Շաբաթվա աստղագուշակ 31.01 - 06.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1609 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Փորձը, գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը կօգնեն ձեզ շահել շատերի հարգանքը: Բայց վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Այն բանից հետո, երբ այդ վեճերից հաղթանակած դուրս կգաք, մրցակիցները կընդունեն ձեր ճշմարտացիությունը ոչ միայն կոնկրետ հարցում, այլև ընդհանուր առմամբ կսկսեն ձեզ ավելի ուշադիր լսել: Արդյունքում շատ Խոյեր համախոհներ ձեռք կբերեն, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Կարող է դեպի լավը փոխվել ֆինանսական պատկերը, հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Գնումները հաջող կլինեն, եթե չշտապեք, մի քանի տարբերակ համեմատեք ու լավագույնն ընտրեք: Մտերիմների հետ շփումները ողջ շաբաթվա ընթացքում կուրախացնեն ձեզ, բայց առավել հաճելի կլինեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք հարմար կլինեն և՛ ընկերական հանդիպումների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Աշխատանքը կշատանա, որոշ Ցուլեր ստիպված են լինելու կատարել ուրիշի պարտականությունները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, խոչընդոտների առաջ չեք ընկրկի ու հրաշալի արդյունքի կհասնեք: Սակայն դա ջանքեր է պահանջելու և հուզական լարվածության պատճառ կդառնա: Այդ իսկ պատճառով այս շաբաթվա համար կարևոր կլինի ինչ-որ հաճելի բան ծրագրելը: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ օգնել վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, շեղվել հոգսերից ու անպայման ժամանակ գտեք այդ զբաղմունքի համար: Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում ստիպված լինեք խառնվել նրանց գործերին և ոչ միայն օգնություն ցուցաբերելու, այլև ձեզ համար թանկ մարդուն սխալից, հակասական արարքից հետ պահելու համար: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Պատրաստ եղեք բացատրություններ տալու և մի կասկածեք, որ շաբաթվա վերջին ամեն ինչ հարթվելու է, հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնվելու է, վիրավորանքներից ու դժգոհություններից հետք անգամ չի մնալու: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ դուք սովորականից շատ եք անհանգստանալու դատարկ բաների, ցավալի մանրուքների պատճառով: Ապրումներից շեղվելուն կօգնեն գործերը: Արժե նոր բան ստանձնել. հետաքրքիր կլինի այն ամենից գլուխ հանելը, ինչի մասին նախկինում պատկերացում անգամ չունեիք: Մի մերժեք անսովոր առաջարկները, հատկապես եթե դրանք հին ընկերներն են անում: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը. պիտանի ծանոթություններ կհաստատեք, շատերը կհետաքրքրվեն ձեր գիտելիքներով ու գործնական հատկանիշներով: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության սկիզբ: Դուք նորովի կնայեք այն մարդկանց, որոնց հետ արդեն վաղուց եք շփվում, կհասկանաք՝ ինչպես պահել ձեզ նրանց հետ: Որոշ Երկվորյակներ իրենց ավելի ինքնավստահ կզգան, երբ գլուխ հանեն իրենց զգացմունքներից ու գիտակցեն, թե ինչ են ուզում իրականում: Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրերում որոշակիություն մտցնելու համար. դուք պատրանքներ չեք կառուցի ու անհնարինի վրա հույս չեք դնի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը շատ հաջող և արդյունավետ կդասավորվի, եթե ժամանակը զուր չվատնեք: Բայց շտապելու կարիք էլ չկա: Հիմա դուք կարող եք հիմք դնել ապագա հաջողությունների համար: Այդ իսկ պատճառով նախ արժե որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ, հասկանալ, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Ոչ բոլոր Խեցգետինները բավարար փորձ կունենան գործողությունների ծրագիր կազմելու համար: Խորհուրդներով հաճույքով կօգնեն հին ծանոթները, բայց արժե նկատի ունենալ, որ նրանք ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, թե ինչի եք ուզում հասնել: Մանր-մունր ապրումներ շատ կլինեն, դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Հետևեք, որպեսզի տագնապը երկար չմնա ձեզ հետ և աշխատեք այն չուժեղացնել բացասական մտքերով: Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր կլինի անցյալի տխուր հուշերին չտրվելը: Աշխատեք կյանքը վառ հույզերով լցնել: Դրանում հաճույքով կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին օրերից շատ բան մի սպասեք: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, իսկ ճանապահին կարող են խոչընդոտներ առաջանալ: Բայց դուք, իհարկե, չեք հանձնվի և անպայման կհասնեք դրված նպատակներին: Դրանում շատ Առյուծների կօգնի փորձը: Հիշեք այն դժվարությունների մասին, որոնք ավելի վաղ եք հաղթահարել ու հաղթանակների մասին, որոնք տարել եք. դա թույլ կտա չհուսահատվել, միաժամանակ նաև ոգեշնչել շրջապատողներին: Առաջատարի ձեր հատկանիշները օր օրի ավելի վառ կարտահայտվեն, և շաբաթվա վերջին ձեր կողքին արդեն համախոհների թիմ կհավաքվի, որոնք ամեն ինչի պատրաստ կլինեն ընդհանուր նպատակին հասնելու համար: Եթե շաբաթը ուշադրություն պահանջող գործերով ու հոգսերով է սկսվելու, ապա արդեն մի քանի օրից ինչ-որ ստեղծագործ, գրավիչ ու դրական հույզեր պարգևող զբաղմունքի վրա կենտրոնանալու հնարավորություն կլինի: Հուզական դաշտն էլ ժամանակի ընթացքում կկայունանա և առավել բարենպաստ կդառնա շաբաթվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ օգտակար շատ բան կհասցնեք անել: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Կարող եք բարդ գործեր ու մասշտաբային նախագծեր ստանձնել, աշխատանք սկսել մի ոլորտում, որի մասին մինչև վերջերս ձեզ քիչ բան էր հայտնի: Հազիվ թե ամեն ինչ հեշտությամբ ստացվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի ու շուտով անպայման կհասկանաք՝ ինչպես ավելի հեշտ հասնել դրված նպատակներին: Գործնական հարաբերություններին ընտրողաբար է պետք մոտենալ: Չարժե վստահել նրանց, ովքեր շատ բան են խոստանում, հատկապես եթե նախկինում այդ մարդկանց հետ չեք համագործակցել ու քիչ բան գիտեք նրանց մասին: Ստացվող առաջարկներին համաձայնելուց առաջ ամեն ինչ կշռադատեք, աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Շաբաթը հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Ընկերները ձեր գաղափարներին զգուշությամբ կվերաբերվեն և երբեմն կքննադատեն ձեզ փայլուն թվացող ծրագրերը: Բայց դուք հազիվ թե լրջորեն անհանգստանաք դրա համար: Ինտուիցիան կհուշի, որ մտածածը կարելի է իրագործել, և այն չի սխալվի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հասարակ չի լինի, բայց այն հագեցած ու հետաքրքիր կանցնի, հարմար կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերի համար: Հազիվ թե ուզենաք ուրիշի օրինակին հետևել: Ավելի գրավիչ կլինի ինչ-որ բան ինքնուրույն մտածելու, փորձարկումներ անելու հնարավորությունը: Հաջողությունը կուղեկցի ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին: Նոր գործերին հաճախ կհետևեն նոր ծանոթությունները, հիշարժան հանդիպումները: Չի բացառվում այս շաբաթ և՛ հուսալի համախոհներ, և՛ հավատարիմ ընկերներ ձեռք բերեք: Մտերիմ մարդը մեկ անգամ չէ, որ հաճելիորեն կզարմացնի ձեզ, կուրախացնի լավ նորությամբ կամ առաջարկով, որից հրաժարվել չեք ուզենա: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, և ընկերները հաճույքով կմիանան ձեզ: Հատուկ ուշադրություն կպահանջի ֆինանսների ոլորտը: Լավ է գործարքների ու գնումների հարցում չշտապեք, հատկապես եթե խոսքը նշանակալի գումարի մասին է: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ ու կարևոր շաբաթ է: Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Նկատի ունեցեք, որ ձեր բոլոր գործողութունները չէ, որ միանգամից պտուղներ կտան: Չի բացառվում հիմա արված աշխատանքի համար պարգևն ավելի ուշ ստանաք, բայց այն առատ կլինի: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեր փորձն ու գիտելիքները, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, օրինակ՝ այն աշխատանքը, որի մասին երազում էիք: Սակայն ամեն ինչ հարթ չի լինի: Որոշ Կարիճների սուր մրցակցային պայքար է սպասվում: Դուք կարող եք հաղթանակած դուրս գալ, բայց դրա համար և՛ ուժ, և՛ հնարամտություն, և՛ համախոհների աջակցություն է անհրաժեշտ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը հաջող կլինի: Այն հնարավորություն կտա պարզել ոչ միանշանակ պահերը, վերջ տալ անհասկացողությանը, որի պատճառով դժվարացել էր նույնիսկ ամենամտերիմների հետ շփվելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի գործերն ավարտելու, կարգուկանոն հաստատելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել, միապաղաղությունից չեք վախենա: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Ճիշտ է, հազիվ թե կարողանաք գործել ծրագրածի նման: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, պատահարներ, որոնց պատճառով պիտի որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք ուրիշների վրա: Հավանական են լարված պահեր, երբ նույնիսկ ամենահավասարակշռված Աղեղնավորները հուզվելու են: Բայց ամեն ինչ բարեհաջող կավարտվի, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Չնայած գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք, գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Ձեր էներգիան բավարար կլինի երկուսի համար: Ամենակարևորն այն ճիշտ հունի մեջ դնելն է: Արեք դա ու կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար է թվում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հագեցած կլինի: Մի վախեցեք միաժամանակ մի քանի գործ ստանձնելուց. նոր նախաձեռնությունները հաջող կլինեն, դուք սխալներ չեք անի, ոչ մի բան ձեր աչքից չի վրիպի: Չեն բացառվում անսպասելի ու շատ գրավիչ առաջարկները, որոնք ընդունելով՝ ոչ միայն կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, այլև կարիերայում աճի կհասնեք: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոշ Այծեղջյուրներ համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա կկարողանան դժվար պահին հույս դնել: Օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Նրանք, ում հետ առաջ համագործակցել եք, հաճույքով կմասնակցեն ձեր նոր նախագծերի իրագործմանը: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես թե խոսք գնա ոչ թե ձեր անձնական միջոցների, այլ, օրինակ, ընտանեկան բյուջեի մասին: Ցանկացած գնում արժե նախապես ծրագրել: Մի շտապեք համաձայնել այն առաջարկներին, որոնք շահավետ են թվում: Անձնական հարաբերություններում նշանակալի փոփոխություններ հազիվ թե տեղի ունենան, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներով ու հետաքրքիր ծանոթություններով լի լինի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը շփումների տեսանկյունից ամենահասարակը չի լինի: Դուք հակված կլինեք տաքանալ դատարկ բաների պատճառով, սուր կարձագանքեք այն ամենին, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Աշխատանքային տարաձայնությունները կարող են թեժ վեճի պատճառ դառնալ, որն էլ կխանգարի ժամանակին ավարտել սկսածը: Աշխատեք ձեզ ավելի զուսպ պահել. հիմա դա կհեշտացնի շատ հարցերի լուծումը, թույլ կտա ժամանակը զուր չվատնել: Ցանկացած կարևոր հարց լավ է քննարկել շաբաթվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, կհասկանաք, թե ինչ են նրանք իրականում ուզում: Հաջողությամբ կարող են լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չի բացառվում եկամուտները մեծացնելու հասարակ ու արդյունավետ միջոց գտնեք, հաջող ներդրումներ անեք: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի խոշոր գնումների համար: Արժե նկատի ունենալ, որ այս շաբաթ ձեր արարքները սովորականից մեծ ուշադրություն կգրավեն: Շատերը կհետաքրքրվեն ձեզանով, ինչ-որ մեկը կուզենա ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բացառապես հաջող կլինի գործնական տեսանկյունից, եթե համառ լինեք, խոչընդոտի հանդիպելիս էլ սկսածը կիսատ չթողնեք: Դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել ու փայլուն գլուխ կհանեք անսպասելի ծագած խնդիրների լուծումից: Շատ Ձկների պետք կգա ուրիշների սխալների վրա սովորելու, ինչպես նաև ժամանակին վստահելի մարդու աջակցությանը դիմելու ունակությունը: Պատրաստ եղեք արագ փոխել ծրագրերը: Այս շաբաթը ձեզանից սպոնտան գործողություններ, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և հաճույքով իմպրովիզներ անելու ունակություն է պահանջելու: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք. լսեք նրան: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, երբեմն էլ վեճեր դատարկ բաների պատճառով: Ձեզ կհաջողվի արագ հարթել բոլոր սուր անկյունները, բայց որոշ լարված պահեր ապրելու եք: Կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը: |
|