ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 31.05 - 06.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2014 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ պիտի աշխատեք: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, հաճախ ավելի բարդ կլինեն, քան կանխատեսում էիք, իսկ ճանապարհին խոչընդոտներ ի հայտ կգան: Դուք շատ բան կկարողանաք հաղթահարել: Ամենադժվարը միապաղաղությունը կլինի: Երբ միանման առաջադրանքները շատանան, կսկսեք ձանձրանալ ու շեղվել: Աշխատեք սխալներ չանել. դրանք միանգամից ուղղելն ավելի հեշտ կլինի, քան դա հետո անելը:

Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Այս խորհուրդը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին. այն նրանցից յուրաքանչյուրում տեղին կլինի: Ձեր ոգևորվածությունը կվարակի շրջապատողներին, իսկ հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում քիչ ուրախություն բերող հարաբերությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց արդյունավետ շաբաթ է: Նկատի ունեցեք, որ առաջադրանքներն այնքան շատ են լինելու, որ լավ է սկսած ամեն ինչ ավարտին հասցնեք: Չարժե երկար ժամանակ հետաձգել տհաճ գործերը, բարդ զրույցները: Դրանցից շաբաթվա սկզբին գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ կզգաք:

Դուք շատ բան պիտի սովորեք: Դրա համար աշակերտական սեղանին նստելու կամ օրեր շարունակ գրքերի դիմաց անցկացնելու կարիք չի լինի: Հաճախ ավելի օգտակար կլինի այն մարդկանց հետ կողք-կողքի աշխատելը, որոնց գիտելիքներն ու փորձը դուք միշտ բարձր եք գնահատել: Սեփական սխալներն էլ չարժե թերագնահատել: Հիմա գործած սխալները ձեզ կազատեն ապագայի լուրջ խնդիրներից, եթե ճիշտ եզրակացություններ անեք:

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Շատ Ցուլերի համար օգտակար կլինի մենակ մնալը: Տրամադրությունը կբարձրացնեն ստեղծագործ զբաղմունքները: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նորը ձեռք բերել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հաճախ պիտի աչքի առաջ լինեք, իսկ շրջապատողները ավելի հաճույքով կնկատեն ձեր սխալները, այլ ոչ թե ձեռքբերումներն ու հաղթանակները: Աշխատեք քննադատությունների, նկատողությունների ու անտեղի խորհուրդների պատճառով չբարկանալ: Չի բացառվում՝ ավելի ուշ կարողանաք դրանցից օգուտ քաղել:

Շաբաթվա առաջին օրերը հրաշալի են հին ծրագրերը կյանքի կոչելու կամ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ավելի ուշ հոգսերը կշատանան, և մեկ ուրիշ բանի համար ժամանակ չի մնա: Չի բացառվում՝ ստիպված լինեք անսպասելի ուղևորության մեկնել, ընդ որում՝ այն ավելի երկարատև ու հոգնեցնող կլինի, քան կուզենայիք:

Շրջապատողների հետ շփումները երբեմն ավելի մեծ համբերատարություն ու նրբանկատություն կպահանջեն, քան սովորաբար: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմ մարդկանց, որոնք երբեմն սխալ կհասկանան ձեզ, կարող են լարված պահեր առաջանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տեղում դոփել ու համեստ հաջողություններով բավարարվել չեք ուզենա: Դուք գործերում մեծ բեկում մտցնել կուզենաք, պատրաստ կլինեք աշխատել կարևոր հաղթանակներ տոնելու համար: Բայց պայմանները միշտ չէ, որ թույլ կտան նպատակին ուզածի նման արագ հասնել: Համբերությամբ զինվեք, բայց ձեր ծրագրերից մի հրաժարվեք: Շատ բան հրաշալի կստացվի նրանց մոտ, ովքեր կարողանում են սպասել:

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու նախաձեռնող լինել գործնական ոլորտում, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, միայնակ կարևոր որոշումներ ընդունել: Դա միշտ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց անհանգստությունը ձեզ չի խանգարի ճիշտ գործել: Արդեն շաբաթվա կեսին պարզ կդառնա, որ դուք սխալներ չեք արել:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հիմա դա կարևոր կլինի և՛ ձեր, և՛ նրանց համար: Ընդհանուր գործերի մասին զրույցները, բոլորի համար կարևոր ծրագրերի քննարկումը կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների ու վեճերի մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ շաբաթ է կարևոր հարցերը լուծելու համար: Շատ Առյուծներ կնկատեն հնարավորություններ, որոնք նախկինում չեն տեսել: Հենց դա թույլ կտա նշանի ներկայացուցիչներին առաջ շարժվել, քանի դեռ մյուսները դոփում են տեղում և չգիտեն, թե ինչ նախաձեռնել: Ձեր ջանքեր շնորհիվ կհաջողվի կարգավորել լուրջ կոնֆլիկտները, վերականգնել օգտակար կապերը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք ժամանակին վիրավորել են ձեզ կամ վնասել, ուզենան քավել իրենց մեղքը, ու միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք արժե շարունակել հարաբերությունները:

Հոգսերը սովորականից շատ կլինեն, և դուք երբեմն կմոռանաք հանգստի համար գոնե մի փոքր դադար վերցնելու մասին: Դա հասկանալի է, քանի որ անհրաժեշտ արդյունքին կուզենաք հնարավորինս արագ հասնել: Բայց նույնիսկ ձեր ուժերն անսահման չեն, իսկ գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին և ժամանակ գտեք էներգիայի պաշարները լրացնելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Այս շաբաթ դուք հաճախ կմտածեք, որ ավելի հեշտ է ամեն ինչ ինքնուրույն անել. այդպես և՛ ժամանակ քիչ կծախսեք, և՛ արդյունքներն ավելի լավը կլինեն: Սակայն աշխատեք անհաղթահարելի արգելքներ չստեղծել ձեր ու ձեզ համար թանկ մարդկանց միջև: Ձեր օտարվածությունը, սեփական գործերի մեջ խորասուզվելը կարող են վշտացնել մտերիմներին:

Աշխատանքի մեջ հաջողություններ կունենան նրանք, ովքեր տրորված ճանապարհով չեն գնա, կաշխատեն իրենց ձևով գործել, մասնագիտական նպատակներին հասնելու նոր եղանակներ փորձել: Սակայն փորձարկումները հաջող կլինեն միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը տիրապետեք: Աչքերը փակ գործել պետք չէ:

Շատ Կույսեր այս շաբաթ պիտի գումարի և ունեցվածքի հետ կապված որոշումներ ընդունեն: Դա ամեն անգամ հեշտ չի լինի: Բարեբախտաբար, շտապելու կարիք չկա, կարող եք ամեն ինչ լավ մտածել և միայն դրանից հետո կարևոր քայլեր անել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, հակասական ու բավական բարդ շաբաթ է: Պետք է միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, և դա ամեն անգամ հեշտ չի տրվի: Բացի այդ, որոշ Կշեռքներ չեն ուզենա նկատել ակնհայտը և պատրանքների աշխարհում կապրեն, փոխարենը իրատեսորեն գնահատեն ստեղծված իրավիճակը: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Կողքից հաճախ ավելի լավ կերևա այն, ինչի վրա աչք եք փակում:

Կարող եք հրաշալի աշխատել: Շատ Կշեռքներ այս շաբաթ կանեն այն, ինչով ծրագրել էին ավելի ուշ զբաղվել: Ծրագրերը արագ կյանքի կոչել փորձելը լավ ռազմավարություն է, բայց այն չի ազատի ձեզ մանրուքներին ուշադիր լինելու անհրաժեշտությունից: Ավելորդ շտապողականությունը ցավալի սխալների կհանգեցնի, այնպես որ՝ խուսափեք շտապելուց:

Այս շաբաթ դուք սովորականից հաճախ պիտի շփվեք ամենատարբեր մարդկանց հետ: Ինչքան շուտ հասկանաք, որ յուրաքանչյուրին յուրահատուկ մոտեցում է պետք ցուցաբերել, այնքան լավ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող է նյարդայնացնել շուրջը տիրող խառնաշփոթը: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ գործերից, որոնց վրա կուզենայիք կենտրոնանալ: Նման դեպքերում կարևոր կլինի հույզերին չտրվելը: Եթե դուք դրանց տրվեք, խնդիրները կխորանան: Իսկ ահա կշռադատված և մտածված արարքները անպայման դեպի նպատակը կտանեն ձեզ:

Աշխատեք զգույշ լինել գումարի հետ կապված ամեն հարցում: Խոսքը ոչ միայն առօրյա գնումների ու ծախսերի, այլև լուրջ ֆինանսական պարտավորությունների մասին է, որոնք դուք հնարավոր է ստիպված լինեք ձեզ վրա վերցնել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելն ու առանց ուշադիր կարդալու կարևոր փաստաթղթեր չստորագրելը:

