Շաբաթվա աստղագուշակ 29.IV-05.V
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1035 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը արկածներով կսկսվի: Դուք հաճախ եք բախվելու անակնկալների, ոտքի վրա որոշումներ եք կայացնելու և մտածելու եք՝ ինչպես գլուխ հանել նոր առաջադրանքներից: Ամեն ինչ լավ կստացվի, եթե ամեն իրավիճակ ընդունեք որպես ձեզ դրսևորելու և ինչ-որ բան սովորելու շանս: Իսկ ահա միապաղաղ աշխատանքը անելիս դժվարություններ կառաջանան, պատասխանատվության, ջանասիրության պակաս կնկատվի: Առողջ բանականության պակասն ու շատ ինքնաբավ լինելը կարող են ձեզ խանգարել: Աշխատեք ամեն որոշում լավ կշռադատել, մի ծուլացեք ևս մեկ անգամ ստուգել կարևոր փաստաթղթերն ու հստակեցնել ինֆորմացիան: Այդպես կկարողանաք խուսափել մոտ ապագայում տհաճ հետևանքներից: Սիրելիի և հարազատների հետ հարաբերությունները կուրախացնեն, տխուր պահերին հոգուն հանգստություն կբերեն: Ազատ Խոյերը կկարողանան նոր ծանոթություն հաստատել կամ նոր հայացքով նայել հին ծանոթին: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք ուժերի ներհոսք կզգաք, ուստի հեշտությամբ գլուխ կհանեք բոլոր առաջադրանքներից: Շրջապատողների հետ էլ հեշտությամբ կպայմանավորվեք, միայն թե աշխատեք շատ ուղղախոս չլինել: Շինարարությամբ ու անշարժ գույքի հարցերով զբաղված Ցուլերը կկարողանան լուծել մի շարք բարդ հարցեր: Շաբաթվա կեսին ձեր հմայքը կուժեղանա: Կոլեգաներն ու ղեկավարությունը կսկսեն ձեզ մեծ համակրանքով վերաբերվել: Հաջող կանցնեն բանակցություններն ու հասարակական ելույթները: Որոշ գործնական հարաբերություններ ռոմանտիկ բնույթ կստանան: Աշխատեք շատ իմպուլսիվ չլինել, հատկապես շաբաթվա վերջին: Հույզերի անտեղի բռնկումները կարող են խանգարել և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում: Հետևեք անվտանգության կանոններին, երբ գործ ունենաք բարդ մեխանիզմների հետ պատահական վնասվածքից խուսափելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եկել է փոփոխությունների ժամանակը: Դուք շատ բան պիտի փոխեք կյանքի շատ ոլորտներում, և եթե օգտվեք ձեզ ընձեռված շանսից, ապա չեք զղջա: Վատ մի զգացեք ինքնատիպ գաղափարներ առաջ քաշելուց և ձեր դիրքերը պաշտպանելուց: Դուք կկարողանաք դրսևորել ձեր առաջատարի հատկանիշներն ու ղեկավարության աչքերում հեղինակություն ձեռք բերել: Շատ Երկվորյակների համար կգա նոր աշխատանքի անցնելու կամ բիզնես բացելու համար հարմար պահը: Ավելի ուշ օգտակար կլինի տեմպը մի փոքր թուլացնելը: Շաբաթվա վերջին մոտ դուք կբախվեք պայմանավորվածությունների չեղարկմանն ու ծրագրերի կազմալուծմանը: Փնտրեք մտերիմների աջակցությունը, նրանք կօգնեն գլուխ հանել բոլոր իրավիճակներից: Մարդկանց մեջ դուրս գալն ու զանգվածային միջոցառումները արժե հետաձգել ավելի լավ ժամանակներին, իսկ ահա սեղմ ընտանեկան միջավայրում մտերմիկ զրույցները շատ տեղին կլինեն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա առաջին օրերին աշխատեք ղեկավարության աչքից հեռու մնալ: Պետկազմակերպություններ այցերն էլ անհաջող կանցնեն: Կենտրոնանալը դժվար կլինի, ուստի մի սկսեք կատարման մեջ ճշգրտություն պահանջող առաջադրանքների վրա աշխատանքից: Սովորող Խեցգետինների համար դժվար կլինի լուրջ զբաղմունքների համար մոտիվացիա գտնելը: Փորձեք կարգապահ լինել, արեք ձեզանից կախվածը և այդժամ տհաճություններ չեն առաջանա: Շատ շուտով դուք ուժերի ներհոսք ու ոգեշնչվածություն կզգաք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել կոլեգաների և ղեկավարության հետ, հաջող կանցնեն բանակցությունները: Իսկ ահա գումարը ներդնելուց լավ է հետ կանգնեք, քանի որ մեծ շահույթ չեք ստանա, միայն ժամանակ ու նյարդեր կվատնեք: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր գրավչությունը կաճի: Հավանական են նոր ծանոթություններ, հին ծանոթները կամ նույնիսկ կոլեգաները համակրանք կցուցաբերեն ձեր