Շաբաթվա աստղագուշակ 29.07 - 04.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1915 | 12:30 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին կեսին շատ կարևոր է լուրջ սխալներ չանելը, քանի որ դրանք ուղղելը հեշտ չի լինելու: Աշխատեք ոչ մի րոպե ուշադրությունը չթուլացնել, եզրակացությունների հարցում չշտապել ու հաջողության վրա հույս չդնել: Հենվեք ավելի շատ ձեր, այլ ոչ թե ուրիշների վրա: Դրական փոփոխություններ կնկատվեն չորեքշաբթի. նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, ֆինանսական պատկերն էլ ավելի բարենպաստ կլինի: Շատ Խոյերի մոտ, ովքեր արդեն սկսել էին կորցնել իրենք իրենց հանդեպ հավատը, կվերադառնան կենսուրախությունն ու լավատեսությունը: Մինչև ուրբաթ ավելի վաղ ծագած խնդիրները դեռ կհիշեցնեն իրենց մասին: Հանգստյան օրերը ավելի հեշտ ու բարենպաստ կանցնեն: Այդ հատվածում կարող է իրականանալ հին ցանկությունը, ինչն էլ շատ հաճելի կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ձեզ համար ավելի կկարևորվեն, լրիվ փոխհասկացողության կհասնեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ շաբաթը բարենպաստ կլինի, հանգիստ ու արդյունավետ կանցնի, կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել, ընդ որում՝ նաև բարդ խնդիրների լուծման մեջ, որոնց ավելի վաղ չգիտեիք, թե ինչպես անցնեք: Եթե շաբաթվա առաջին կեսին անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, ապա երկրորդին հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի. պլաններ կազմելիս նկատի ունեցեք սա: Շաբաթվա երկրորդ կեսը կապված է ստեղծագործական պոտենցիալի աճի, նոր գաղափարների հայտնվելու հետ, որոնց շնորհիվ կկարողանաք ձեր կյանքը դեպի լավը փոխել կամ գոնե մի փոքր դրական տեղաշարժ արձանագրել ընտրված ուղղության մեջ: Ինչքան հանգստյան օրերը մոտենան, այնքան հագեցած կդառնա ձեր անձնական կյանքը: Եվ դա զարմանալի չի լինի, քանի որ ռոմանտիկ տրամադրություն կունենաք, իսկ շրջապատողները կնկատեն դա: Ակտիվորեն կմասնակցեք աշխարհիկ կյանքին, և դրա շնորհիվ նոր ծանոթությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսը բավականին բարդ կլինի ու շատ Երկվորյակների համար հնարամտության փորձություն կդառնա: Սա այն ժամանակն է, երբ որոշումները ճիշտ ու պարզ կթվան, բայց պետք է ավելի խորը թափանցել ու գտնել ձեզ հետաքրքրող հարցերի իրական պատասխանները: Խորհուրդները ձեզ չեն օգնի. պետք է արժեքավոր փորձ ձեռք բերեք, որը ապագայում չազափանց կարևոր կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի: Յուրաքանչյուր Երկվորյակի կյանքում այն տարբեր ձևերով կարտահայտվի. ոմանք կզգան, որ կյանքում սև գիծն արդեն սպիտակում է, իսկ մյուսներն էլ կորոշեն, որ եկել է հին էջը փակելու ու նոր, մաքուր էջ բացելու ժամանակը: Կարևորը ժամանակից շուտ չթուլանալ ու հիշել, որ շաբաթը հեշտ հաջողություններ ու հաղթանակներ չի խոստանում, պետք է աշխատեք ու պայքարեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ողջ շաբաթը վատը չի լինի, և այն կարող է փչացնել միայն ձեր տրամադրությունը: Շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, հաճախ լավի փոխարեն վատը կնկատեք: Երբ խոստովանեք, որ ձեր կյանքում հաճելի կողմեր էլ կան, ամեն ինչ արագ կհարթվի: Կարևոր ու հետաքրքիր գործերը արժե ստանձնել շաբաթվա կեսին. ձեզ նախաձեռնող ու վճռական, հերոսությունների պատրաստ կզգաք: Այդպես հաջողությունն էլ կժպտա ձեզ, սեփական անձի հանդեպ կասկածներն էլ կմարեն: Աշխատանքային շաբաթվա վերջին օրերին ջանասիրաբար աշխատելուց հետո հանգստյան օրերը լավ տրամադրությամբ կդիմավորեք: Իսկ հանգստյան օրերը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցեն ու հետաքրքիր հնարավորություններ կբացեն: Այդ հատվածում կարևոր է չափազանց կասկածամիտ չլինել ու գոյություն չունեցող խնդիրներ չհորինել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հնարավոր են միայն փոքրիկ տհաճություններ, բարդ ու լարված պահեր, իսկ շաբաթն ընդհանուր առմամբ հաջող կանցնի ու դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Կարող եք ստանձնել բարդ ու խոշոր գործերը: Լավ է, եթե դրանք ոչ միայն մանրուքներին ուշադրություն, այլ նաև երևակայություն պահանջեն ու հետաքրքիր լինեն: Շատ Առյուծներ կգտնեն իրենց կոչումը: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու, սկզբունքորեն նոր բան ստանձնելու ցանկություն կունենան: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ողջ շաբաթը վատը չի լինի: Ճիշտ է, շաբաթվա վերջին օրերին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ. հատկապես դժվար կլինի այն Առյուծների համար, ովքեր սովոր են, որ իրենց կես խոսքից հասկանում են: Ձեզ կհաջողվի կյանքի կոչել բարդ պլանները, հաղթել հին թշնամուն կամ ազատվել մրցակցից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթն այնքան էլ լավ չի սկսվի, հատկապես՝ հուզական տեսանկյունից: Սա պայքարի ժամանակ է, հաճախ՝ ավելի ուժեղ ու ազդեցիկ մրցակցի դեմ: Խարդավանքների չեք դիմի ու ճիշտ կվարվեք. ցանկացած խորամանկություն կբացահայտվնի, իսկ նրանք, ովքեր կփորձեն անազնիվ մեթոդներով գործել, չեն հաղթի: Շաբաթվա կեսին նոր գաղափարներ կունենաք ու շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Հնարավոր կդառնա անձնական խնդիրների լուծումը, կարող եք դիմել բարեկամ կանանց օգնությանը: Շաբաթվա վերջը հակասական է. մի կողմից այն հաջող է գործնական նախաձեռնությունների տեսանկյունից ու հետաքրքիր մասնագիտական հեռանկարներ կբացի, բայց մյուս կողմից էլ՝ ֆինանսական դժվարություններ, կոնֆլիկտներ կբերի այն տաղամարդկանց հետ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդեն շաբաթվա սկզբին պարզ կդառնա, որ վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ մոտ են լուծմանը: Կարևորը չնահանջել ու չդավաճանել սկզբունքներին, ամեն հարցում հետևողական լինել: Այս ժամանակահատվածը շատերի համար կապված կլինի օգտակար փորձ ձեռք բերելու հետ, ինչպես նաև նոր ծանոթությունների, որոնք շուտով հետաքրքիր գործնական հեռանկարներ կբացեն: Մինչև չորեքշաբթի աշխատեք գլուխ հանել ամենակարևոր գործերից, ինչպես նաև ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու համար. չի բացառվում, որ մնացած օրերին շատ զբաղված լինեք ու չհասցնեք նրանց անհրաժեշտ ուշադրությունը դարձնել: Շաբաթվա վերջը հարմար է առաջատարի հատկանիշները դրսևորելու ու նախաձեռնող լինելու համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեզ համար թանկ կապերը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը հաջող կսկսվի և՛ մասնագիտական, և՛ անձնական տեսանկյուններից: Կարող եք հաջողությունների հասնել ձեր սուր ինտուիցիայի ու գործնական հոտառության շնորհիվ: Փակուղու առաջ չեք հայտնվի, նույնիսկ ամենաբարդ իրավիճակից ելք կգտնեք: Ընկերներն ու համախոհները հաճույքով կօգնեն ու խնդիրներից միայնակ գլուխ հանելու անհրաժեշտություն չի լինի: Շաբաթվա կեսն ավելի բարդ կլինի: Ուրիշների մաիպուլյացիաների զոհը դառնալու, ձեր վստահող լինելուց տուժելու վտանգ կա: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, որոնք առավել շատ սպառնում են կին Կարիճներին, ինչպես նաև անհաջող գնումներ: Մտերիմների հետ հարաբերություններն այդ հատվածում հեշտ չեն լինի, ձեզ հաճախ կքննադատեն, ընդ որում՝ ոչ այնքան տեղին ու կառուցողական: Շաբաթվա վերջը հաճելի կլինի, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, արագ կհաղթահարեք դրանք: Պետք է վախենաք միայն սեփական կասկածամտությունից, որի պատճառով կփչանան մտերիմների հետ հարաբերությունները: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին կեսը հուզումներ ու ապրումներ կբերի. դրանց