Շաբաթվա աստղագուշակ 29.11 - 05.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1480 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը թեթև ու բարենպաստ կլինի, իսկ ահա երկրորդի մասին նույնն ասել չի կարելի: Այնպես որ՝ կարևոր գործերից լավ է գլուխ հանեք մինչև չորեքշաբթի, հանդիպումներն էլ արժե անցկացնել այդ հատվածում: Շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն, երբ դրանցով ինքնուրույն զբաղվեք, ոչ մեկից աջակցություն ու խորհուրդներ չսպասեք: Շաբաթվա երկրորդ կեսին տնային հոգսերը կարող են խառնել ձեր ծրագրերը. դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել այն հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էիք սպասում: Բայց դրական միտումների ազդեցությունն էլ այդ հատվածում նկատելի կլինի: Հավանական են հաճելի լուրեր՝ կապված մտերիմների հետ, հաջող զուգադիպություններ, որոնցից հետո ընտանեկան գործերը կկարգավորվեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ խոշոր գումար ծախսելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ նոր ու անսովոր գործեր են սպասվում: Դրանք ամեն անգամ ոգևորությամբ չեք ստանձնի. երբեմն կկասկածեք, որ կարողանալու եք ավարտին հասցնել այդ գործերը: Բայց աստղերը ձեզ կաջակցեն, նպաստավոր պայմաններ կստեղծեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ ու բիզնեսում: Որոշ Ցուլեր իրենց մեջ տաղանդներ ու գործարար ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում ու շահավետ գործարքներ կկնքեն: Անսպասելի պահանջված կլինեն ձեր այն գիտելիքներն ու տաղանդները, որոնցով նախկինում ոչ ոք չէր հետաքրքրվում: Չի բացառվում՝ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս լինի: Կարևոր զրույցներ շատ կունենաք, ընդ որում՝ ոչ միայն գործնական, այլև անձնական բնույթի՝ կապված ձեր մտերիմների կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Շատերը կուզենան իմանալ ձեր կարծիքը. աշխատեք այն հնարավորինս նրբանկատ արտահայտել: Ձեզ կհաջողվի չվիրավորել նույնիսկ ամենախոցելի զրուցակիցներին ու բոլորի հետ պահպանել լավ հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը կարևոր բացահայտումներ ու հաճելի իրադարձություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ, տեղի ունեցողը կազդի և՛ ձեր աշխարհայացքի, և՛ ապագայի ծրագրերի վրա: Կհաջողվի որոշակիություն մտցնել ծրագրերում և առաջնահերթություններում, կորոշեք, թե ինչի վրա եք հիմա կենտրոնանալու, իսկ ինչն եք հետաձգելու: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Հաճախ դրանք կապված կլինեն այն ամենի հետ, ինչով ավելի վաղ եք զբաղվել, և խոսքը պարտավորությունների շրջանակների ընդլայնման մասին կլինի: Անսովոր ծանոթություններ կհաստատեք, համախոհներ ու գործընկերներ ձեռք կբերեք, որոնք նման չեն լինի այն մարդկանց, որոնց հետ նախկինում եք աշխատել: Դա նշանակում է, որ հարաբերություններն էլ պիտի նորովի կառուցեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես: Ամեն անգամ հեշտ չի լինի հանգստություն պահպանելը: Շաբաթվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Բայց դուք կաշխատեք նյարդայնությանն ու բարկությանը չտրվել, ձեզ հնարավորինս բարեհամբույր կպահեք: Մտերիմները կգնահատեն դա: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետաքրքիր ու արդյունավետ կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում արագ գլուխ կհանեք ամենատարբեր առաջադրանքներից, հեշտությամբ մի գործից մյուսին կանցնեք: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, բայց դա ձեզ չի վախեցնի ու չի շեղի. նոր պայմաններին հարմարվելու և դրանցից օգուտ քաղելու ձեր ունակությանը միայն նախանձել կարելի է: Շաբաթը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել շատերը, այդ թվում՝ մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Կոնֆլիկտների պատճառներ չեն լինի, բոլոր վիճելի հարցերը կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել: Անձնական բնույթի խնդիրներ էլ չեն առաջանա, դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում, միշտ կկռահեք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Կարող եք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած շաբաթ է: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի, այդ իսկ պատճառով կազմակերպվածությունն ու կարգապահությունը շատ կարևոր կլինեն: Կարևոր կլինի մանր-մունր գործերից չկառչելը, որքան էլ ուզենաք դրանցից հրաշալի գլուխ հանել. լավ է կարևոր նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք որոշ ժամանակ ծախսել փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու, բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելու համար: Դա համբերատարություն ու համառություն կպահանջի, բայց շաբաթվա վերջին դուք անպայման կհասնեք այն արդյունքին, որի հույսն ունեիք: Անպայման ժամանակ կգտնեք հաճելի զբաղմունքների համար: Որոշ Առյուծներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը, կրկին ժամանակ հատկացնել նրան, ինչը ժամանակին դրական հույզեր է պարգևել: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, լավ գաղափարների պակաս չի լինի: Դուք ուրիշների ծրագրերի իրագործման հարցում էլ պատրաստ կլինեք օգնել, եթե զգաք, որ դրանք ձեր սեփական գաղափարներից ոչնչով վատը չեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, նույնիսկ կարևոր աշխատանքային հարցերը քննարկելիս կհաջողվի խուսափել ավելորդ պաշտոնական ոճից: Դուք լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա, կստիպեք, որպեսզի իրենց կարծիքը փոխեն նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Որոշ Կույսեր հնարավորություն կունենան միանալ այն նախագծի վրա տարվող աշխատանքին, որի մասին շատ են լսել: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Այն կուրախացնի դրամական մուտքերով, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել: Ստացածը ծախսել չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ շուտով պարզ կդառնա, թե ինչպես է լավ տնօրինել այդ գումարը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նկատելի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անսովոր, վառ ու հետաքրքիր շաբաթ է: Դուք բազմաթիվ բարդ առաջադրանքներից հրաշալի գլուխ կհանեք. հաճախ ինտուիցիան կօգնի արագ պատասխաններ ստանալ բարդ հարցերին, որոնք փակուղու առաջ են կանգնեցրել շրջապատողներին: Բացի այդ, շատ բան կսովորեք ուրիշի փորձից. դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից, ոչ միանշանակ իրավիճակում էլ ճիշտ որոշումներ ընդունել: Դուք վճռականություն կցուցաբերեք և հենց դրա շնորհիվ էլ կարող եք առաջ անցնել հին մրցակիցներից, զինաթափել թշնամիներին: Մարդիկ, որոնք նախկինում փորձում էին խանգարել ձեզ, պատրաստ կլինեն մի կողմ քաշվել ձեր ճանապարհից, իսկ ոմանք նույնիսկ կմտածեն ձեր կողմն անցնելու մասին: Նախկինում լարված հարաբերությունները ավելի թեթև ու անբռնազբոս կդառնան: Զգոնությանն ու ոչ բարեհամբույր վերաբերմունքին փոխարինելու կգա փոխադարձ համակրանքը: Շաբաթվա վերջին օրերը կապված կլինեն չծրագրված ծախսերի, սպոնտան գնումների հետ: Խոսքն աննշան գումարի մասին կլինի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը հազիվ թե նշանավորվի խոշոր հաջողություններով, կարևոր ձեռքբերումներով, գործերում մեծ բեկումով: Բայց դուք հաճելի ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեք: Բարենպաստ շրջան կլինի ստեղծագործ զբաղմունքների համար. նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը երևակայությամբ կմոտենաք, իսկ դա կօգնի հրաշալի արդյունքների հասնել: Այսօր ձեզ մոտ առաջ եկած ոչ բոլոր գաղափարներն արժե քննարկել շրջապատողների հետ: Սկզբում դրանք ինքներդ մտածեք, դրանից հետո ոչ ոք ձեզ չի շեղի, չի խանգարի իրագործել ծրագրերը իրենց նախնական տեսքով: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, նոր համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ արդեն աշխատել եք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանց կթվա, թե դուք չափազանց զբաղված եք սեփական գործերով, հաշվի չեք առնում շրջապատողների զգացմունքները, չեք