հանդեպ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կկարողանաք գլուխ հանել մի շարք խնդիրներից: Հատկապես հաջողակ կլինեն այն Առյուծները, որոնք պայմանագրեր կկնքեն կամ էլ արտերկրի գործընկերների հետ բանակցություններ կվարեն: Հեշտությամբ կյուրացվեն նոր գիտելիքները, ուստի ուսանողները արժե ավելի մեծ ուշադրություն դարձնեն ուսմանը: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, հին պարտքի վերադարձը կամ էլ պարգևատրումը աշխատավայրում: Ավելի ուշ սովորականից շատ կնյարդայնացնեն ցավալի մանրուքները: Դրա պատճառով բարդ կլինի գլխավորի վրա կենտրոնանալը, ուշադրությունը հաճախ կցրվի: Մտերիմ մարդկանց հետ վիճելու հավանականություն կա: Հարազատների խնդիրները ձեր անմիջական մասնակցությունն են պահանջելու: Աշխատեք այս ողջ շրջանում չվիճել ոչ մեկի հետ, քանի որ շատ շուտով իրավիճակը հարթվելու է, տրամադրությունը լավանալու է, իսկ արտաքին պայմանները սկսելու են կրկին ձեր օգտին դասավորվել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ասված բանի մի հավատացեք: Մեծ է աղճատված ինֆորմացիա ստանալու հավանականությունը, ուստի լավ է լրացուցիչ անգամ վերստուգել փաստերը; Շրջապատողների հետ շփվելը սովորականից բարդ է լինելու: Կոլեգաներն ու ղեկավարությունը կփորձեն ձեզ դատարկ զրույցների մեջ ներքաշել: Խուսափեք նման իրավիճակներից ժամանակը զուր չվատնելու և ձեզ մանիպուլացնելու փորձերից խուսափելու համար: Եթե հետևեք ձեր սկզբունքներին, ապա շուտով իրավիճակը կփոխվի: Ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ պայմանավորվելը և պետք եղածի չափ հաստատակամություն դրսևորելը: Հանգստյան օրերին մոտ սուր զգացումների կարիք կունենաք: Հեշտ չի լինի միապաղաղ աշխատանք անելը: Ստեղծագործեք, զբաղվեք ձեր նախասիրությամբ, կամ նոր տպավորությունների հետևից ինչ-որ տեղ մեկնեք: Միայնակ Կույսերին անսովոր ծանոթություն է սպասվում, որը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նոր հնարավորություններ կբացվեն, և շատ կարևոր կլինի ժամանակին դրանցից օգտվելը: Որոշ Կշեռքներ աշխատանքի հետաքրքիր առաջարկներ կստանան: Բարենպաստ կանցնեն գործուղումները, հատկապես հեռավորներն ու արտասահմանյանները: Ամենապատասխանատու գործերը շաբաթվա սկզբի համար նախատեսեք, քանի որ ավելի ուշ հավանական են ոչ մեծ դժվարություններ: Առաջին հերթին իրավիճակը կբարդացնի ձեր հուզական վիճակը: Անհանգստությունը, արագ արդյունք ստանալու ցանկությունը կարող է խանգարել օգտագործել ձեր պոտենցիալը: Համբերությամբ զինվեք, խելամիտ եղեք ու վայկենական արդյունք մի ակնկալեք. այդպես դուք ապագա հաջողության համար հենք կստեղծեք: Պետք չէ մտերիմների հետ քննարկել աշխատանքային խնդիրները, քանի որ նրանց կողմից հասկացողության չեք հանդիպի: Նույնիսկ եթե ձեզ փորձեն խորհուրդներ տալ, դրանք հազիվ թե կյանքում կիրառելի լինեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բռնկուն լինելը ոչ մի լավ բան չի բերի, ուստի առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին: Դուք հակված կլինեք նույնիսկ աննշան առիթներով նյարդայնանալ ու ձեր բարկությունը թափել շրջապատողների վրա: Դա կարող է աշխատավայրում և անձնական կյանքում խնդիրների հանգեցնել: Բայց եթե կարողանաք վերահսկել ձեզ, շաբաթն ավելի բարենպաստ կլինի, քան սկզբում էր թվում: Բիզնեսմեն Կարիճները շահութաբեր գործարքներ են կնքելու, խոշոր երկարաժամկետ նախագծերի սկիզբ են դնելու: Մնացածներին էլ եկամուտների ոչ մեծ ու կարճաժամկետ մեծացում է սպասվում: Հավանական է հետաքրքրություն առաջանա գործունեության նոր ոլորտների հանդեպ, ուզենաք մեծացնել ձեր պրոֆեսիոնալիզմը: Բարենպաստ շրջան է պիտանի մի բան սովորելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ ծրագրեր ստիպված եք լինելու չեղարկել, ուստի շաբաթվա առաջին օրերին տրամադրությունը հազիվ թե լավը լինի: Դրական տրամադրվեք, մի փորձեք ուզածն ամեն գնով իրագործել, ավելի ճկուն եղեք: Այդժամ կկարողանաք ցանկացած տհաճություն ձեր օգտին ծառայեցնել: Շաբաթվա սկիզբը ամենահարմար ժամանակը չի լինելու լուրջ բանակցությունների և կարևոր փաստաթղթեր ձևակերպելու համար: Որոշ ժամանակ անց իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ուղևորությունների կամ գործուղումների մեկնող Աղեղնավորներին բոլոր փուլերում հաջողությունը կուղեկցի: Հարմար պահ է քննություններին պատրաստվելու, ԲՈՒՀ դիմելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով դասընթացներ անցնելու համար: Հեշտությամբ կապեր կհաստատեք կոլեգաների, ղեկավարության ու բիզնես-գործընկերների հետ: Ամենալարված պահերին դիմեք ընտանիքի անդամների օգնությանը: Չարժե բողոքել կամ լուրջ թեմաներ քննարկել, իսկ ահա համատեղ կենցաղային գործերը ձեզ կօգնեն մտերմանալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ղեկավարության ու կոլեգաների առաջ ձեզ լավ կողմերով դրսևորեք: Ձեր ոգևորությունը թույլ կտա ոչ միայն հեշտությամբ կատարել ծառայողական պարտականությունները, այլև կվարակի շրջապատողներին: Կկարողանաք գլուխ հանել բարդ առաջադրանքներից, նրանից, ինչը երկար ժամանակ հետաձգել եք: Շատ Այծեղջյուրներ կկարողանան դրսևորել իրենց առաջատարի հատկանիշներն ու բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բիզնեսմեններին ամեն հարցում հաջողությունն է ուղեկցելու, նույնիսկ բավական ռիսկային օպերացիաներում: Լավատեսական տրամադրությունը մինչև շաբաթվա վերջ կպահպանվի: Անձնական կյանքում բոլորին հաճելի անակնկալներ են սպասվելու: Ընտանիքում իրար հանդեպ քնքշության դրսևորումներ շատ կլինեն: Միայնակ Այծեղջյուրները ինչ-որ մեկի հետ ծանոթանալու լավ հնարավորություն կունենան: Ոմանք կկարողանան գործնական հարաբերությունները ռոմանտիկի վերածել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք առաջադրանքների մեծ ծավալից գլուխ կհանեք, եթե կարողանաք վերահսկել ձեր իմպուլսիվությունը: Մի փորձեք ամեն ինչով միաժամանակ զբաղվել, աստիճանաբար առաջ շարժվեք, և այդ ժամանակ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ձեր ստեղծագործ ունակությունների դրսևորումը կօգնի շատ հարցերի ոչ ստանդարտ մոտեցում գտնել և ըստ արժանվույն կգնահատվի ղեկավարության կողմից: Վերստուգեք ինֆորմացիան, բոլոր որոշումները լավ մտածեք, ուրիշի ազդեցության տակ մի ընկեք, հակառակ դեպքում սխալներ կգործեք, որոնք ուղղելը ժամանակատար կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը բարեպաստ կլինի ֆիզիկական ակտիվության համար: Նույնիսկ եթե աշխատանք շատ լինի, աշխատեք զբոսանքի կամ մարզասրահ գնալու համար ժամանակ գտնել. դա ձեզ լրացուցիչ էներգիա կհաղորդի: Որոշ Ջրհոսներ հնարավոր է սիրելիի դժգոհություններին բախվեն: Մի փորձեք վիճել կամ արդարանալ, զրույցը կառուցողական հունի մեջ դրեք, և այդ ժամանակ կկարողանաք փոխզիջումային լուծում գտնել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար ժամանակ է ծրագրեր կառուցելու, զարգացման ուղիներ նախանշելու, ինքնատիպ գաղափարներ առաջ քաշելու համար: Դուք հեշտությամբ կհամոզեք կոլեգաներին ձեր ճշմարտացիությունը: Գործընկերների հետ շփումներն էլ հաջող կլինեն: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի կարճաժամկետ գործուղումների և գործնական ուղևորությունների համար: Մանր-մունր խնդիրները կարող են շեղել գլխավորից, ուստի ձեզ պետք կգա առաջնահերթությունները դնելու ունակությունը: Ձեր հմայքն ու անկեղծությունը լավ կազդեն և՛ անձնական կյանքի, և՛ ղեկավարության կամ գործընկերների հետ հարաբերությունների վրա: Կարևոր որոշումներ ընդունելիս լսեք ինտուիցիային, որը վիճելի իրավիճակներում ճիշտ ելք կհուշի: Շաբաթվա երկրորդ կեսին Ձկների մեծամասնությունը պիտի ֆինանսական հարցերին ուշադրություն հատկացնեն: Չի բացառվում բախվեք մեքենայության հետ, ուստի ողջ ինֆորմացիան վերստուգեք ու հետևեք ֆինանսական անվտանգության հիմնական կանոններին: |
|