ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 29.I-04.II
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1617 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հագեցած ու բարդ կլինի: Մի քանի օրվա ընթացքում դուք շատ բան պիտի անեք, ուստի արժե շտապել: Լավ է սկսեք ամենաբարդ ու կարևոր առաջադրանքները լուծելուց: Դրանք լուծելու համար ամենայն հավանականությամբ պիտի արագ ինչ-որ բան սովորեք, բայց դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Նկատի ունեցեք, որ չարժե ողջ ժամանակը աշխատանքին նվիրել: Մի մոռացեք ձեզ ուրախացնելու մասին. դա լավ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: Հավանական են դրամական մուտքեր: Դուք ֆինանսների հետ կապված որոշումների հարցում չեք շտապի, ստացած գումարը ճիշտ կտնօրինեք: Այս հատվածը հարմար կլինի նաև ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:

Հետաքրքիր ծանոթությունները հավանական են: Դուք պիտի անսովոր վայրերում լինեք, հանդիպեք մարդկանց, որոնց հանդեպ անմիջապես համակրանքով կլցվեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի շաբաթվա սկզբին: Ինչքան շուտ անցնեք նոր առաջադրանքների լուծմանը, այնքան հեշտ կլինի դրանցից գլուխ հանելը: Կգտնվեն օգնել ցանկացողներ, ընդ որում՝ նրանց մեջ կարող են լինել և՛ ձեր հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կանցնի: Սակայն դուք պիտի համբերությամբ զինվեք, քանի որ իրադարձություններն ուզածից դանդաղ են զարգանալու: Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ հույս ունեիք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Դուք համառություն կդրսևորեք, ու ամեն ինչ կստացվի, թեկուզ՝ ոչ միանգամից:

Ողջ շաբաթվա ընթացքում աշխատեք մտերիմների հանդեպ ուշադիր լինել: Նրանց աջակցության խնդրանքը մի մերժեք, պատրաստ եղեք օգնել կամ խորհուրդ տալ, եթե դրա կարիքը լինի: Դա օգուտ կտա հարաբերություններին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավական բարդ շաբաթ է սպասվում, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Ամենայն հավանականությամբ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի հաջողվի, և դուք պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի աջակցել ձեզ:

Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները. հնարավոր են թյուրըմբռնման պահեր, փոխադարձ դժգոհություններ, հին վիրավորանքներն էլ անտեղի կհիշվեն: Բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, ուստի լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Բացի այդ, օր օրի կնկատեք, որ ուրիշ մարդկանց հետ լեզու գտնելը հեշտանում է:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք կարող եք հաջող գնումներ անել, ձեր ու ձեր մտերիմների համար պիտանի իրեր ձեռք բերել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հույզերը վերահսկելը հեշտ չի լինի: Դրանց տրվելով՝ կարող եք տաք գլխով ինչ-որ բան ասել կամ անել: Հավանական է հետո հասկանաք, որ հակասական վարք եք դրսևորլ: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնք կարևոր բան կմատնանշեն, կօգնեն որոշումներ ընդունելիս: Աշխատանքը սովորականից դժվարությամբ է տրվելու: Նույնիսկ առօրյա գործերը հեշտ չեք անի: Սակայն բոլոր խնդիրները միայնակ լուծելը պարտադիր չէ: Հուսալի համախոհներ կգտնվեն:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հետաքրքիր ու հագեցած կլինի: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը; Պայմանները հաջող կլինեն, դուք արագ կիրագործեք մտածածը: Հավանական են լավ փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Բոլոր լուրջ տարաձայնություններն անցյալում կմնան: Նոր ընտանեկան ծրագրեր կհայտնվեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ձեր հմայքն անդիմադրելի կլինի: Դուք դուր կգաք ամենատարբեր մարդկանց, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Շրջապատողների հետ արագ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը կօգնի գործերում: Չի բացառվում երկարատև արդյունավետ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր դռներ կբացի: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք հաճախ կապված կլինեն ինչ-որ գնումների, կենցաղային խնդիրների լուծման, ինչպես նաև կարևոր ընտանեկան ներդրումների հետ:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Չի բացառվում պետք լինի վերադառնալ վաղուց լուծված համարվող հարցերին, կամ էլ զբաղվել գործերով, որոնք կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց անհաղթահարելի դժվարություններ այստեղ էլ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե համառ լինեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ցանկացած պիտանի գործի համար՝ բարդ ու հասարակ, արդեն ծանոթ ու լրիվ նոր: Այս շրջանը հատկապես բարենպաստ կլինի իրենց մասնագիտական դիրքերն ամրապնդել, կարիերայի սանդուղքներով բարձրանալ փորձող Կույսերի համար: Դուք ձեզ ճիշտ կպահեք, բարդ իրավիճակում խուճապի չեք մատնվի, կգտնեք նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կդասավորվի, բայց ավելի մեծ զգուշություն կպահանջի: Լավ է ռիսկի չդիմեք ու չմտածված որոշումներ չընդունեք: Օգտակար կլինեն ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Որոշ Կույսեր հաջող գնումներ կանեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինեն շաբաթվա վերջին օրերը: Մտերիմներին այդ հատվածում կես խոսքից կհասկանաք: Եթե պիտի ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին, դրա համար շատ ժամանակ չի պահանջվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի լուրջ տրամադրվելը; Աշխատեք նույնիսկ մանր-մունր գործերին թեթևամտորեն չմոտենալ: Կարևոր կլինի ժամանակին սխալներն ուղղելը, հաջողակ լինելու վրա հույս չդնելը, չմտածելը, որ ձեր սխալներն աննկատ են մնալու: Լուրջ ֆինանսական պարտավորություններով կապվելուց առաջ ինչպես հարկն է մտածեք: Կարող են անսովոր առաջարկներ ստացվել: Առանց ինչպես հարկն է մտածելու դրանց պատասխան մի տվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը այլ՝ թեթև ու բարենպաստ կլինի: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, և դուք այն բաց չեք թողնի: Շատ Կշեռքների պետք կգա ավելի վաղ սովորածը: Փորձը թույլ կտա արագ կողմնորոշվել բարդ իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ուղին ընտրել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը: Շատ Կարիճներ այդ հատվածում բռնկուն կլինեն: Դրա պատճառով կարող են կոնֆլիկտներ ծագել, կդժվարանա շրջապատողների հետ նույնիսկ ամենահասարակ բաների մասին պայմանավորվելը; Օգտակար կլինի միապաղաղ, լավ ծանոթ գործերով զբաղվելը, ոչ այնքան բարդ, բայց ուշադրություն պահանջող հարցերը լուծելը; Այդ ամենը կօգնի ավելի արագ հավասարակշռություն ձեռք բերել, իսկ հետո արդեն դրական փոփոխություններն էլ չեն ուշանա:

Ձեր մեջ ուժ գտեք գայթակղություններին դիմակայելու, լրջությունն ու գործերի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը պահպանելու համար: Եթե դա հաջողվի, ապա շաբաթվա երկրորդ կեսը բացառապես հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք կնկատեք, որ մտերիմների հետ հարաբերությունները ջերմացել ու ավելի ներդաշնակ են դարձել, վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն էլ անցյալում են մնացել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող ու կարևոր շաբաթ է: Այն հարմար կլինի լուրջ ու մասշտաբային գործ ստանձնելու և այն ծրագիրն իրագործելու համար, որի շուրջ երկար մտորել եք: Մի շտապեք: Իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, բայց անհրաժեշտ արդյունքին անպայման կհասնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Եթե ուշադիր լինեք, ապա մյուսներից վաղ պիտանի ինֆորմացիա կստանաք, ժամանակին կարևոր բան կիմանաք:

Որոշ Աղեղնավորներ այս շաբաթ պիտի կարևոր որոշումներ ընդունեն: Դա պիտի առանց շտապելու անեք, նախ ուսումնասիրեք իրավիճակը՝ համեմատելով իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: Խորհրդակցել արժե միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ գիտեն: Մյուսները ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն:

Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեզ, այլև ուրիշների համար: Ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք, կօգնեք մտերիմներին գլուխ հանել նրանց մոտ ծագած դժվարություններից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար, այդ թվում՝ այն գործերի, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Չարժե հույս դնել դժվարություններն արագ հաղթահարելու և ավելի վաղ ծագած խնդիրներն անհապաղ լուծելու վրա: Դա ինքն իրեն տեղի չի ունենա, պիտի ջանքեր գործադրեք: Բայց եթե համառություն դրսևորեք, ապա սպասվածից լավ արդյունքների կհասնեք:

Այս շաբաթ դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Սակայն պիտի նախաձեռնող լինեք: Ինտուիցիան կհուշի, թե երբ և ինչպես է դա լավ անել:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, քանի որ այս շաբաթ շահավետ գործարքներ կնքելու, գումարը հաջող ներդնելու կամ այլ ձևով եկամուտները մեծացնելու շանս կունենաք: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, լավ է գործ ունենաք հուսալի, փորձված գործընկերների հետ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին կարևոր հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Չի բացառվում պետք լինի քննարկել ոչ այնքան հաճելի թեմաները, սակայն դուք հանգստություն կպահպանեք, ճիշտ տոն կընտրեք ու կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: Չեն բացառվում անսպասելի գործնական առաջարկները: Դրանք կարող են անել ընկերները կամ մյուս մտերիմները, որոնց հետ նախկինում աշխատել եք: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել, նախ ամեն ինչ լավ մտածեք:

Շաբաթվա կեսը բարենպաստ է լինելու անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց; Կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք նախկինում ստիպել են անհանգստանալ, տարաձայնություններն ու վեճերն էլ անցյալում կմնան:

Շաբաթվա վերջին օրերին կուզենաք մենակ մնալ ու հանգստանալ: Այս շրջանի համար լավ է լուրջ գործեր չծրագրեք: Մի փոքր շունչ քաշելը ձեզ չի խանգարի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին վեճերից խուսափել հազիվ թե հաջողվի: Ամենայն հավանականությամբ հենց դուք եք դրանց նախաձեռնողը լինելու: Կուզենաք ամեն գնով ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չեք ուզենա նույնիսկ աննշան զիջումների գնալ: Խելամիտ համառությունն օգտակար կլինի գործերում, բայց չափից դուրս շատ համառել չարժե:

Ավելի ուշ կգա փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, բարդ հաշվարկների հետ կապված աշխատանքի համար հարմար ժամանակը: Հավանական են հաջողություններ ճշգրիտ գիտություններն ուսումնասիրելիս: Շփումների տեսանկյունից այս շրջանն ամենաբարենպաստը չի լինի, ամեն անգամ հեշտ չի լինի նույնիսկ մտերիմներին հասկանալը: Բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածում ձեզ լավ նորություններ, հաջող զուգադիպություններ ու անակնկալներ են սպասվելու, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1617 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0