նկատում, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Բայց դա այդպես չի լինի: Շաբաթվա վերջին բոլորը կհասկանան, որ իզուր են մեղադրել ձեզ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հաջող շաբաթ է: Համառության ու հաստատակամության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Շաբաթը հարմար է նոր նախաձեռնությունների համար, կարող եք ստանձնել այն բոլոր գործերը, որոնք ձեզ հեռանկարային են թվում: Բայց կարևոր կլինի չշտապելը, հույս մի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքն անհապաղ եք ստանալու: Հանգիստ սպասելու ունակությունը ձեզ շատ պետք կգա, կօգնի խուսափել խառնաշփոթից ու ավելորդ ապրումներից: Հավանական են դրամական մուտքեր: Եթե շաբաթվա սկզբին դրանք աննշան լինեն, ապա ավելի ուշ լուրջ գումար ստանալու շանս կընձեռվի: Կարևոր կլինի այն անմիջապես չծախսելը: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես է պետք տնօրինել գումարը: Շատ բաների մասին կարող եք խոսել մտերիմների հետ, հանգիստ քննարկել այն, ինչ առաջ վեճեր է հարուցել: Փոխհամաձայնության հասնելը դժվար չի լինի, քանի որ բոլորը պատրաստ կլինեն ընդհանուր բարօրության համար զիջումների գնալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաճելի շաբաթ է: Հուզական դաշտը կայուն կլինի, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք, ժամանակը դատարկ վեճերի վրա չվատնելով՝ դուք կգնաք դեպի ձեր նպատակը, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ստիպված էիք շատ համեստ հաջողություններով գոհանալ: Գործեր սպասվածից շատ կլինեն: Բայց դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, այնպես որ՝ ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփվելու, հաճելի զբաղմունքների համար: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը, շրջապատողներին զարմացնելու բազում եղանակներ կգտնեք: Համառությունն ու նպատակասլացությունը հիմա կհամադրվեն շփման մեջ թեթևության հետ, այդ իսկ պատճառով շատերի համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Այս շաբաթ սկսվող աշխատանքային հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր հանդիպումներով, հաճելի իրադարձություններով: Դուք անսովոր բաներ կնկատեք, հաճախ աննշան իրադարձությունները կոգեշնչեն ձեզ, կհուշեն, թե դեպի ուր է պետք շարժվել: Հեշտությամբ կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա, կամ կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ օգտակար կլինի: Դուք հաճույքով կաջակցեք այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, կաշխատեք չմերժել օգնության խնդրանքները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, կփոխեն իրենց կարծիքը: Գործնական հարաբերությունները քիչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան: Հեշտությամբ կծանոթանաք այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում համարյա ոչինչ չգիտեիք: Շաբաթվա վերջին օրերը առաջընթաց են խոստանում մի գործում, որին արդեն մի քանի ամիս մեծ ուժեր եք նվիրել: Դուք հրաշալի արդյունքի կհասնեք հին ծանոթների աջակցության շնորհիվ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց շաբաթը արդյունավետ կանցնի: Նրա սկզբին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ընդ որում՝ ոչ միայն սեփական գործերով: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, հաճախ նպատակին տանող անսովոր ուղիներ ու ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, որոնք թույլ կտան խնայել ուժերը: Շաբաթը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չի բացառվում՝ ձեզ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կամ վերադարձնեն հին պարտքը: Կարող եք ծրագրել ապագա գնումները, այդ թվում՝ խոշոր գնումները: Հիմա դուք լավ կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա է լավ խնայել: Աշխատեք հոգ տանել ձեր մասին ու շաբաթվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Եթե զգաք, որ ձեզ շուրջն ամեն ինչ նյարդայնացնում է, պարզապես մի փոքր հանգստացեք: Դրանից հետո շրջապատողների հետ հարաբերություններն անմիջապես կհարթվեն: |
|