ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 31.10 - 06.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1193 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Նոր աշխատանքային առաջադրանքներ կլինեն, որոնց լուծման համար պիտի հետաձգեք այն, ինչով նախկինում եք զբաղվել: Կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները միշտ չէ, որ հեշտ կդասավորվեն: Եթե նախկինում տարաձայնություններ եք ունեցել, ապա հիմա դրանք կարող են սրվել: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելը: Մտածեք, թե ինչ զիջումների եք պատրաստ գնալ. ամենայն հավանականությամբ դա էլ բավարար կլինի:

Եթե այս շաբաթ ծրագրել եք պետկազմակերպություններին դիմել, օրինակ՝ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով, ապա պատրաստ եղեք, որ դա շատ ժամանակ է խլելու: Անսպասելի կարող են բյուրոկրատական արգելքներ ի հայտ գալ, հավանական են անսպասելի ծախսեր:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Դուք կարող եք հույս դնել մտերիմների աջակցության ու հասկացողության վրա: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնելը դժվար էր, հիմա ձեզ համարյա կես խոսքից կհասկանան: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ բոլոր գործերը ձեզանից սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Նկատի ունեցեք դա, երբ ծրագրեր կառուցելիս լինեք ու աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել: Չի բացառվում՝ արտաժամյա աշխատելու կարիք լինի: Որոշ Ցուլեր պիտի զբաղվեն ոչ միայն սեփական գործերով, այլև ուղղեն ուրիշների սխալները, օգնեն բարդ իրավիճակում հայտնվածներին:

Գործնական հարաբերություններում զգուշություն է պետք ցուցաբերել: Ամեն անգամ չէ, որ շրջապատողները ձեզ հետ անկեղծ կլինեն, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ իր հետաքրքրությունների համար օգտագործել: Լսեք ինտուիցիային, որը կօգնի ձեզ ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին, խուսափել հիասթափություններից:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Այդ իսկ պատճառով ամենալուրջ գործերը, ամենակարևոր հանդիպումներն արժե ծրագրել շաբաթվա երկրորդ կեսի համար: Այդ շրջանը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից. այն դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ շաբաթ է սպասվում: Լարված հուզական դաշտի պատճառով հանգստություն պահպանելը դժվար կլինի, հնարավոր են ուժեղ ապրումներ, հուզումներ, որոնց իրական պատճառը միանգամից չեք հասկանա:

Ուշադիր եղեք ֆինասների և ունեցվածքի հետ կապված հարցերում: Հենց այստեղ սխալների հավանականությունը շատ մեծ կլինի, իսկ անփութությունը կարող է ցավալի կորուստներով ավարտվել: Կարևոր փաստաթղթերն առանց ստուգելու մի ստորագրեք, մի շտապեք ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնել: Զգուշությունն ու շրջահայացությունը կօգնեն ձեզ խուսափել լուրջ խնդիրներից:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Այս շաբաթը հարմար կլինի ձեզ համար կարևոր կապերն ամրապնդելու համար: Դուք հեշտությամբ մտերիմների հետ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, դատարկ բաների պատճառով էլ չեք վիճի: Նոր ծանոթությունները շատ հավանական են շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում պիտի անսովոր միջոցառումների մասնակցեք: Ամենայն հավանականությամբ դուք ուշադրության կենտրոնում եք հայտնվելու:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը լավ գաղափարներ կբերի: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, լուծեք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը: Ամենահետաքրքրասեր Խեցգետինները մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն կստանան և արագ կիրառում կգտնեն նրան: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման, հետազոտությունների և ստեղծագործ զբաղմունքների համար: Այստեղ շատ պետք կգա մանրուքները նկատելու, դրանց ուշադրություն դարձնելու և ընդհանրապես ոչ մի բան աչքաթող չանելու ունակությունը:

Փորձված համախոհների օգնությունը թույլ կտա հաջողության հասնել կարևոր գործերում: Շաբաթը հարմար կլինի համատեղ նախագծերին մասնակցելու համար: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն: Նկատի ունեցեք, որ շատ բան կախված կլինի ոչ միայն ձեզանից, այլև ձեր կողքին գտնվողներից, այդ իսկ պատճառով աշխատեք հուսալի, վստահության արժանի մարդկանց ընտրել: Շաբաթվա սկզբին ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում թուլանալու են: Այնպես որ՝ կարևոր գործերն ու լուրջ հանդիպումները լավ է չհետաձգեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, ցանկալին իրականության տեղ չընդունելը; Աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր հնարավորությունները. դա թույլ կտա խուսափել զուր ակնկալիքներից ու հիասթափություններից: Հավանական են ձգձգումներ գործերում: Ամենալուրջ խնդիրները կծագեն այնտեղ, որտեղ ինչ-որ մեկի աջակցության կարիքը կունենաք: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի, նույնիսկ հին համախոհների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններով լի կլինի: Դուք նախաձեռնող կլինեք, բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում շատ եք վիճել, ապա հիմա կարող եք ընդհանուր լեզու գտնել, ամեն ինչի մասին պայմանավորվել: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները, կուրախացնեն հեռվում ապրող ընկերների հետ հանդիպումները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հասարակ չի լինի: Այդ հատվածում կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու ձեզանից անհնարինը չպահանջելը: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի: Անսպասելի իրադարձությունները կստիպեն կենտրոնանալ լրիվ նոր գործերի վրա: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես պիտի դրանցից գլուխ հանեք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, այնպես որ՝ վատ մի զգացեք դիմել նրանց աջակցության խնդրանքով:

Շաբաթվա կեսին փաստաթղթերի հետ կապված ցանկացած աշխատանք սովորականից մեծ ուշադրություն է պահանջելու: Մի շտապեք, ուսումնասիրեք, համոզվեք, որ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք արել: Պայմանագրեր ստորագրելուց առաջ խորհրդակցեք մասնագետների հետ: Ցանկալի չէ իրավաբանական ու դատական գործընթացներ սկսելը:

Շաբաթվա վերջին օրերը կյանքի շատ ոլորտներում հաջողություններ են խոստանում: Այդ հատվածը կապված կլինի հին ցանկությունների ու ծրագրերի իրագործման հետ: Օգտակար կլինի նախաձեռնող լինելն ու նոր բան ստանձնելը: Համարձակ փորձարկումները հաջող կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ լավ շաբաթ է սպասվում: Հատկապես հաջող կլինի նրա առաջին կեսը: Աստղերի աջակցությամբ դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել:

Մինչև չորեքշաբթի կարող եք նախաձեռնող լինել աշխատանքի մեջ, կիսվել գաղափարներով, նոր օգնականներ ու համախոհներ փնտրել: Այդ հատվածում սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Ձեր շատ գաղափարներ կհետաքրքրեն շրջապատողներին: Այն մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել, կուզենան օգնել: Աջակցությունից մի հրաժարվեք. ընդհանուր գործերը կարող են երկարատև ու արդյունավետ համագործակցության, նաև իսկական ընկերության սկիզբ դնել:

Շաբաթվա երկրորդ կեսին լավատեսությունը պահպանելն ավելի բարդ կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ դատարկ բաների պատճառով անհանգստանալու եք, սուր եք արձագանքելու այնպիսի բաների, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շատ կարևոր կլինի մտերիմների հետ տարաձայնություններից խուսափելը, աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հազիվ թե թեթև ու լրիվ անամպ լինի, սակայն այն վատն անվանել էլ չի կարելի: Ամենակարևորն այն է, որ հիշեք ավելի վաղ գործած սխալների մասին ու դրանք չկրկնեք: Շատ Կարիճների փորձը կօգնի խուսափել լուրջ դժվարություններից ու արագ հասնել նպատակին:

Արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Գումարի և ունեցվածքի հետ կապված ամեն հարցում հաջողությունը կուղեկցի ձեզ: Լավ գումար աշխատելու, հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Կարիճներ լրացուցիչ եկամուտների աղբյուր կգտնեն. դրանք ոչ մեծ, բայց կայուն կլինեն:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ անձնական բնույթի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, կհասկանաք, թե ինչ կա նրանց մտքին: Հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու հնարավորություն կլինի: Իսկ ահա հետո ուզենալու եք մենակ մնալ ու բոլորից հանգստանալ: Կարևոր կլինի այդ հատվածում լուրջ որոշումներ չընդունելը, լավ է դա անեք այն ժամանակ, երբ հուզական դաշտը կկայունանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը բավական նյարդային կանցնի: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, ստիպված եք լինելու շտապելով որոշումներ ընդունել՝ տիրապետելով միայն նվազագույն ինֆորմացիայի: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Հանգստություն պահպանեք ու համառ եղեք, քանի որ միայն այդպես կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից ու հասնել դրված նպատակներին:

Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Դուք ցանկացած պարագայում կարող եք հույս դնել փորձված համախոհների աջակցության վրա, մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել ու հաջողությամբ համագործակցել եք: Հավանական են պիտանի ծանոթությունները: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը, ձեր գաղափարներով այն մարդկանց հետաքրքրելը, որոնք նախկինում լրիվ անտարբեր էին դրանց հանդեպ:

Մտերիմների հետ շփումներում էլ մեծ խնդիրներ չեն առաջանա, չնայած՝ անհասկացողությունն այստեղ էլ է հնարավոր: Աշխատեք սրտին մոտ չընդունել տհաճ նկատողությունները, քանի որ ամենայն հավանականությամբ դրանք չար մտքով չեն արվի: Եթե ոչ միանշանակ պահերը հաջողվի հանգիստ քննարկել, ապա հարաբերությունները շուտով կհարթվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Բարդ առաջադրանքներ կհայտնվեն: Դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Դժվար չի լինի համախոհներ ու օգնականներ գտնելը. գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Աջակցության ձեր խնդրանքը չեն մերժի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր ցանկացած նախագծից հեռու էին մնում: Նախկինում բացառապես մասնագիտական հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան:

Շաբաթվա կեսը կարող է անսպասելի դժվարութուններ, անհաջող զուգադիպություններ ու պատահարներ բերել, որոնց պատճառով ձեր ծրագրերը չիրագործված կմնան: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել: Եթե պահպանեք լավատեսությունը, ապա անպայման նոր հնարավորություններ կտեսնեք ու անպայման կուզենաք օգտվել դրանցից:

Շաբաթվա վերջին օրերը կարող են անսպասելի լարված լինել: Դուք պիտի զբաղվեք և՛ աշխատանքային խնդիրներով, և՛ անձնական գործերով: Բացի այդ, մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների վրա ժամանակ չվատնելը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի, արդյունավետ շաբաթ է: Դուք կհասցնեք լավ բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Այդ հատվածում կարող եք միաժամանակ մի քանի բարդ առաջադրանք լուծել, դուք ոչինչ չեք մոռանա, չեք խառնի ու աչքաթող չեք անի: Պիտանի կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կտեսնեք նախկինում չնկատած հնարավորությունները:

Ողջ շաբաթը հարմար կլինի գործնական բանակցությունների, նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Աշխատանքի, բիզնես-նախագծերի, ստեղծագործ ծրագրերի մասին զրույցները ոչ միայն հետաքրքիր ու օգտակար, այլև շատ հաճելի կլինեն: Դուք կզարմանաք, թե ինչքան շատ անսովոր մարդկանցով եք շրջապատված: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն, նոր հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Անձնական հարաբերությունները, ցավոք, ամեն անգամ անամպ չեն լինի: Հնարավոր են թյուրըմբռնման պահեր, վիրավորանքները: Որոշ Ջրհոսներ դժվարությամբ կհասկանան, թե ինչ կա մտերիմների հոգում: Աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հետ նրբանկատ լինել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին ձեզ բարդ, բայց հետաքրքիր օրեր են սպասվում: Դրանք անսովոր առաջարկներ կբերեն, դժվար կլինի որոշելը՝ արդյոք արժե դրանց համաձայնությամբ պատասխանել: Վերջնական որոշումների հարցում մի շտապեք: Ժամանակ ձգեք, ինֆորմացիա հավաքեք, շփվեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Դուք պիտանի խորհուրդներ շատ կստանաք:
Գումարի հետ զգույշ եղեք: Անհաջող գործարքների և ներդրումների վտանգ կա: 

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հավանական է հաջողություն նախկինում դժվարությամբ տրվող գործերում: Որոշ Ձկներ կհասնեն մի բանի, ինչը նախկինում համարյա անհնար էին համարում:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Կարող եք ընդհանուր ծրագրեր կազմել, խոսել ապագայի մասին. դա կօգնի ավելի լավ հասկանալ ձեր կողքին գտնվողներին: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ռոմանտիկ ժամադրությունների համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1193 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1