Շաբաթվա աստղագուշակ 29.VII-04.VIII
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 741 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացնեք շաբաթվա սկիզբը: Այդ օրերը հարմար կլինեն նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, ձեր հաջողությունների մասին պատմելու համար: Ինչքան շատ մարդ իմանա ձեր մասին, այնքան մեծ կլինեն հուսալի համախոհներ գտնելու շանսերը: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոշ Խոյեր կգտնեն իրենց երազած աշխատանքը: Ավելի ուշ պիտի վերադառնաք հին գործերին, վաղուց լուծված համարվող հարցերին: Հին խնդիրների մեջ կրկին խորանալը հաճելի չի լինի, փոխարենը ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, երբ գլուխ հանեք դրանցից: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, հնարավորություն կտա հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հուզական դաշտը բարենպաստ կդառնա: Նույնիսկ եթե վերջին օրերին ոչ մի նշանակալի բան տեղի չունենա, դուք ուրախության առիթներ կգտնեք, կբարձրացնեք ձեր և մյուսների տրամադրությունը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բազում նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Ամենակարևոր գործերը պիտի ինքնուրույն անեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի ձեզ: Որոշումներ ընդունելն էլ արժե ինքնուրույն անել: Նույնիսկ լավագույն մտադրություններով տրված խորհուրդները ավելի շատ կշեղեն, քան կօգնեն ձեզ: Փոխարենը սեփական փորձը օգտակար կլինի: Շրջապատողները սովորականից հաճախ ձեզ կզարմացնեն իրենց խոսքերով ու արարքներով: Եվ այդ զարմանքը միշտ չէ, որ հաճելի կլինի: Մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել, կարող են խախտել պայմանավորվածությունները կամ պարզապես մոռանալ դրանց մասին: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի: Դուք իրավիճակից ելք կգտնեք, բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք ու փորձ ձեռք կբերեք, որը շուտով ձեզ պետք կգա: Գործերում կարևոր կլինեն զգուշությունն ու շրջահայացությունը: Չարժե ռիսկի դիմել, ասել ու անել մտքին առաջինը եկածը: Եթե հիմա հույզերի ազդեցության տակ ոչ մի բան չձեռնարկեք, ապա ավելի ուշ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը հաջող կսկսվի, օգտվեք դրանից վաղուց մտածածն իրագործելու համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Ճիշտ է, պիտի ոտքի վրա սովորեք հաջողության հասնելու համար: Բայց դա ձեզ երբեք չի վախեցրել ու հիմա էլ չի վախեցնի: Խնդիրներ չեն առաջանա, դուք ամեն ինչ ոտքի վրա կանեք: Շատ ժամանակ չի պահանջվի հասկանալու համար, թե ինչպես կարելի է կիրառել ուրիշի փորձը և ով կարող է օգնել ձեզ դրված նպատակներին հասնելու հարցում: Շատ Երկվորյակներ նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեն: Նրանց թվում կլինեն ազդեցիկ մարդիկ: Հնարավոր է ավելի ուշ նրանք ձեզ օգնեն կարևոր ու մասշտաբային ծրագիրը կյանքի կոչելու հարցում: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի, չնայած նույնքան հագեցած չի լինի: Այդ հատվածում ավելի լավ է հանգստանաք, քան բուռն գործունեություն ծավալեք, լուծեք ընթացիկ խնդիրները, այլ ոչ թե նոր բան ստանձնեք: Չծրագրված ծախսերի կարիք է լինելու, օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ կահույք գնելու համար: Ընտանեկան գործերն ավելի մեծ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում հարազատները ձեր օգնության կարիքն ունենան, այդ թվում՝ ֆինանսական օգնության: Մերժել չեք ուզենա, նույնիսկ եթե ձեռք մեկնելու համար ստիպված լինեք սեփական ծրագրերը զոհել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի, պիտի սովորականից շատ աշխատեք: Չի բացառվում նոր գործերի համար ստիպված լինեք հետաձգել հանգիստն ու զվարճանքները, ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Օգնության կարիք կունենաք, բայց այն ավելի ուշ կստանաք: Իսկ մինչ այդ սեփական ուժերին ապավինեք, աշխատեք առողջ բանականությամբ շարժվել ու հենվել ավելի վաղ ստացած փորձի վրա: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Շաբաթվա կեսին դուք լավ լուրեր կստանաք, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Ավելի ուշ հավանական են աշխատանքային հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում ոչ միայն կարիերայի սանդուղքներով բարձրանալու, այլև ձեզ միշտ հետաքրքրող բանով զբաղվելու շանս ունենաք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ավելի շրջահայաց ու զգույշ պիտի լինեք: Այդ հատվածում ընդունած որոշումները կազդեն առաջիկա մի քանի ամիսների ձեր կյանքի վրա: Դա լավագույն ժամանակը չի լինելու լուրջ պարտավորություններ վերցնելու կամ մտերիմներին խոստումներ տալու համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին հավանական են որոշ դժվարություններ: Հազիվ թե ամեն ինչ ձեր սպասածի նման ընթանա, տրամադրությունն էլ ամենալավը չի լինի: Որոշ Առյուծներ դժվարությամբ կհավաքեն մտքերը: Ինչ-որ բան նախաձեռնելու փոխարեն դուք կխղճաք ձեզ, կերազեք դրական փոփոխությունների մասին ու կսպասեք, որ մեկ ուրիշն է դրանց մասին հոգ տանելու: Եթե հավաքեք ուժերն ու գործեք, ապա աստղերն անպայման կաջակցեն ձեզ: Հին ծանոթներն էլ կողքից դիտողի դերում չեն լինի, հաճույքով ձեռք կմեկնեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Լավատեսության հիմքեր կհայտնվեն: Շաբաթվա կեսը հարմար կլինի նոր, կարևոր ու բարդ գործեր սկսելու համար: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեն ու կկասկածեն իրենց ուժերին, դուք արագ կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, իրավիճակից ելք կգտնեք: Շաբաթվա վերջին պիտի ուշադրություն դարձնեք մտերիմների հետ հարաբերություններին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, ձեզ հեռու մի պահեք տնային գործերից: Կենցաղային խնդիրները լուծելիս նկատի ունեցեք, որ պետք չէ նախկինի նման վարվել: Չի բացառվում, որ նոր մեթոդներն ավելի արդյունավետ լինեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը և՛ կուրախացնի, և՛ կոգեշնչի: Անսպասելի իրադարձություններ, նորություններ ու լուծում պահանջող խնդիրներ կլինեն: Գործերից գլուխ հանելիս դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք, կսովորեք այն, ինչ կարող է հետո պետք գալ: Որոշ Կույսեր կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարևոր դեր կխաղան իրենց կյանքում, ինչ-որ բանով կօգնեն կամ արժեքավոր խորհուրդ կտան: Ամենայն հավանականությամբ այս հատվածում սկսվող հարաբերությունները գործնական կամ ընկերական բնույթ կունենան: Ռոմանտիկ տարվածությունն էլ չի բացառվում: Բայց ձեր համակրանքը կարող է փոխադարձ չլինել, այնպես որ մի շտապեք նախաձեռնող լինել, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք: Ավելի ուշ հանգիստ օրեր կգան: Դուք կկարողանաք առանց շտապելու ավարտել սկսած գործերն ու եզրահանգումներ անել: Ավելի վաղ գործած փոքրիկ սխալները կհաջողվի նկատել և ուղղել: Աշխատավայրում կգնահատեն ոչ ստանդարտ առաջադրանքների լուծման ձեր մոտեցումը: Քանի որ բոլորին հասկանալի կդառնա, որ դուք ունակ եք ոչ միայն ինքնուրույն