Շաբաթվա վերջին ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում: Այդ հատվածը արդյունավետ ու հետաքրքիր կլինի, դրական հույզերով լի: Ռոմանտիկ ժամադրությունները երկար կհիշվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կոգեշնչի, դրական հույզեր ու լավ գաղափարներ կտա: Շատ Աղեղնավորներ կհասկանան, որ կարևոր նպատակից մի քանի քայլ հեռավորության վրա են ու կաշխատեն նրանց հնարավորինս արագ հասնել: Այո, դա ջանքեր է պահանջելու, բայց հիշեք, որ դա ձեզ երբեք չի կանգնեցրել: Հնարամտությունը, վճռականությունն ու համառությունը թույլ կտան մրցակիցներին հետևում թողնել:

Ձեր ոչ բոլոր որոշումները հաջող կլինեն: Հաճախ դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ ուրիշին հետևեք, ակտիվ մասնակցեք նրա գաղափարի իրագործմանը: Իսկ ահա սեփական ծրագրերը սովորաբար հեշտ կլինի կյանքի կոչելը:

Աշխատեք շատ չհոգնել: Չնայած նրան, որ շաբաթը հագեցած կլինի, դուք հանգստանալու, գործերից կարճ ժամանակով շեղվելու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք: Ոչ մեծ ուղևորությունները ընկերների կամ սիրելի մարդու ընկերակցությամբ կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիմա դուք սովորականից ավելի տպավորվող ու զգայուն կլինեք: Շատ Այծեղջյուրների շաբաթը զարմանալի, աներևակայելի իրադարձություններով լի կթվա: Ավելի ուշ այն հիշելով՝ նշանի ներկայացուցիչներն իրենք էլ կզարմանան, թե ինչ սուր են արձագանքել հասարակ բաներին: Ցանկալի չէ կարևոր որոշումներն ինքնուրույն ու շտապելով ընդունելը, հատկապես եթե գիտեք, որ դրանք կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքի վրա: Տեղեկատվություն հավաքեք, վերլուծեք այն, խորհրդակցեք. դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:

Շաբաթը շատ բարենպաստ է ստեղծագործելու համար: Նույնիսկ հասարակ ու ծանոթ գործերին կարող եք երևակայությամբ մոտենալ, որոնք ավելի հետաքրքիր կդառնան, իսկ դուք էլ ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերի վրա տպավորություն կթողնի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ օգտակար բաներ կանեք և դրանից հաճույք կստանաք: Կուրախացնի ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, արդարությունը վերականգնելու, խոցելի վիճակում հայտնված մարդկանց պաշտպանելու և աջակցելու հնարավորությունը: Էներգիայի ձեր պաշարները շրջապատողներին անհատնում կթվան: Դուք կշարունակեք առաջ շարժվել, նույնիսկ եթե բոլորը ուժասպառ լինեն:

Ամեն անգամ հեշտ չի լինի նոր իրավիճակում կողմնորոշվելն ու ճիշտ որոշում ընդունելը: Դուք սխալի իրավունք կունենաք, նրանից մեծ վնաս չի լինի, այնպես որ՝ շատ մի անհանգստացեք: Կարևոր կլինի մանրուքներից չկառչելն ու միշտ ամենակարևոր նպատակների մասին հիշելը:

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Գործերին ձեր մոտեցումը մյուսներին ամեն անգամ հասկանալի չի լինի և բոլորի հավանությանը չի արժանանա: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ ճիշտ եք վարվում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Չի բացառվում՝ հիմա ընդունած որոշումները ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնեն: Ճամփաբաժանին կանգնած և իրենց անելիքը չիմացող Ձկները կհասկանան՝ դեպի ուր շարժվել: Կարևոր կլինի կասկածները ժամանակին մի կողմ վանելը: Տագնապները, ապրումները, միևնույն բանի մասին անսահման մտորումները էներգիա կտանեն, որը կարելի էր ավելի օգտավետ կիրառել:

Ընտրեք այն, ինչն իսկապես հետաքրքիր է ձեզ: Հենց նման գործերը և նախագծերը ամենահեռանկարայինն ու խոստումնալիցը կլինեն: Բացի այդ, դրանց շնորհիվ դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումներն օգտակար կլինեն ձեզ համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գործընկերներ ու գործատուներ կգտնեն:

Բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանք միշտ ճիշտ պահին կհայտնվեն և համարյա միանգամից կկարողանաք անցնել մտածածն իրագործելուն: Դա ձեզ շատ կուրախացնի: Առաջխաղացումը կոգեշնչի, նույնիսկ թև կտա: Շրջապատողները կհավատան ձեր հաջողությանն ու հաճույքով կհետևեն ձեզ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2014 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1