Շաբաթվա աստղագուշակ 30.08 - 05.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1757 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջողակ կլինեք: Օգտվեք այդ հանգամանքից կարևոր ու բարդ գործերից գլուխ հանելու համար: Շատ Խոյերի առաջ այս շաբաթ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Մյուսները հնարավորություն կունենան զբաղվել նրանով, ինչով վաղուց էին հետաքրքրվում: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք համառ կլինեք ու չեք նահանջի, քանի դեռ չեք հասել դրված նպատակներին: Դա դուր կգա շրջապատողներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Շաբաթը հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտները կամ ճիշտ տնօրինել եղած գումարը: Հիմա ձեզ համար շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Անկեղծ եղեք նրանց հետ, մի վախեցեք կիսվել ձեր տագնապներով ու մտավախություններով: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր կլինի: Դուք կուզենայիք ինքներդ ամեն ինչից գլուխ հանել, բայց առողջ բանականությունը կհուշի, որ օգնության կարիք ունեք: Մտածեք, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Լավ է այնպիսի համախոհներ ընտրեք, որոնց հետ գործ ունենալը հեշտ է: Ինչքան քիչ ժամանակ ծախսեք բացատրությունների վրա, թե ինչ և ինչպես է պետք անել, այնքան լավ: Վառ կարտահայտվեն Ցուլերի առաջատարի հատկանիշները: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան հետաքրքրել ու ոգեշնչել շրջապատողներին, գրավել իրենց գաղափարներով: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա ձեզ ամենևին չի անհանգստացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, այս ամռանը մտածմունքների առիթ դարձած հարցերը լուծելու համար: Կհաջողվի որոշակիություն մտցնել և՛ մասնագիտական, և՛ անձնական ծրագրերում: Դուք մի կողմ կթողնեք կասկածները և կվերագտնեք ինքնավստահությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար ժամանակ է կարևոր գործերով զբաղվելու համար: Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ կամ խանգարի ժամանակին հասնել նպատակին: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ժամանակը դատարկ բաների վրա չեք ծախսի: Մասնագիտական աճի ձգտող Երկվորյակները կհասկանան՝ ինչ է պետք անել առաջընթացի հասնելու, հետաքրքիր առաջարկներ ստանալու համար: Դուք լուրջ կվերաբերվեք շատ հարցերի ու խնդիրների, և հաճախ դա կօգնի արագ լուծումներ գտնել: Դրա հետ միասին բաց չեք թողնի ուրախանալու հնարավորությունը: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն: Չի կարելի ասել, թե շաբաթը լրիվ անամպ կլինի ֆինանսական տեսանկյունից: Չեն բացառվում անսպասելի ծախսերը, գումար ստանալը կձգձգվի: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի, սեփական բյուջեի համար կարող եք չանհանգստանալ. այն կկարողանաք ժամանակին լրացնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խուսափեք հուզումներից ու սթրեսային իրավիճակներից: Հիմա ձեզ համար շատ կարևոր կլինի հանգստություն և հուզական հավասարակշռություն պահպանելը: Հենց դա կօգնի վերականգնել ուժերը, նախապատրաստվել այն գործերին, որոնցով պիտի մոտ ժամանակներս զբաղվեք: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք ստիպում են ձեզ հուզվել, վշտացնում կամ վիրավորում են՝ թեկուզ չցանկանալով դա: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր հասկանում ու աջակցում են ձեզ, կարողանում են բարձրացնել ձեր տրամադրությունը և ուրախացնել: Ուշադիր եղեք գումարին, արժեքավոր ունեցվածքին, կարևոր փաստաթղթերին վերաբերող հարցերում: Վտանգ կա՝ կորցնեք այն, ինչը ինչ-որ պատճառով թանկ է ձեզ համար: Որոշումների հարցում մի շտապեք, մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում խնդիրներից խուսափելուն կօգնի իրատես լինելը: Դուք պատրանքներ չեք կառուցի, ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Դա կօգնի խուսափել շատ ու շատ դժվարություններից: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անսովոր