աշխատել, այլև ղեկավարել մյուսներին, կարիերայի սանդուքներով բարձրանալու իրական շանս կընձեռվի: Ընկերների, հին կոլեգաների, ձեր նախասիրություններն ունեցող մարդկանց հետ շփվելու բազում հնարավորություններ կլինեն: Շաբաթվա վերջին հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք կնախընտրեք ստացածը դեռ չծախսել, և այդ որոշումը ճիշտ կլինի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին մանր-մունր խնդիրներ կառաջանան, ընտանեկան թյուրիմացություններն էլ չեն բացառվում: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ շուտով կհարթվի: Բայց կարևոր կլինի հույզերը վերահսկելը, բարեհամբույր լինելն ու դրական տրամադրվելը: Հենց դրանից կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումը: Շաբաթվա կեսին Կշեռքներին անսովոր հանդիպումներ են սպասվելու: Չի բացառվում ձեզ հետ փորձեն ընկերանալ մարդիկ, որոնք նախկինում իրենց սառն էին պահում, ձեզ վերևից էին նայում: Ցավոք, այս մարդկանցից հիմա էլ լավ բան սպասել չարժե: Ամենայն հավանականությամբ նրանք կփորձեն շահել ձեր վստահությունը՝ հետապնդելով սեփական նպատակները: Այնպես որ զգույշ եղեք, մի շտապեք կիսվել գաղտնիքներով ու ոչ մի բան մի խոստացեք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք համաձայնել, և դուք անպայման կլսեք նրան: Շատ բան կփոխվի գործնական ոլորտում, ձեր դիրքերը կամրանան, դուք նոր համախոհներ կգտնեք: Շաբաթվա վերջին օրերին հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում: Ներդաշնակ կլինեն ռոմանտիկ հարաբերությունները, սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին լավ տրամադրությունն ու լավատեսությունը պահպանելը դժվար է լինելու: Եվ բանը լուրջ դժվարությունների մեջ չի լինի: Պարզապես հուզական դաշտն է լարված լինելու, դուք իրադարձություններին սուր կարձագանքեք: Ամենատպավորվող Կարիճները շուրջը բոլորից կվիրավորվեն, կբարկանան, իսկ ավելի հավասարակշռվածները կնկատեն, որ շրջապատողների հետ լեզու գտնելը դժվարացել է: Ավելի ուշ կհասկանաք, որ իզուր եք հուզվել, ոչ մի կարևոր բան տեղի չի ունեցել: Բարեբախտաբար, դուք լուրջ սխալներ չեք գործի, չեք վիճի ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի լավ կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, երևակայություն պահանջող գործերի համար: Դուք չեք ուզենա ուրիշի ճանապարհով գնալ, նպատակին հասնելու սեփական մեթոդները կգտնեք: Հավանական են հաջող փորձարկումներ: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներն ու ծրագրերը շատ լավը կլինեն: Այս հատվածում մասնագիտական կամ ժամանցային միջոցառումների մասնակցող Կարիճները հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դրական միտումների ազդեցությունը ողջ շաբաթվա ընթացքում ուժեղ կլինի: Դուք հեշտությամբ լավ կտրամադրվեք, լավատեսության բազում հիմքեր կլինեն: Նույնիսկ եթե այդ հատվածում ոչ մի յուրահատուկ բան տեղի չունենա, դուք կզգաք, որ մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն: Եվ ինտուիցիան ձեզ չի խաբի, դա իսկապես այդպես կլինի: Օգտակար կլինի սկսած գործերն ավարտելը, երկար ժամանակ հետաձգած բաներից գլուխ հանելը: Ավելի ուշ հաճույքով լրիվ նոր բանի կանցնեք: Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Նույնիսկ մեծ կենսափորձ ունեցող Աղեղնավորները շատ բան կիմանան մարդկանցից, այլ կերպ կնայեն հասարակ ու միանշանակ թվացող բաներին: Կհեշտանա այն մարդկանց մոտեցում գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Ձեզ կհաջողվի դնել նոր նպատակներն ու առաջնահերթությունները: Չի