ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 31.08 - 06.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2343 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Օրեցօր ուշադրություն պահանջող գործերը կշատանան, հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Պետք է կարևոր որոշումներ ընդունեք և մտածելու համար քիչ ժամանակ կլինի: Կարևոր կլինի ինքնավստահությունը չկորցնելը, սեփական գիտելիքների ու փորձի վրա չկասկածելը, դատարկ բաների պատճառով չհուզվելը: Հաճախ ինտուիցիան կօգնի ձեզ ճիշտ մտահանգումներ անել:

Ցանկացած կարևոր զրույց արժե ծրագրել շաբաթվա առաջին կեսի համար, երբ ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ են ձեզանից սպասում ուրիշները: Շաբաթվա երկրորդ կեսին կմեծանա տարաձայնությունների հավանականությունը, վեճերն էլ կշատանան, իսկ դրանցում օգուտ քիչ կլինի: Այդ հատվածում կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի, երբեմն հանճարեղ գաղափարներ կունենաք, և անմիջապես ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Բայց հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Չափազանց համառ մի եղեք. երբեմն ավելի շահեկան է զիջումների գնալը, քան ուժերն ու ժամանակը սեփական ճշմարտացիությունն ապացուցելու վրա ծախսելը:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շաբաթը շատ հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Լրիվ նոր գործեր կհայտնվեն, որոնք կմիավորեն ընտանիքի անդամներին, ընկերներն էլ հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի: Շաբաթվա վերջը հրաշալի է պրակտիկ բաներ սովորելու համար: Օրինակ՝ կարող եք ձեռագործության նոր ձևեր կամ նոր կերակրատեսակներ պատրաստել սովորել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադիր եղեք: Շաբաթը նրանցից չէ, երբ կարող եք վստահել առաջին տպավորությանը, ասել այն ամենն, ինչ կգա մտքին, համարձակ փորձարկումներ անել՝ չմտածելով, թե ինչ արդյունքներ դրանք կտան: Վտանգ կա՝ սխալներ անեք, որոնք նախկինում արդեն արել եք: Ցավոք, նշանի բոլոր ներկայացուցիչները չեն լսի լավ խորհուրդները:

Օգտակար կլինի հետևելը, թե ինչ են անում շրջապատողները. ուրիշի փորձը պետք կգա: Բոլոր որոշումները հեշտությամբ չեն տրվի, այնպես որ՝ մի շտապեք այդ հարցում: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք տեղեկատվություն հավաքելու, ստուգելու ու վերլուծելու, ամեն ինչ կշռադատելու համար: Հարցերին ճիշտ պատասխանները միանգամից չեք գտնի:

Հարթ չեն լինի անձնական հարաբերությունները. մե՛կ մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, մե՛կ լարված պահեր կառաջանան: Աշխատեք հարթել սուր անկյունները, ձեր ուժերի սահմաններում կլինի մանրուքների պատճառով կոնֆլիկտներ թույլ չտալը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք շաբաթվա սկզբին շատ չտագնապել, շատ սուր չարձագանքել տեղի ունեցող իրադարձություններին: Դա ամենաբարենպաստ շրջանը չի լինելու, բայց և ոչ այնքան բարդ, որքան կարող է ձեզ թվալ: Ամեն դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա: Հնարավոր է՝ աջակցության կարիք ունենաք: Այդ հարցով կարող եք դիմել հին ընկերներին ու այն մարդկանց, որոնց իսկապես վստահում եք: Նոր ծանոթներն ամեն անգամ չեն արդարացնի ձեր ակնկալիքները:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ առաջինից ավելի արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Լավ նորություններ կլինեն, չեն բացառվում նաև առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք: Հարմար ժամանակ է ստեղծագործ փորձարկումների համար: Ձեզ կհաջողվի նույնիսկ հասարակ, միապաղաղ գործերին նորովի մոտենալ, առօրյան էլ ավելի ուրախ ու հետաքրքիր կդառնա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր գործեր են սպասվում: Շաբաթը հարմար է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք արագ կսովորեք, բաց չեք թողնի օգտակար փորձը ձեռք բերելու կամ պիտանի տեղեկատվություն պեղելու հնարավորությունը: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, շաբաթը հրաշալի է երևակայությունը զարկ տալ պահանջող գործերի համար: Ձեզ դուր կգա փորձարկումներ անելը, նոր բան մտածելը, իսկ ոգեշնչվածության աղբուր ամենատարբեր բաներ կարող են դառնալ:

Այս շաբաթը շատ հագեցած կլինի, ծանրաբեռնվածությունն էլ կաճի: Դա ամեն անգամ լավ չի անդրադառնա տրամադրության վրա. հոգնածության պատճառով նյարդային, բռնկուն, նեղացկոտ կդառնաք: Դա կբարդացնի նույնիսկ ամենամտերիմների հետ շփումները: Սակայն երբ ձեզ հաջողվի հանգստանալ ու շունչ քաշել, նորից կդառնաք այնպիսին, ինչպիսին կաք, և շրջապատողներն էլի կձգտեն դեպի ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հազիվ թե ապրումների ու տագնապների լուրջ առիթներ բերի: Կգերակշռեն դրական միտումները, կզգաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը կամ կվերադառնաք հին ծրագրերին, որոնք նախկինում չի հաջողվել իրագործել իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով:

Շաբաթվա սկզբին որոշակի դժվարություններ կառաջանան՝ կապված կարգապահության հետ: Երբեմն ինքներդ ձեզ վրա ջանքեր պիտի գործադրեք օգտակար ինչ-որ բան ստանձնելու համար: Կթվա, թե ավելի լավ կլիներ հանգստանայիք և ուրախ ժամանակ անցկացնեիք: Բայց առողջ բանականությունը կհուշի, որ գործերն ուշադրություն են պահանջում: Դուք կլսեք նրան ու չեք զղջա դրա համար:

Շաբաթվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու տհաճ զրույցներ վարել: Օրինակ, անհրաժեշտություն կառաջանա քննարկել այն խնդիրները, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ: Լավ նորությունն այն է, որ արագ կհաջողվի ճիշտ տոն ընտրել ու զրույցները բացառապես կառուցողական վարել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահեշտ շաբաթներից չէ: Չարժե լուրջ հավատալ, որ հեշտությամբ կարևոր հաղթանակներ եք տոնելու: Միայն ցանկանալը քիչ է, պետք է նաև աշխատեք: Այնպես որ՝ տրամադրվեք աշխատանքի, երբեմն՝ շատ բարդ աշխատանքի, և աշխատեք ինչ-որ հետաքրքիր բան գտնել նրանում, ինչով պիտի զբաղվեք:

Օգտակար կլինեն ամենատարբեր մարդկանց հետ շփումները. դուք նոր բաներ կլսեք, այդ թվում՝ ինքներդ ձեր մասին: Այո, ձեզ ամեն ինչ չէ, որ դուր կգա, բայց երբ առաջին հույզերը մարեն, կկարողանաք լսածից ճիշտ եզրակացություններ անել: Աշխատեք չվերադառնալ հին խնդիրներին, չհիշել այն կոնֆլիկտները, որոնք մնացել են անցյալում:

Ամենատարբեր գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան: Պատրաստ եղեք արագ մի գործից մյուսին անցնել, հիշել դրանց կարևոր պահերի մասին: Դուք օգնականներ կգտնեք, բայց հազիվ թե կարողանաք բացարձակ ամեն ինչում հենվել նրանց վրա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հաջող է: Արժե օգտվել պահից կարևոր գործերը ստանձնելու կամ այն նախագիծը հաջողությամբ ավարտելու համար, որի վրա երկար ժամանակ աշխատել եք: Հիմա աստղերը աջակցում են ձեզ, շատ բան լավ կստացվի: Հավանական են օգտակար ծանոթություններ: Չեն բացառվում նաև հանդիպումները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն:

Շաբաթվա կեսը որոշակի դժվարություններ կբերի: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի, ինչպես նաև գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունների հետ: Վեճերը կխլեն թանկարժեք ժամանակը, կխանգարեն հասնել մասնագիտական նպատակներին:

Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի լինի, շաբաթվա վերջին ամեն ինչ կկայունանա, գործերն էլ կբարելավվեն: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Ընտանիքում հավանական են հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը բավական բարդ կլինի, բայց դուք այն մարդկանցից չեք, որոնց դժվարությունները վախեցնում են, իսկ խոչընդոտները՝ ստիպում կանգ առնել: Վճռական տրամադրվեք, որոշեք ձեր նպատակներն ու գործեք. դուք կհասնեք նրան, ինչին ձգտում եք, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի:

Շաբաթվա սկիզբը հարմար է ծրագրեր կառուցելու, տարբեր հնարավորությունները համեմատելու, շրջապատողների հետ գաղափարները քննարկելու համար: Դուք կկարողանաք համարյա պատահաբար կարևոր տեղեկատվություն ստանալ կամ համախոհ գտնել, որը ձեր փոխարեն շատ բան կանի:

Շաբաթվա կեսին հանդիպումներ ու զրույցներ կլինեն, դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Նկատի ունեցեք, որ շրջապատողները միայն ձեր արժանիքները չեն նկատելու, աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Կարևոր կդառնան իմիջային հարցերը, օգտակար կլինի զգեստապահարանը թարմացնելը:

Շաբաթվա վերջին օրերը հնարավորություն կտան պատասխաններ գտնել շատ հարցերի, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին: Վերջին շրջանում բարդ հարաբերությունները կրկին ներդաշնակ կդառնան: Տրամադրությունը կլավանա, դուք ուրախության բազում առիթներ կգտնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է, որը սովորական բաներում նոր հորիզոններ ցույց կտա: Շատ բան հետաքրքիր կդառնա, դուք բաց չեք թողնի ձեր կյանքն ավելի վառ ու գրավիչ դարձնելու շանսը: Հաճախ դրանում կօգնի ամենահասարակ գործերին ստեղծագործ մոտեցումը: Ձեր խոսքերն ու արարքները շրջապատողներին շատ դուր կգան, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ կամ օգնել կյանքի կոչել ծրագրերը:

Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին գործնական կապերը կամ անձնական հարաբերությունները, որոնք թանկ էին ձեզ համար: Ինտուիցիան հաճախ կօգնի շրջապատողների հետ հարաբերություններում, դուք հաճախ կկռահեք այն մարդկանց գաղտնի ցանկությունները, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեք:

Տհաճ պահեր հավանական են միայն շաբաթվա վերջին: Առավել լարված կլինի հուզական դաշտը, ձեզ համար դժվար կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը: Բացի այդ, ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական խնդիրներ կառաջանան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ գործեր ավելի բարդ կլինեն, քան սովորաբար, բացի այդ, բազում նոր առաջադրանքներ կլինեն, որոնք համառորեն լուծում կպահանջեն: Շատ բարդ կլինի գործողությունների ծրագիր կազմելը, առավել բարդ կլինի դրան հետևելը. անընդհատ ինչ-որ բան կփոխվի, նոր պայմաններ կստեղծվեն, ձեզ համար ավելի ու ավելի դժվար կլինի իրավիճակը վերահսկելը: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Ամեն ինչ կբարդանա, եթե տրվեք հույզերին, առանց մտածելու ինչ-որ բան նախաձեռնեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու կիսվել փորձով. լսեք լավ խորհուրդները:

Կարևոր կլինի ծանրաբեռնվածությունից խուսափելը՝ ինչպես հուզական, այնպես էլ՝ ֆիզիկական: Աշխատեք ինքներդ ձեզ համար հարմարավետություն ստեղծել, մտածեք հաճելի մանրուքների մասին, որոնք կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կարող եք ոչ մեծ ընտանեկան ուղևորություններ, ընկերների հետ հանդիպումներ, հետաքրքիր գործեր ծրագրել: Այդ ամենի շնորհիվ շաբաթը ավելի հաճելի կդառնա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ, գրավիչ շաբաթ է: Այն իրադարձություններ կբերի, ամեն անգամ հնարավոր չի լինի ասել, թե դրանցից որը լուրջ հետևանքներ կունենա, իսկ որը շուտով կմոռացվի: Բայց ձեզ կհաջողվի զգալ հոսանքն ու հասկանալ, թե ինչի կարող են հանգեցնել ձեր այս կամ այն արարքներն ու բառերը:

Դուք շատ բան կսովորեք, հաճախ հեշտությամբ, երբեմն նույնիսկ գլխի չեք ընկնի, թե ինչ կարևոր տեղեկատվություն եք ստացել, ինչքան օգտակար կարող են լինել ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները: Հիմա շատ օգտակար կլինի ձեր, ձեր հետաքրքրությունների, ձեր կյանքի իրադարձությունների մասին պատմելը. մարդիկ կհայտնվեն, որոնց դա իսկապես կհետաքրքրի: Չի բացառվում, որ նրանք շուտով սկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Նկատի ունեցեք, որ շաբաթվա վերջին օրերին հանգստի կարիք կունենաք: Այդ հատվածում լավ է ոչ մի հոգնեցնող, բարդ ու կարևոր բան չծրագրեք: Իսկ ահա ընկերների հետ հանդիպում նշանակել կարելի է. այն ամենահաճելի տպավորությունը կթողնի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2343 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5