շաբաթ է: Շատ Առյուծների կսկսի հետաքրքրել այն, ինչի հանդեպ նրանք նախկինում լրիվ անտարբեր էին: Նշանի ներկայացուցիչները պատրաստ կլինեն սովորել, իսկ ինտուիցիան կօգնի նրանց ճիշտ ուսուցիչներ ընտրել, մոտեցում գտնել մարդկանց, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Կընդլայնվեն շփման շրջանակները: Չի բացառվում՝ սկսեք ընկերություն անել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ շաբաթվա բերած խնդիրներին: Այդպես ոչ միայն ավելի արագ կհասնեք նպատակներին, այլև հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում աննկատ էին մնացել: Շատ հարցերում կօգնեն հին համախոհները: Հնարավոր է՝ հին գործնական կապերը վերականգնելու առիթ ստեղծվի: Դրանք ձեզ դեռ շատ պետք կգան: Մտերիմների հետ լուրջ տարաձայնությունների ու վեճերի առիթներ հազիվ թե լինեն: Ավելի հավանական է, որ դուք իրար կես խոսքից հասկանաք և արագ ամեն ինչի մասին պայմանավորվեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ շաբաթ է, որի ընթացքում ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք կարող եք վերադառնալ նրան, ինչից նախկինում գլուխ հանել չի ստացվել: Ամենայն հավանականությամբ այս անգամ ամեն ինչ կստացվի, և հարցը լուծելն ավելի հեշտ լինի, քան սպասում էիք: Շատ Կույսեր կվերագտնեն ինքնավստահությունը, որի պակասը զգում էին: Նշանի ներկայացուցիչները ժամանակին կհիշեն նախկինում տոնած հաղթանակների մասին, և դա կօգնի անհրաժեշտ տպավորությունը թողնել նոր ծանոթների վրա: Շաբաթը հարմար է գործնական բանակցություններ անցկացնելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Բարենպաստ շաբաթ է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր: Հիմա ձեր ընդունած որոշումները օգուտ կտան ձեզ ու ձեր ընտանիքին: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ շրջան է աշխատանքի և ուսման համար: Կարող եք բարդ ու մասշտաբային նախագծեր ստանձնել: Դուք չեք ուզենա սկսածը կիսատ թողնել, ավարտին կհասցնեք ամեն ինչ: Արժե համբերությամբ զինվել, քանի որ իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան: Նկատի ունեցեք, որ եթե ձեզ թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում, դա միշտ չէ, որ այդպես է: Պարզապես որոշ փոփոխություններ դեռևս աննկատ կլինեն: Ավելի ուշ անպայման ուշադրություն կդարձնեք դրանց, շատ կուրախանաք: Շաբաթը հարմար է հին սխալներն ուղղելու համար: Դուք կհասկանաք, թե որ հարցերում եք սխալվել, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել հիմա, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխեք: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանք հաճախ ոչ միայն հաճելի, այլև բացառապես օգտակար կլինեն գործնական տեսանկյունից: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը բավական հոգնեցնող կլինի: Շրջապատողները ձեզանից շատ բան կսպասեն, հաճախ կդիմեն տեղեկատվություն, խորհուրդներ կամ օգնություն ստանալու նպատակով: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք զոհել սեփական հետաքրքրությունները: Մտածեք, թե արդյոք արժե այդպես վարվել: Ձեր սեփական գործերն էլ ուշադրության կարիք կզգան, ինչը շաբաթվա վերջին լրիվ ակնհայտ կդառնա: Շաբաթվա միջնամասը անսովոր առաջարկների ժամանակ կլինի, որոնք կարող են վերաբերել և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Որոշումների հարցում շտապելու կարիք չկա, դուք ամեն ինչ մտածելու ժամանակ ունեք: Ամեն անգամ չէ, որ մտքին եկած առաջին պատասխանը ճիշտ կլինի, այնպես որ՝ լավ է չշտապեք: Շաբաթվա վերջին ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում: Դրանք հաջող օրեր կլինեն, երբ շատ բան ձեր ուզածի նման կդասավորվի: Արժե օգտվել իրավիճակից լուրջ գործերում հաջողությունների հասնելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիշեք, որ այս շաբաթ ձեզ չի հաջողվի արագ գնահատել ստեղծված իրավիճակը, ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Այնպես որ՝ որոշումների