Շաբաթվա աստղագուշակ 28.12 - 03.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1715 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բացառապես արդյունավետ կանցնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, այդ թվում՝ նրանք, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Միանգամից անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը երբեմն ձեզ կստիպի շտապեցնել մյուսներին. նրանք չեն նեղանա, հակառակը, ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարներն ու կանցնեն գործի: Հրաշալի ժամանակ է համախոհների խումբ հավաքելու համար, որոնց հետ միասին եկող տարի աշխարհը դեպի լավը կփոխեք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, շփվելու ամենատարբեր մարդկանց հետ: Հանդիպումներն ու զրույցներն այնքան շատ կլինեն, որ երբեմն մենակ մնալու սուր պահանջ կզգաք: Բայց բոլոր դեպքերում շրջապատողները ավելի հաճախ կուրախացնեն ձեզ, քան կվշտացնեն, և դուք էլ կփորձեք նրանց նույն ձևով պատասխանել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի տաքացեք: Կուզենաք օգտակար բաներ անել, կյանքի կոչել բոլոր ծրագրերը, փայլուն ավարտին հասցնել այն նախագծերի վրա աշխատանքը, որոնք 2021-ին եք սկսել: Բայց լավ է չշտապեք: Հավատացեք, որ ավելիին կհասնեք, եթե հանգստություն պահպանեք ու նախապատվությունը տաք լավ մտածված գործողություններին: Նաև վիճել պետք չէ: Եթե չեք հասցրել այս տարի ինչ-որ մեկին համոզել ձեր ճշմարտացիությունը, հոգ չէ. հաջորդ տարի ձեր ճշմարտացիությունը բոլորին ակնհայտ կդառնա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Լավ է տոնական տրամադրության մեջ լինեք: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում: Օրինակ՝ չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել: Եվ միայն ձեզանից կախված կլինի, թե ինչքան արագ դա տեղի կունենա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսին դժվար կլինի շտապ գործերի վրա կենտրոնանալը: Պրակտիկ խնդիրները լուծելը ձանձրալի կլինի, չնայած՝ դուք պատրաստ կլինեք խոստովանել, որ դրանք ուշադրություն են պահանջում: Ավելի հետաքրքիր կլինի հրաշքների մասին երազելը, նոր բան մտածելն ու ապագային նայելը, որտեղ ձեզ անկասկած ինչ-որ հրաշալի բան է սպասվում: Բայց նկատի ունեցեք, որ եթե ավելի գործնական տրամադրվեք, կարող եք այնպիսի հաջողությունների հասնել, որոնցով կհպարտանաք եկող տարի: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ու գրավիչ կլինի: Այն հարմար է նոր նախաձեռնությունների համար: Համարձակ նախաձեռնող եղեք ամեն ինչում. շրջապատողներն ամենայն հավանականությամբ կաջակցեն ձեզ: Չեն բացառվում հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա առաջին օրերին հնարավորություն կունենաք վերջնական ու ճիշտ պատասխաններ ստանալ հարցերին, որոնց շուրջ վերջերս ստիպված էիք շատ մտորել: Լավ գաղափարներ շատ կլինեն, հաճախ խոսքը լրիվ անսպասելի ու նույնքան փայլուն մտահանգումների մասին կլինի: Նկատի ունեցեք, որ եթե որոշեք ինչ-որ բան սովորել, արժե միանգամից սկսել: Առաջին քայլերը կարող են խորհրդանշական լինել, բայց հենց դրանց շնորհիվ ավելի հեշտ հաջողությունների կհասնեք ձեր ընտրած գործում: Շաբաթվա երկրորդ կեսը դրական հույզերով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Ձեզ ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում, որոնց հետ շփումների համար ուրախ կլինեք: Կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ, իսկ հետո կռահել այն, ինչ նախկինում ոչ ոքի մտքով չի անցել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի ամենանվիրական երազանքներն իրականանան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց դրա պատճառով անհանգստանալու կարիք չկա. իրադարձությունների այդպիսի ընթացքն իր դրական կողմերն էլ ունի, և շուտով անպայման կտեսնեք դա: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Որոշ բաներ կարող եք միանգամից ստուգել, իսկ մնացածի համար պետք է սպասեք եկող տարվա սկզբին: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ հին ընկերների հետ հանդիպումներ ու նորություններ են սպասվում մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել: Հաճելի է, որ տոնական խառնաշփոթի մեջ ժամանակ կմնա նաև կարևոր բաների մասին զրուցելու համար: Դուք ճիշտ տոն կընտրեք, փոխհասկացողության կհասնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում: Այդ հատվածը լավագույնս հարմար է տարաձայնություններն անցյալում թողնելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ ամենաբարդը չպայքարելն է նրա դեմ, ինչը կարելի է օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: Դուք պատրաստ կլինեք մեծ ուժեր ծախսել պայմանները փոխելու համար, բայց չեք ուզենա գոնե մեկ րոպե մտածել, որ դրանցում նաև դրական կողմեր, թաքնված հնարավորություններ կան: Ժամանակ է պետք վերջին շրջանում տեղի ունեցողի շուրջ մտածելու և ապագայի մասին որոշումներ ընդունելու համար: Օր օրի իրավիճակը դեպի լավը կփոխվի, և դուք կզգաք դա: Շաբաթվա երկրորդ կեսը ինքնատիպ ժամանակ է, երբ կարելի է միավորել գործնական և անձնական հետաքրքրությունները, հասցնել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Ձեզ կհաջողվի միաժամանակ հանգստանալ ու զբաղվել օգտակար բանով: Բոլոր գործերից, որոնք կստանձնեք, մեծ հաճույք կստանաք: Լավ շրջան է ուսում սկսելու համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հրաշալի է շփումների համար: Լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները, չի լինի մարդ, որի հետ չկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Իսկ եթե ուզենաք նոր բան ստանձնել, համարձակ արեք դա. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Շատ օգտակար կլինի բաց, բարձրաձայն ու հասկանալի խոսել ձեր բոլոր ցանկությունների մասին: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն երազում էին դրանք կատարելու մասին, այլև վատ չեն զգա առաջարկել դա: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր է պետք լսել ինքներդ ձեզ: Ձեր շատ ցանկություններ պատահական չեն լինի, հետևեք դրանց ու չեք զղջա: Այդ հատվածում ձեր ցանկությունները զարմանալի ձևով կկատարվեն: Բացի այդ, լրիվ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հին ծրագրերն իրագործելու համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Արժե վերադառնալ գործերին, որոնք երկար ժամանակ չի հաջողվել ավարտին հասցնել. հիմա դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Միանգամից օգնականներ կգտնվեն, կլինեն մարդիկ, որոնք հետաքրքիր բան կառաջարկեն, օրինակ՝ մասնագիտական համագործակցություն կամ ստեղծագործ նախագիծ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կամ անսպասելի սիրային խոստովանություն: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ծրագրելու և երազելու համար: Կարող եք զբաղվել տնային գործերով. դրանք ձեզ չեն նյարդայնացնի, հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Դուք կկարողանաք ստեղծագործաբար մոտենալ ամեն ինչին, և դա շատ դուր կգա շրջապատողներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին կեսը լավ նորություններով ու հետաքրքիր գաղափարներով լի կլինի: Դուք հետաքրքրասեր և ուշադիր կլինեք, լրջորեն կտարվեք նրանով, ինչի հանդեպ նախկինում լրիվ անտարբեր էիք: Այդ հատկանիշը ձեզ շատ պետք կգա. դրա շնորհիվ դուք կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, որոնք շուտով ձեր համախոհները կդառնան: Չի բացառվում՝ աշխատանքի ու կարիերայի զարգացման հետ կապված ծրագրեր հայտնվեն: Դուք մտածածն իրագործելուն կանցնեք արդեն եկող տարվա սկզբին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Հրաշալի կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք դուր գալ. հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այն վառ ու անսովոր կլինի, հենց ձեր ճաշակով: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանց կհետևեն դրամական մուտքերը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփվեք: Շաբաթը կարծես հատուկ հենց դրա համար էլ ստեղծված լինի: Այն հնարավորություն կտա մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, հաշտվել երկարատև վեճից հետո, վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Դժվարությամբ կզատեք գործնական ու անձնական կապերը. գործընկերները կարող են ընկերներ դառնալ, իսկ մտերիմներից մեկը կարող է համագործակցություն, նոր աշխատանք, հետաքրքիր նախագծին մասնակցություն առաջարկել: Կուրախացնի այն գործերով զբաղվելու հնարավորությունը, որոնց համար վերջերս ժամանակ չէր մնում: Ձեզ դուր կգա սեփական տունն ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելը, անպիտան բաներից ազատվելը, մտերիմների կյանք նոր ու հրաշալի բան մտցնելը: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուրերը հաստատ դատարկ ձեռքով չեն գա, բայց ձեր ուրախությունը, իհարկե, դրա հետ կապված չի լինի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե այս տարի ձեզ մոտ սարեր շրջելու գործը չի ստացվել, փորձեք անել դա շաբաթվա առաջին օրերին. շանս կա, որ հենց հիմա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել. դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ պետք եղած արդյունքին չեք հասնել: Նման հերոսությունների անպատրաստ շրջապատողները, մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, որ սխալվել են ու հնարավոր է՝ ուզենան ընկերանալ ձեզ հետ: Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ձեզ վրա ուշադրություն հրավիրելու համար: Եկել է եթե գոնե աստղ չդառնալու, ապա գոնե ձեզ այդպիսին զգալու ժամանակը. դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Հաճելի անակնկալներ շատ կլինեն՝ տոնածառի տակ դրված նվերից մինչև ռոմանտիկ խոստովանություն, որի շնորհիվ ձմեռը ձեզ համար լրիվ նոր գույներով կներկվի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա առաջին կեսին ձեզ պետք կգա դիվանագիտական բանակցություններ վարելու, ձեր և մյուսների գաղտնիքները պահելու և առաջին հայացքից մարդկանց ճանաչելու ունակությունը: Մի տրվեք պրովոկացիաներին ու հանգստություն պահպանեք: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և այդ ժամանակ նպատակին հասնելու համար բավական կլինի միայն հոսանքով լողալը: Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Ձեր ժամանակը կհերիքի ոչ միայն տոների և զվարճանքների, այլև շատ օգտակար գործերի համար: Բարենպաստ շրջան է ապագայի համար գործ անելու և այն հաջողությունների համար հիմք ստեղծելու համար, որոնց ավելի ուշ կհասնեք: Գործնական հոտառությունը սուր կլինի. հետևեք նրա հուշումներին: |
|