ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 6-12.V
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1172 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ընտանեկան հոգսերը իրենց վրա կհրավիրեն ձեր ողջ ուշադրությունը: Ուստի աշխատանքային հարցերից գլուխ հանելը սովորականից բարդ կլինի: Դուք հակված կլինեք չափազանց քննադատորեն վերաբերվել շրջապատողներին, ինչը կարող է մանր-մունր, բայց տհաճ կոնֆլիկտների հանգեցնել: Հետևեք ծախսերին, քանի որ վտանգ կա՝ նախապես ծրագրածից ավելի գումար ծախսեք:

Շաբաթվա կեսին մոտ աշխատանքի վրա կենտրոնանալն ավելի հեշտ կլինի: Դուք կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, հետաքրքիր գաղափարներ կառաջարկեք ու ձեր կոլեգաների աչքերում կբարձրացնեք ձեր հեղինակությունը: Գործուղում ծրագրած Խոյերը թեթև ճամփա կգնան ու իրենց գործերը հաջողությամբ կկարգավորեն: Հավանական են նոր ու պիտանի ծանոթություններ:

Շաբաթվա վերջին օրերին աշխատեք ժամանակ տրամադրել ֆիզիկական ակտիվությանը: Առավել ևս, որ ձեզ մոտ ավելի շատ շարժվելու, զբոսնելու կամ մարզասրահ գնալու ցանկություն կլինի: Սակայն շատ մի ծանրաբեռնվեք վնասվածքներից խուսափելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եկել է արտաքին տեսքին ու ոճին ավելի մեծ ուշադրություն հատկացնելու ժամանակը; Ձեր գրավչությունը շրջապատողների համար ավելի ակնհայտ կդառնա, կօգնի ձեզ շատ հարցեր լուծելիս: Միայն մի տարվեք սեփական հմայքով ի վնաս մյուս գործերի, հակառակ դեպքում հետո պիտի լրացնեք բաց թողածը: Հետևեք ծախսերին, քանի որ վտանգ կա՝ շատ գումար ծախսեք իմպուլսիվ գնումների վրա:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի բարդ առաջադրանքները լուծելու, անսովոր լուծումներ գտնելու և նոր առաջարկներ ներկայացնելու համար: Ձեր ակտիվությունը ըստ արժանվույն կգնահատվի ղեկավարության կողմից: Ցուլ բիզնեսմենները շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան: Բայց կարևոր կլինի չշտապել սխալ չգործելու համար: Խուսափեք խոստումներ տալուց, եթե վստահ չեք, որ կարողանալու եք դրանք կատարել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եթե դուք ծրագրել եք ղեկավարի հետ կարևոր հարցեր լուծել, ապա դա հետաձգեք շաբաթվա երկրորդ կեսի համար: Շաբաթվա սկզբին դուք հակված կլինեք ոչ կառուցողական վեճերի, որոնք հազիվ թե ձեր օգտին ծառայեն: Մեխանիզմների հետ աշխատելիս զգույշ եղեք, քանի որ վտանգ կա ոչ մեծ, բայց տհաճ վնասվածք ստանաք:

Ավելի ուշ կկարողանաք կառավարել սեփական իմպուլսիվությունը, բայց հանգստության հասնելն այնքան էլ հեշտ չի լինելու: Բիզնեսմեն Երկվորյակները պիտի ժամանակավորապես հետաձգեն լուրջ բանակցություններն ու կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Կենտրոնացեք անհետաձգելի գործերի վրա և աշխատեք դրանք հնարավորինս լավ անել:

Շաբաթվա վերջին դուք համարձակ ու վճռական կլինեք ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կայնքում: Սակայն ամեն քայլը լավ մտածեք, քանի որ ավելորդ ինքնավստահությունը սխալների կհանգեցնի ու նոր ծանոթների շրջանում ձեր մասին վատ տպավորություն կստեղծի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համբերությամբ զինվեք, քանի որ այն ձեզ պետք է գալու շաբաթվա առաջին օրերին: Սովորող կամ մասնագիտական նախապատրաստություն անցնող Խեցգետինների համար դժվար կլինի նոր գիտելիքներ յուրացնելը: Աշխատեք հետևել օրվա գրաֆիկին, ժամանակ հատկացրեք հանգստի և զբոսանքների համար, այդպես կկարողանաք դիմացկուն լինել ու հնարավորից առավելագույնն անել:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական կապեր հաստատելու, բիզնես գործընկերների հետ կարպերն ամրապնդելու համար: Դուք ճարտարախոս ու համոզիչ կլինեք, այնպես որ բանակցություններն ու հասարակական ելույթները հաջող կանցնեն: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք կոլեգաների և ղեկավարության հետ:

Անձնական կյանքը հարթ ու բարեհաջող կլինի, հատկապես եթե հատուկ ուշադրություն դարձնեք սիրելիի ապրումներին: Անկեղծ զրույցները կօգնեն ավելի լավ փոխհասկացողության հասնել ու բարդ պահերին աջակցել միմյանց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առանց հապաղելու անցեք կարևոր գործերին, հակառակ դեպքում հետո զղջալու եք բաց թողած ժամանակի համար: Դուք տրամադրված կլինեք ակտիվ ու վճռական գործել, նախաձեռնող լինել ու պնդել սեփական տեսակետը: Այդ ամենը ձեր օգտին կծառայի գործնական խնդիրները լուծելիս: Մեծ է հաջող գործարքներ կնքելու և պատասխանատու ելույթները հաջողությամբ անցկացնելու հավանականությունը:

Որոշ ժամանակ անց պիտի մի փոքր նվազեցնեք գործնական ակտիվությունը, քանի որ պայմաններն ի վնաս ձեզ են ծառայելու: Ամեն քայլը լավ կշռադատեք ու մի քանի անգամ ստուգեք ինֆորմացիան: Աշխատեք քաղաքավարի ու նրբանկատ լինել մտերիմների հետ, հատկապես տարեցների, որպեսզի կոնֆլիկտներ թույլ չտաք:

Սիրելի մարդու հետ հարաբերություններում ներդաշնակություն է իշխելու, եթե ձեզ շատ եսասիրաբար չպահեք: Միայն հեռուն գնացող ծրագրերը կառուցելու համար հարմար պահ է: Բայց խոստումներ մի տվեք, եթե դրանք կատարելու համար ամուր կամք չունեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ պետք կգա համբերատարությունն ու ոտքի վրա պայմաններին հարմարվելու ունակությունը, հատկապես շաբաթվա սկզբին: Դուք կհայտնաբերեք, որ մտածած ամեն ինչ իրագործել չի ստացվելու: Հավանական են կոնֆլիկտներ կոլեգաների և ղեկավարության հետ: Զուսպ եղեք ու աշխատեք պահպանել այն, ինչ ունեք, քանի որ փչացած հարաբերություններն ու սասանված հեղինակությունը վերականգնելը դժվար է լինելու:

Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա շաբաթվա կեսին կտեսնեք, թե ինչպես է իրավիճակն աստիճանաբար լավանում: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և ղեկավարության գովասանքին արժանանալու հնարավորություն կլինի: Սիրելին ու մոտ հարազատները կաջակցեն ձեզ:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի գործուղումների, գործնական և անձնական բնույթի ուղևորությունների համար, ընդ որում՝ հեռավոր ուղևորությունների: Հաջող պահ է ինքնակրթությամբ զբաղվելու, մասնագիտական հմտությունները կատարելագործելու և օտար լեզուներ սովորելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փոփոխություններ են ակնկալվում, ընդ որում՝ դրանցից ոչ բոլորը հաճելի կլինեն: Հին պայմանավորվածությունները կարող են չեղարկվել ձեզանից անկախ պատճառներով: Ստիպված եք լինելու վերահսկել ձեզ, հանգիստ ու քաղաքավարի լինել, քանի որ միայն այդպես կկարողանաք շրջապատողների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Հույսերդ ձեզ վրա դրեք ու ամեն ինչ հնարավորինս լավ արեք. այդ դեպքում բարդ շրջանն առանց հետևանքների կանցնի:

Եթե կարողանաք շաբաթվա սկզբին բարդությունները հաղթահարել, հետո ավելի հեշտ կլինի: Դուք կսկսեք տեսնել գործադրված ջանքերի արդյունքները, կսկսեք ավելի լավ հասկանալ, թե ինչ քայլեր է պետք նախաձեռնել: Կշեռքների մեծամասնությունը կկարողանան ղեկավարության աչքին հեղինակություն ձեռք բերել ու ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալ:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ծանոթությունների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք առավելագույնս հմայիչ կլինեք, և սիրելիի հետ ձեր հարաբերությունները ամենահաջող սցենարով կզարգանան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք կհասցնեք ամենը, ինչ ծրագրել էիք, բայց սպասվածից շատ ժամանակ կծախսեք: Մարդիկ կուշանան հանդիպումներից, ձեր տրանսպորտը կուշանա, ճանապարհին խցանումներ կլինեն: Այդ ամենը ձեզ կստիպի հուզվել: Ուստի կարևոր որոշումների լուծումը լավ է շաբաթվա երկրորդ կեսին հետաձգեք, որն ավելի հանգիստ կանցնի:

Բիզնեսմեն Կարիճները հաջող գործնական հանդիպումների կգնան: Կոլեգաների և ղեկավարության հետ փոխգործակցությունն էլ հաջող ու կառուցողական կլինի: Ապագայի համար լավ հիմքեր ստեղծելու հավանականություն կա, եթե այդ ուղղությամբ ջանքեր գործադրեք:

Շաբաթվա երկրորդ կեսը լավագույնս հարմար կլինի աշխարհիկ կյանքի համար: Մշակութային միջոցառումների այցելեք, հյուրընկալվեք, ժամադրությունների գնացեք: Նոր ծանոթություններ փնտրողներին այդպիսի հնարավորություններ կընձեռվեն: Երկրորդ կես ունեցող Կարիճներն էլ լավ կլինի սիրելիի հետ նոր տպավորություններ փնտրեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խուսափեք կոլեգաների և ղեկավարության հետ վեճերից: Կարևոր հարցերը կառուցողական քննարկել չի ստացվի, կոնֆլիկտների հավանականությունը մեծ է: Շաբաթվա սկզբին դուք կբախվեք ձեր ծրագրերը կյանքի կոչելու անհնարինության հետ: Դա կարող է ձեզ հիասթափեցնել: Աշխատեք վերահսկել ձեզ, անել այն, ինչ ձեզանից է կախված և ուղղել հնարավոր սխալները: Հնարավոր է ամեն ինչ սպասվածից լավ լինի:

Շուտով դուք ոգեշնչվածություն կզգաք, կհեշտանա շրջապատողների հետ պայմանավորվելը: Բիզնեսմեն Աղեղնավորները շահութաբեր գործարք կնքելու հնարավորություն կունենան: Ոմանք կկարողանան հաջողությամբ լուծել երկար ժամանակ ձգվող իրավաբանական հարցերը:

Դուք շրջապատողների աչքերում ավելի հմայիչ կդառնաք, ուստի նոր ծանոթություններով հետաքրքրված Աղեղնավորները արժե որ ցանկացած հնարավորություն օգտագործեն: Ոմանք ծառայողական սիրավեպ կսկսեն, իսկ ոմանց հարաբերություններն էլ նոր մակարդակի կբարձրանան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առանց հապաղելու անցեք գործերին և ձեզ մոտ կստացվի անել ավելին, քան ծրագրել էիք: Հեշտությամբ կպայմանավորվեք բոլորի հետ՝ սկսած կոլեգաներից, վերջացրած բիզնեսի գործընկերներով: Գործուղումների մեկնել պատրաստվող Այծեղջյուրները ճանապարհին հաջողակ կլինեն: Չեն բացառվում անսպասելի ֆինանսական մուտքերը կամ արժեքավոր նվերները:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի նոր կապեր հաստատելու համար՝ գործնական, ընկերական ու ռոմանտիկ: Գործնական հարաբերություններից անձնականի անցնելու հավանականություն կա: Ձեր բարձր տրամադրությունը շրջապատողների համար վարակիչ կլինի: Ընտանիքում փոխհասկացողության ու վստահության մթնոլորտ կիշխի:

Շաբաթվա վերջին մոտ դժվար կլինի գործերից գլուխ հանելը, կուզենաք շեղվել դատարկ զրույցներով ու անկարևոր խնդիրներով: Աշխատեք շատ չթուլանալ, բայց շատ պատասխանատու հարցերի լուծմանն անցնել էլ չարժե:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ մոտ միաժամանակ լավ կստացվի և՛ գործնական հարցերից, և՛ առօրյա հոգսերից գլուխ հանելը, ընդ որում՝ համարյա միաժամանակ: Շաբաթը կսկսվի ուժերի և էներգիայի ներհոսքով, դուք հաջողությամբ գլուխ կհանեք մասնագիտական դժվարություններից, ձեզ կգովազդեք ղեկավարության աչքերում: Բիզնեսով զբաղված Ջրհոսները կկարողանան հաջող գործարքներ կնքել, առաջին հերթին՝ անձնական հմայքի և պայմանավորվելու ունակության շնորհիվ:

Շաբաթվա սկզբի հաջողությունները կարող են պտտեցնել ձեր գլուխը, սակայն չարժե շատ թուլանալ: Ձեր որոշ պարտականությունների մասին մոռանալու և անհարմար վիճակի մեջ ընկնելու հավանականություն կա: Շփման մեջ նրբանկատ եղեք, որպեսզի կոնֆլիկտ թույլ չտաք:

Բարդ շրջանը երկար չի տևի, շուտով ամեն ինչ կհարթվի: Շաբաթվա վերջին դուք ուրախ և էներգիայով լի կդառնաք: Նախասիրությանը ժամանակ տրամադրելու, զբոսնելու կամ ընկերական երեկույթ կազմակերպելու համար լավ պահ է լինելու:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթն սկսեք առօրյա գործերով: Գործնական ակտիվության և նախաձեռնող լինելու համար հարմար պահն ավելի ուշ կգա: Հետևեք ծախսերին, մեծ է շատ գումար ծախսելու հավանականությունը մի բանի վրա, ինչը ձեզ հաճույք չի պատճառելու: Կոլեգաների և հարազատների հետ կոնֆլիկտների հավանականություն կա, ուստի խուսափեք բացասական հույզերի դրսևորումից:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե ավելի ակտիվ գործողությունների անցնել: Դուք կկարողանաք հեշտությամբ համոզել մյուսներին ձեր ճշմարտացիությունը և հասնել դրված նպատակներին: Բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելիս ձեզ դրսևորելու և դրանով ձեր գործնական հեղինակությունը բարձրացնելու շանս կունենաք:

Հարաբերությունները լավ կդասավորվեն: Անձնական կյանքում լուրջ փոփոխություններ սպասել չարժե: Բայց նոր ծանոթությունների համար բաց Ձկներին ռոմանտիկ հնարավորություններ են ընձեռվելու:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1172 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1