պատճառներն այնքան էլ լուրջ չեն լինի, բայց չեք կարողանա միանգամից վերագտնել հանգստությունը: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, սիրելիի հետ վիճելու վտանգ կա: Բայց դուք բոլոր ջանքերը կգործադրեք հնարավորինս արագ փոխհասկացողության հասնելու համար ու հաջողակ կլինեք այդ հարցում: Շաբաթվա կեսը հարմար է այն աշխատանքի վրա կենտրոնանալու համար, որում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Ֆինանսական տեսանկյունից հաջող հատված է, կարող եք ձեզ խոշոր գնումներ թույլ տալ: Շաբաթվա վերջին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, հնարավոր են լարված պահեր նույնիսկ մտերիմների հետ հարաբերություններում: Կարևոր գործերով լավ է ինքնուրույն զբաղվեք, իսկ համախոհների օգնության դիմեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանեք տհաճություններ հնարավոր են, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն և ինչքան շատ ինքներդ ձեզ հիշեցնեք այդ մասին, այնքան լավ: Զգուշությունը կարևոր է ֆինանսական գործերում. մի շտապեք գրավիչ թվացող գործարքներ կնքել, քանի որ ձեր գործնական հոտառությունը հիմա բթացած կլինի, հնարավոր են կորուստներ: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, բացի այդ, կհասկանաք, թե ձեր նախաձեռնություններից որն է առավել հեռանկարային ու կանցնեք հենց դրան: Շաբաթվա վերջին հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնց լավ մտածելուց հետո կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Դժվարություններ կառաջանան կանանց հետ շփվելիս, և ընդհանրապես մարդկանց հետ լեզու գտնելը կդժվարանա: Փոխարենը այդ հատվածում կաճի ստեղծագործ պոտենցիալը, աշխատանքին ու ընդհանրապես կյանքին վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, և շաբաթվա մեծ մասը հաջող կանցնի, չնայած՝ բարդ պահեր էլ կլինեն: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր մեծ տեղ են տալիս ուրիշի կարծիքին, փորձում են ամեն ինչում հետևել ուրիշների օրինակին, իրենց կյանքը դասավորում են ուրիշների կյանքի օրինակով ու մոռանում են իրենց իրական պահանջմունքների մասին: Շատ Ջրհոսների համար այս օրերը կապված կլինեն արժեքների վերագնահատման ու նոր, հետաքրքիր խնդիրների ի հայտ գալու հետ: Շաբաթվա սկիզբը հարմար է ցանկացած աշխատանքի համար. բավականաչափ կարգապահ կլինեք ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելու համար ու միաժամանակ նաև պահպանողական չեք լինի, պատրաստ կլինեք փորձարկումներ անել ու նոր ուղիներ փնտրել, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ինչքան շաբաթն առաջ գնա, այնքան կարևոր կդառնա անձնական կյանքը, որում դրական փոփոխություններ կնկատվեն: Շատ բան կախված կլինի ժամանակին նախաձեռնող լինելու և վճռական քայլ անելու ձեր կարողությունից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը վատը չի լինի: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի. օգտվեք դրանից ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու ու ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Բացի այդ, հնարավոր է կատարված աշխատանքի համար առատ պարգև ստանաք: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, շնորհակալություն կհայտնեն ու հաճույքով կօգնեն կյանքի կոչել ձեր պլանները: Շաբաթվա կեսին ինչ-ինչ դժվարություններ կծագեն հատկապես հակառակ սեռի հետ շփումներում: Այդ օրերը բարդ կլինեն սիրահարված Ձկների համար, որոնք կկասկածեն իրենց երկրորդ կեսի զգացմունքներին, նրա անկեղծությանը: Հիշեք, որ հիմա լավ է քննարկել ծագած խնդիրները, քան փորձել լռության մատնել դրանք. ամեն հարց լուծելի է, եթե ժամանակին անցնեք գործի: Շաբաթվա վերջին ֆինանսական դժվարություններ կառաջանան ձեր վատնող լինելու պատճառով: Սակայն ժամանակին խելքի կգաք ու դատարկ գրպանով չեք մնա: |
|