ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 29.04 - 05.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2187 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ իրադարձություններ տեղի կունենան, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն լրիվ անսպասելիները: Միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք դրանք լուրջ փոփոխությունների սկիզբ կդնեն: Աշխատեք պատասխանատու պահին խուճապի չմատնվել, զուր մի ծախսեք այն ժամանակը, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել:

Հիմա սովորականից հաճախ հակված կլինեք կասկածների, կաշխատեք կանխատեսել ցանկացած քայլի հնարավոր հետևանքները, իսկ իրավիճակը դա թույլ չի տա: Այստեղ կարող եք խորամանկության դիմել ու խորհրդակցել մեկի հետ, ով ձեզանից շատ բան գիտի: 

Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու շանս կա, բայց այստեղ էլ հեշտ չի լինի: Շրջապատողները սկզբում ձեր թերությունները կնկատեն, իսկ հետո նոր միայն՝ արժանիքները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ շաբաթ չէ: Այն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Շաբաթը հարմար է աշխատանքի համար և հնարավորություն կտա ցույց տալ, թե ինչի եք ունակ: Նկատի ունեցեք, որ հիմա ուշադրության կենտրոնում կլինեք և եթե սխալվեք, դա աննկատ չի մնա: Այնպես որ՝ աշխատեք ամեն ինչում անթերի լինել:

Ուշադիր եղեք ուրիշների փորձին ու գաղափարներին. դա օգտակար կլինի: Շատ հակասական ինֆորմացիա կստանաք, ոտքի վրա կվերլուծեք այն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Դա օգտակար, բայց հոգնեցուցիչ կլինի: Ժամանակ առ ժամանակ աշխատեք դադարներ վերցնել, ինչ-որ թեթև ու հաճելի բանով զբաղվել:

Շատ հանդիպումներ ու անսովոր մարդկանց հետ շփումներ կլինեն: Բոլորը չէ, որ ձեզ դուր կգան, դուք էլ բոլորին դուր չեք գա, բայց ձեռք բերած փորձը հետաքրքիր կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ շաբաթվա սկզբին: Հակված կլինեք ցանկացած իրադարձություն մռայլ լույսի ներքո տեսնել, ցանկացած աննշան պատահար կդիտեք որպես մոտալուտ աղետի կանխանշան: Շատ բան կախված կլինի ձեզ շրջապատող մարդկանցից: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր առաջին հերթին՝ լավատեսորեն են տրամադրված և երկրորդ՝ պատրաստ են կիսվել օգտակար փորձով:

Մի մոռացեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ է ուժեղանալու, այսինքն՝ օր օրի կյանքն ավելի հեշտ ու հետաքրքիր կդառնա: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, իսկ որոշ Երկվորյակներ վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու շանս կստանան:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել սիրելիի հետ, խոսել նրա մասին, ինչը կարևոր է երկուսիդ համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ չի լինելու: Պետք է պայքարեք թշնամիների, անբարենպաստ պայմանների ու սեփական թուլությունների դեմ: Այս ամենը հեշտ չի լինի, բայց դուք կարող եք հաղթահարել փորձությունները: Մի հանձնվեք ու մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Արժե համբերությամբ զինվել ու մի քանի փորձ անել. ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեք:

Շաբաթը հեշտ չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր են լարված պահեր, չեն բացառվում նույնիսկ վեճերը: Դրանք կծագեն աննշան, ծիծաղելի ու հիմար առիթներով: Աշխատեք հնարավորինս արագ գլուխ հանել իրավիճակից ու խաղաղություն հաստատել:

Շատ կարևոր կլինի ռեալ գնահատել իրավիճակն ու սեփական ուժերը: Հիմա հակված կլինեք երևակայել, ցանկալին իրականության տեղ ընդունել, չնկատել այն, ինչ ձեզ դուր չի գալիս:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի մտածեք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Առանց ջանքերի ոչինչ չի հաջողվի: Հարցն այն է, որ հնարավորինս արագ հասկանաք, թե ներկայում ինչ նպատակների կարող եք հասնել ու մնացած ամեն ինչ հետաձգելով՝ կենտրոնանաք դրանց վրա: Այստեղ ձեզ ինչ-որ մեկը հազիվ թե օգնի, հույս դրեք միայն սեփական ինտուիցիայի ու փորձի վրա:

Անձնական հարաբերությունները ողջ շաբաթվա ընթացքում շատ անհարթ կլինեն, դրանցում շատ անհասկացողություն, ակնարկներ ու կասկածներ կհայտնվեն: Երբեմն դժվար կլինի նույնիսկ նրանց հետ զրուցելը, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, և հաճելի զրույցը ցանկացած պահի մեղադրանքների փոխանակման կվերածվի:

Սովորականից հաճախ կուզենաք վերադառնալ անցյալին ու ինչ-որ բան փոխել այնտեղ: Հիշեք, որ նման մտքերը կառուցողական չեն, դրանք միայն ժամանակ ու էներգիա են խլում: Կենտրոնացեք ներկայի վրա ու կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն առանց հուզումների ու տագնապների չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Սովորականից ավելի կասկածամիտ կլինեք, իսկ դա կխանգարի առաջ շարժվել: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, հնարավոր է սուր ու ոչ այնքան ազնիվ մրցակցային պայքարի սկիզբ: Աշխատեք չանել այն, ինչ ձեզ հոգեհարազատ չէ. նման արարքների համար շատ շուտով կզղջաք:

Շատ անսովոր հանդիպումներ, օգտակար ու հետաքրքիր ծանոթություններ կլինեն: Չի բացառվում՝ ձեր շրջապատում նշանավոր մարդիկ հայտնվեն, որոնք ժամանակի հետ ձեր իսկական ընկերները կդառնան: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, բայց այստեղ իրադարձությունները մի շտապեցրեք, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան:

Շատ կարևոր կլինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը: Շատ հաճախ կվստահեք նրանց, ովքեր դրան արժանի չեն, ռիսկի կդիմեք այնտեղ, որտեղ կարելի էր խուսափել դրանից:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Եկել է ձեր կյանքը փոխելու ժամանակը, դուք դա կզգաք ու ճիշտ ուղղությամբ կշարժվեք: Աշխատեք օգտագործել ցանկացած հնարավորություն ինչ-որ բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու ու աշխարհայացքն ընդլայնելու համար: Հիմա ստացած ցանկացած ինֆորմացիան ավելի ուշ շատ կարևոր կլինի: Եթե ինչ-որ հետաքրքիր բան եք նկատել կամ մտքին հետաքրքիր գաղափար է եկել, անպայման գրի առեք այն, որ չմոռանաք:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կպասիվանաք, արագ կհոգնեք ցանկացած գործից: Բարեբախտաբար, որոշ գործեր հետաձգելու հնարավորություն կունենաք: Բացի այդ, կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը: Վատ մի զգացեք օգնություն ընդունել. ավելի ուշ անպայման կմտածեք՝ ինչպես շնորհակալություն հայտնել դրա համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ անհանգիստ կանցնի շաբաթվա սկիզբը: Կյանքի բոլոր բնագավառներում միաժամանակ խնդիրներ կծագեն, դրանք բոլորը լուծելու համար էլ պետք է արագ գործեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա իսկապես օգնել ձեզ, այնպես որ՝ հույս դրեք սեփական ուժերի վրա ու գործեք: Լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե որոշ սխալներ անեք, դրանք ուղղելն այնքան էլ դժվար չի լինի: Կարևորը ժամանակին նկատեք սխալը: Այնպես որ՝ աշխատեք միաժամանակ ձգտող ու ուշադիր լինել:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ու հանգիստ կանցնի: Ձեզ կարող եք անգործություն թույլ տալ ու հետևել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Դա հետաքրքիր ու օգտակար զբաղմունք կլինի. շատ կարևոր բաներ կնկատեք: Թեթև ու ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում՝ այս ժամանակահատվածում շատ հետաքրքիր ծանոթություններ հաստատեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք, որ ամեն ինչ արագ ու հեշտ ստացվի, բայց դա ձեզ մոտ չի ստացվի: Շատ հաճախ լրիվ հակառակը կլինի. նույնիսկ ամենահասարակ նպատակին հասնելու համար պետք է ուժասպառ լինեք: Բոլոր դեպքերում առաջ կշարժվեք, կհասնեք նրան, ինչ պետք է, կհաղթեք բոլոր թշնամիներին ու շատ դուր կգաք մյուսներին: Մի զարմացեք հետաքրքիր առաջարկներից ու սիրային խոստովանություններից: Այո, դուք այսօր խիստ գրավիչ կլինեք: Կարող եք օգտվել դրանից, բայց լավ է չչարաշահել ձեր հմայքը:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները. գումարի վրա ձեր հմայքը չի ազդի: Այնպես որ՝ գործարքների ու ծախսերի հետ կապված ամեն հարցում հույս դրեք խելամտության վրա: Օգտակար կլինի ձեզանից փորձառու մարդկանց խորհուրդները լսելը: Իսկ նման մարդիկ կան, չնայած՝ հիմա չեք ուզենա հավատալ դրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին շատ դժվար ու կարևոր կլինի իրատես լինելը: Պատրանքներն ու երևակայությունը ձեզ շատ հեռուն կտանեն ու ոչ այնտեղ, որտեղ կուզենայիք հայտնվել: Մի գերագնահատեք ձեր գիտելիքներն ու փորձը, մի մտածեք, թե ցանկացած խնդրից կարող եք միայնակ գլուխ հանել. դա այդպես չէ: Խորհուրդների կարիք կլինի. վատ մի զգացեք այդ հարցով դիմել մարդկանց, որոնց վստահում եք:

Ժամանակը կանցնի, իսկ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ձեզ շատ բան պարզ կդառնա, կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, կարճատև ու երկարատև նպատակներում: Չի բացառվում՝ շաբաթվա երկրորդ կեսին պլանները ստիպված լինեք վերամշակել կամ ամբողջությամբ փոխել: Բայց դուք չեք վշտանա, քանի որ ստեղծված իրավիճակի մեջ ավելի շատ պլյուսներ կտեսնեք, քան մինուսներ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար շաբաթ է շփումների, ծանոթությունների ու համախոհներ փնտրելու համար: Ապագա ընկերներին կարող եք հանդիպել ամենուրեք՝ և՛ գործնական միջոցառումներին, և՛ զվարճանքների վայրում, և՛ այդ երկուսի ճանապարհին: Շատ հմայիչ կլինեք, իսկ դա հաճախ կօգնի աշխատանքի մեջ: Բայց պետք չէ մտածել, որ բացարձակ ամեն ինչ հեշտությամբ կտրվի: Հնարավոր են դժվարություններ հստակություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Բացի այդ, հիմա ձեզ դեպքից դեպք կկարողանաք ստիպել զբաղվել նրանով, ինչ հետաքրքրություն չի առաջացնում: Նման գործերը պատրաստ կլինեք անընդհատ հետաձգել:

Շաբաթը կարող եք օգտագործել տաղանդները զարգացնելու ու սովորելու համար: Ինչքան շատ նոր բան իմանաք, այնքան հեշտ կլինի ստացված գիտելիքներն օգտագործելը: Կենսական պոտենցիալը բարձր կլինի ողջ շաբաթվա ընթացքում, գաղափարների պակասից բողոքելու առիթ էլ չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը տարօրինակ արարքների ժամանակ է: Սովորականի նման չեք գործի, իսկ դա կզարմացնի ու նույնիսկ շոկի մեջ կգցի շրջապատին: Ծանոթներից մեկն ամենայն հավանականությամբ կփոխի ձեր մասին իր կարծիքը և ոչ դեպի լավը: Պետք չէ դրա համար անհանգստանալ: Որոշ ժամանակ կանցնի ու պարզ կդառնա, որ ճիշտ եք գործել ու ոչ մի սխալ չեք արել: Եվ իհարկե, քննադատությունները միանգամից համաձայնությունների կվերածվեն:

Շաբաթվա երկրորդ կեսը հիանալի է բարդ, պատասխանատու, կարևոր գործերի համար: Ոչինչ ձեզ չի խանգարի ավարտին հասցնել սկսածը: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրը, որը վերջին շրջանում հանգիստ չէր տալիս ձեր մտերիմներին, ու բոլորը թեթև շունչ կքաշեն: Հնարավոր են լավ նորություններ ու երկարատև համագործակցության, աշխատանքը փոխելու կամ տեղափոխության հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2187 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6