բացառվում հասկանաք, որ շատ ժամանակ զուր եք վատնել: Բայց ամեն ինչ ուղղելու համար ուշ չէ: Եթե ծրագրելուց արագ անցնեք կոնկրետ գործողությունների, չեք զղջա դրա համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք սովորականից հաճախ եք մտորելու ապագայի մասին, տագնապելու եք մի բանի համար, ինչ կարող է տեղի ունենալ կամ էլ անհամբերությամբ եք ինչ-որ իրադարձությունների սպասելու: Հետևեք, որպեսզի դա ձեզ չշեղի ընթացիկ գործերից, չստիպի դուրս գալ մշտական ռիթմից կամ հետաձգել որոշում պահանջող առաջադրանքները: Կարևոր կլինի ավելի վաղ տված խոստումներն ու պայմանավորվածությունները պահելը: Դրանից կախված կլինեն և՛ ձեր գործնական հեղինակությունը, և՛ մտերիմների հետ հարաբերությունները: Շաբաթվա առաջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն, իսկ ահա շաբաթվա կեսին անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, աշխատանքը կշատանա: Դուք վատ գլուխ չեք հանի այդ ամենից: Սակայն աշխատեք ամբողջությամբ գործերի մեջ չխորանալ: Օգտակար կլինի հանգստանալն ու պայմանները փոխելը, ընկերների հետ միասին ոչ մեծ ուղևորության մեկնելը: Շաբաթվա վերջը լավ նորություններ կբերի: Դրանք միշտ չէ, որ ձեզ կվերաբերվեն, բայց տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հարմար կլինի ավելի վաղ առաջ եկած գաղափարներն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք երկար ավարտել չի ստացվել: Այս անգամ դրանք ավարտելու շանս կունենաք: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու հնարավորությունը: Եթե օգնության հարցով դիմեք այն մարդկանց, որոնց հետ միասին սովորել կամ աշխատել եք, նրանք չեն մերժի: Բայց նոր ծանոթներն էլ կարող են ձեզ համար օգտակար բան անել: Ճիշտ է, սկզբում պիտի նրանց հետ ընդհանուր լեզու գտնեք: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այս շաբաթ անսովոր մարդկանց եք հանդիպելու, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Նրանց հետ լեզու գտնելուն կօգնի ինտուիցիան: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա անպայման նկատելի հաջողությունների կհասնեք նրանում: Ղեկավարությունը կհասկանա, թե ինչի եք ունակ, և շուտով կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի: Իսկ մինչ այդ պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնեք ոչ ստանդարտ առաջադրանքներին, աշխատեք ավելի շատ շեղվել միապաղաղությունից ու ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հին ծրագրերին հետևել չեք ուզենա: Ավելի հետաքրքիր կլինի նոր բան փորձելը, վերջերս առաջ եկած գաղափարներն իրագործելը; Փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն, արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք: Սակայն զգուշության մասին մոռանալ չարժե, հույս մի ունեցեք նաև, որ աստղերը ամեն հարցում աջակցելու են ձեզ, նույնիսկ ամենախելահեղ ու ռիսկային նախաձեռնություններում: Առողջ բանականությամբ շարժվեք, ուշադրություն դարձրեք ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդներին: Դա էլ բավարար կլինի տհաճ պահերից խուսափելու համար: Շփման մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հակառակը, շրջապատողների հետ լեզու գտնելը նույնիսկ սովորականից հեշտ է լինելու: Ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան, ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան: Ինչքան էլ այս շաբաթ գործեր շատ ունենաք, մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելու մասին: Դա թույլ կտա մինչև շաբաթվա վերջ պահպանել դրական տրամադրվածությունը: |
|