հարցում մի շտապեք և ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ: Նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ լինի, հանգստություն պահպանեք և առողջ դատեք, այդ ժամանակ սխալներ էլ չեք անի: Շրջապատողները շուտով կսկսեն լսել ձեր կարծիքը, հետևել ձեր խորհուրդներին: Դա կանեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում սեփական կարծիքը անվիճելի էին համարում, իսկ ձեր գիտելիքներն ու կարողությունները թերագնահատում էին: Հեշտությամբ կտրվի առօրյա աշխատանքը: Նույնիսկ եթե միապաղաղ գործերը շատ լինեն, դրանք ձեզ չեն ձանձրացնի ու չեն նյարդայնացնի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է գլուխ հանել նրանից, ինչը նախկինում փակուղու առաջ է կանգնեցրել և՛ ձեզ, և՛ ավելի փորձառու գործընկերներին ու ծանոթներին: Չնայած գործեր անսպասելի շատ կարող են լինել, անպայման ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Արժե համատեղ ուղևորություններ ծրագրել. դրանք բազում դրական հույզեր կպարգևեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հասարակ չի լինի, բայց ոչ մի դժվարություն չի փչացնի ձեր տրամադրությունը: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Դա կօգնի հաղթահարել խոչընդոտները, հասնել դրված նպատակներին, ինչպես նաև ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Մարդիկ գիտեն, որ ձեզ հետ գործ ունենալը հետաքրքիր է, այդ իսկ պատճառով հաճախ օգնություն կառաջարկեն, կաջակցեն ձեր գաղափարները: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան: Եթե շաբաթվա առաջին կեսին պիտի շատ ժամանակ նվիրեք միապաղաղ գործերին, ապա երկրորդին լրիվ նոր բանով զբաղվելու բազում հնարավորություններ կբացվեն: Օր օրի դուք ավելի շատ շանսեր կունենաք կիրառում գտնելու սեփական տաղանդներին, անելու այնպես, որ ձեր մասին շուրջը բոլորն իմանան: Վատ մի զգացեք պատմել այն մասին, թե ինչքան շատ բան գիտեք ու ինչքան շատ բան եք կարողանում անել: Հիմա դա օգուտ կտա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եկել է խոշոր մտահղացումը կյանքի կոչելու համար հարմար պահը: Պիտի մասշտաբային մտածեք, և հիմա դրան նշանի ներկայացուցիչներից շատերն ունակ կլինեն: Հիմա շատ Ջրհոսներ գաղափարներ կունենան, որոնք ուրիշ ոչ մեկի մտքում չեն ծնվել: Մի վախեցեք պատմել ձեր մտահղացումների մասին. շրջապատողներին դրանք դուր կգան: Շատ օգտակար կլինի նոր բան սովորելը: Հնարավոր է՝ հիմա գիտելիքներ ստանաք, որոնց դեռ չհաջողվի գործնական կիրառում գտնել: Մի կասկածեք, որ ավելի ուշ դրանք անպայման պետք են գալու: Դա վերաբերում է ձեզ համար նոր նախագծերի վրա աշխատելու հմտություններին, բարդ գործիքներով աշխատելուն և այլն: Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Շրջապատողներին դուր կգա ձեզ հետ գործ ունենալը. դուք լավատես կլինեք և ուրիշներին էլ կօգնեք դրական տրամադրվել: Հնարավոր են ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր անսպասելի շատ կլինեն, և դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Այս շաբաթ շատ բաներ կսովորեք: Հաճելի կլինի, որ դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Մարդիկ հաճույքով կկիսվեն պիտանի տեղեկատվությամբ, արժեքավոր փորձ ստանալու բազում հնարավորություններ կունենաք: Հազիվ թե հնարավորություն ունենաք զբաղվելու առօրյա գործերով: Ամենայն հավանականությամբ լրիվ նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Կկարողանաք արագ ամեն ինչից գլուխ հանել: Դուք կհասկանաք՝ ինչպես ավելի հեշտ ստանալ անհրաժեշտ արդյունքը, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, որը կաջակցի ձեզ, կօգնի հասնել մասնագիտական հաջողությունների: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք ձեզ շատ կմտերմացնեն. նախկին տարաձայնությունները կմոռացվեն, չեք ուզենա թեժ վիճել կամ դժգոհություններ հայտնել: Փոխարենը նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն հարազատները: Ընկերներն էլ հաճախ կուրախացնեն հաճելի անակնկալներով: |
|