճելի ծանոթություններ հաստատել: Եթե ուզում եք վերականգնել հին կապերը, կարող եք փորձել դա անել. ամենայն հավանականությամբ ձեր փորձը հաջողությամբ կպսակվի: Հավանական են հաջող գնումներ, անսպասելի նվերներ: Շաբաթը հնարավորություն կտա գեղեցիկ իրերով շրջապատվել, տունն ավելի հարմարավետ, իսկ կյանքն ավելի հեշտ դարձնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Այդ ժամանակահատվածը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք աղետալի չեն թվա: Կփորձեք տեղում չդոփել, այլ առաջ շարժվել, և նման մոտեցումը ճիշտ կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն նախկինում հանգիստ չտվող հարցերը: Շաբաթվա կեսը կստիպի վերադառնալ այն գործերին, որոնցից ձանձրացել ու հետաձգել էիք: Հիմա կենտրոնանալն ավելի հեշտ կլինի, ոչ մի մանրուք չի վրիպի ձեր ուշադրությունից: Իսկ ահա շփումների մեջ դժվարություններ կառաջանան. շրջապատողները շատ թեթևամիտ ու մակերեսային կթվան: Շաբաթվա վերջին օրերին պետք է դադար վերցնեք: Փորձեք վերականգնել և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան ուժերը: Մտածեք, թե ինչպես կարող եք ուրախացնել ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին օրերն օգտագործեք պլանների ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելու համար: Սա հենց այն ժամանակն է, երբ շատ բան պարզ կդառնա, պատրանքներն ու մոլորություններն էլ կմնան անցյալում: Ձեզ ու շրջապատողներին ավելի լավ կհասկանաք, այնպես որ՝ ամենատարբեր հարցերի լուծումը սովորականից հեշտ կտրվի: Հին ու նոր ծանոթների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Շաբաթվա կեսն առատաձեռն կլինի սիրային տեսանկյունից: Շրջապատի համար գրավիչ կլինեք, նրանք չեն թաքցնի իրենց հետաքրքրվածությունը: Հնարավոր են ծանոթություններ, որոնք հաճելի շարունակություն կստանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Իսկ ահա աշխատանքի մեջ հավանական են դժվարություններ: Ընթացիկ գործերը շատ ձանձրալի կթվան, այդ իսկ պատճառով դրանց բավականաչափ ուշադրություն չեք դարձնի: Շաբաթվա վերջին օրերին հուզական դաշտը լարված կլինի: Ամեն դատարկ բանի պատճառով կհուզվեք: Հավասարակշռությունը վերականգնելը դժվար կլինի, բայց գլուխ կհանեք դրանից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը ձեզ համար շատ բարենպաստ կլինի: Այն կարևոր նպատակներին հասնելու հնարավորություն կտա, այնպես որ՝ աշխատեք հարմար պահը բաց չթողնել: Ժամանակը զուր մի վատնեք ու սկսեք գործել: Շատ լավ կանցնեն բանակցությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի բանակցությունները: Ցանկացածին ձեր կողմը կգրավեք, կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Բայց մի չարաշահեք ձեր ազդեցությունը: Երբեմն օգտակար կլինի նաև ուրիշների տեսակետը լսելը. դա կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կտա: Հետաքրքիր վայրերում լինելու, աշխարհայացքը ընդլայնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կույսեր նոր նախասիրություններ ու օգտակար սովորույթներ ձեռք կբերեն: Հեշտությամբ կհրաժարվեք նրանից, ինչը ժամանակ ու ուժեր է խլում, խանգարում է պահպանել հավասարակշռությունը: Շաբաթվա վերջին օգտակար կլինի եզրակացություններ անելը. կտեսնեք, թե ինչքան շատ բան եք հասցրել ու կուզենաք առաջ շարժվել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հակառակը՝ այդ հատվածում հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, նշանակալի դրական փոփոխություններ անձնական կյանքում: Շատերի մոտ դա ինքն իրեն կստացվի. ճիշտ ալիքի մեջ կլինեք ու ամբողջությամբ կօգտվեք աստղերի աջակցությունից: Այդ հատվածում շատ Կշեռքներ լավ գլուխ կհանեն պրակտիկ խնդիրներից: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Կսրվեն փոքրիկ հակասությունները, դատարկ բանի պատճառով վեճը լուրջ կոնֆլիկտի սկիզբ կդնի: Կփորձեք ղեկավարվել առողջ բանականությամբ, բայց շրջապատի արարքներին չեք կարողանա խելամիտ բացատրություն տալ: Նույնիսկ ամենամտերիմները հաճախ կարհամարհեն ձեր խորհուրդները, իսկ դա շատ վիրավորական կլինի: Բարդ հարցերի քննարկումը լավ է հետաձգել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Թեթև ու հաճելի կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածը ձեզ դուր կգա նրա համար, որ շատ խնդիրների լուծում կհաջողվի թողնել ուրիշների ուսերին: Վատ չեք զգա շրջապատին դիմել խնդրանքներով, և նրանք կօգնեն ձեզ, չնայած՝ ոչ միշտ հաճույքով: Հիշեք, որ ամենակարևոր գործերը լավ է ինքնուրույն անել: Եթե ինչ-որ մեկին վստահել եք, մի ծուլացեք վերահսկել նրա աշխատանքն ու ուշադիր լինել նույնիսկ մանրուքներին: Առավել բարդ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Ժամացուցակին հետևելը դժվար կլինի, իսկ շրջապատողները չափազանց հաճախ կխառնվեն ձեր կյանքին: Շատ Կարիճներ կսկսեն հուզվել ու ավելի խոցելի կդառնան: Լավ է սահմանափակել կապերն ու պրովոկացիաներին չտրվել. այդպես շատ ուժեր կխնայեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, իսկ ամենը նրա համար, որ լավ կհասկանաք՝ ինչի եք ձգտում ու ճիշտ կդնեք առաջնահերթությունները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, բայց դրանք մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն նրա շնորհիվ, որ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կհասկանաք՝ ինչ օգուտ կարող եք քաղել դրանից: Շաբաթվա կեսը ցանկացած գործի հանդեպ լուրջ վերաբերմունք կպահանջի: Այս հատվածում քիչ բան ինքն իրեն կստացվի: Նույնիսկ ամենահասարակ խնդիրների լուծումը սովորականից դժվար կտրվի: Մի հանձնվեք. համառությունն անպայման արդյունք կտա: Շաբաթվա վերջը հնարավորություն կտա վերականգնել ուժերը: Այս ժամանակահատվածը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Կարելի է ամրապնդել հին կապերն ու նորերը ձեռք բերել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, շաբաթն էլ ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Այն հաջող կլինի նրանց համար, ովքեր կենտրոնացած են աշխատանքի վրա. այստեղ կարող եք նշանակալի առաջընթացի հասնել: Եկամուտները մեծացնելու կամ այնպիսի գործարքներ կնքելու հնարավորություն կլինի, որոնք շուտով եկամուտ կբերեն: Նշանակալիորեն կփոխվեն շրջապատի հետ հարաբերությունները. դրանք ավելի հանգիստ ու խորը կդառնան: Փոխադարձ թեթև համակրանքին փոխարինելու կգան առավել լուրջ զգացմունքները: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը նույնիսկ ամենաանփորձ Այծեղջյուրներին հուսախաբ չի անի: Տհաճ պահերն ու փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում: Կփորձեք դրանց փիլիսոփայորեն մոտենալ, շատ ապրումներ չտանել, և մեծ մասամբ դա ձեզ կհաջողվի: Շաբաթվա վերջին հնարավոր են փոքրիկ վեճեր: Այստեղ օգնության կհասնի հումորի զգացումը. ձեր կատակները թույլ կտան հարթել սուր անկյունները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգստության լուրջ պատճառներ չկան, շաբաթն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Նրա սկիզբը կուրախացնի ձեր աշխատանքին վերաբերող լավ նորություններով: Չի բացառվում՝ կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային գործով զբաղվել: Որոշ Ջրհոսներ կիրագործեն այն, ինչ վաղուց են մտածել ու կշահեն շրջապատողների հարգանքը: Շաբաթվա կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, վեճեր, որոնք կփչացնեն տրամադրությունը: Սովորաբար բանը միայն իրար չհասկանալու մեջ կլինի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, և դուք ունեք այդ ժամանակը: Այնպես որ՝ եզրակացությունների ու որոշումների հարցում մի շտապեք: Շաբաթվա վերջը հարմար է ընտանեկան գործերի, ինչպես նաև տնային խնդիրները լուծելու համար: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք ու հաճույք կստանաք շփումներից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ո՛չ գործերը, ո՛չ էլ կարևոր հանդիպումները պետք չէ հետաձգել: Շաբաթը վատ չի սկսվի, բայց օր օրի ուշադրություն պահանջող խնդիրների վրա կենտրոնանալն ավելի բարդ կլինի: Դրանից բացի, այնքան էլ իրատես չեք լինի, հաճախ գոյություն ունեցող խնդիրները լուծելու փոխարեն կնախընտրեք պատրանքներ կառուցել: Շրջապատի աջակցության վրա ամեն անգամ հույս դնել չի ստացվի: Նրանք, ովքեր խոստացել էին աջակցել, չեն պահի իրենց խոստումը: Շաբաթը շատ բան սովորելու, արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հրաժարվեք կարծրատիպերից ու բոլոր հարցերում միայն սեփական կարծիքը ճիշտ չհամարեք: Կարող եք փորձարկումներ անել, ինչ-որ նոր բան փորձել, բայց պետք չէ մոռանալ զգուշության մասին: Հիշեք, որ հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, այնպես որ՝ ձեզ վրա չափից դուրս շատ բան մի վերցրեք: |
|