ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 28.06 - 04.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1618 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք սառնասրտություն պահպանել: Դա այնքան էլ հեշտ չի լինի, երբեմն կթվա, թե իրադարձություններն ուր որ է դուրս են գալու վերահսկողությունից և կուզենաք ինչ-որ բան անհապաղ նախաձեռնել, ազդել իրավիճակի վրա: Բայց հիմա ձեզանից այնքան էլ շատ բան կախված չի լինի: Հենց դրա վրա էլ արժե կենտրոնանալ: Դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Շաբաթվա առաջին կեսը երկրորդից բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն մեկ որոշակի ծրագրի հետևել: Կազմակերպվածությունն ու ժամանակը ճիշտ բաշխելու ունակությունն այդ հատվածում շատ կարևոր կլինեն: Եթե գայթակղություններին չտրվեք, պահի ցանկություններին չհետևեք, լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա:

Ավելի ուշ շատ ավելի հանգիստ ու հաճելի ժամանակահատված կգա, որը միանման լավը կլինի օգտակար զբաղմունքների ու զվարճանքների համար: Շատ Խոյերի պետք կգա հրաշալի հիշողությունը: Դուք բազում բաներ պիտի իմանաք, և կարևոր կլինի ոչինչ չմոռանալը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե դրանք աշխատանքին ու բիզնեսին են վերաբերում: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա առաջին կեսին, երբ շատ Ցուլեր հակված կլինեն ցանկալին իրականության տեղ ընդունել ու համարել, որ հաջողությունից իրենց մի քանի քայլ է բաժանում: Հաղթանակն իսկապես սարերի հետևում չի լինի, բայց այն տոնելու համար պիտի ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, իսկ հետո դրանից ճիշտ եզրակացություններ անեք: Հաճախ կօգնեն հին համախոհները: Քանի դեռ միասին դժվարություններ եք հաղթահարում, հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ կդառնան: Կարող եք ընկերանալ մարդկանց հետ, որոնց վաղուց եք համակրում:

Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելն ու ոչ մեծ դադար վերցնելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նոր բան փորձել. երկու դեպքում էլ դրական հույզեր կստանաք: Ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հակված կլինեք տաքանալ և երբեմն սուր կարձագանքեք դատարկ բաներին: Երբեմն դա տհաճությունների կհանգեցնի, որոնք աննշան, բայց ցավալի կլինեն: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դա սովորաբար ձեզ չի հուզում, բայց հիմա ստիպելու է անհանգստանալ. ավելի շատ որոշակիություն կուզենայիք:

Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ոչ միայն աջակցել ձեզ, այլև հրաշալի խորհուրդներ տալ: Լսեք, թե ինչ են ասում շատ բանի հասած ծանոթները: Դուք հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որն էլ թույլ կտա խուսափել սխալներից, ճիշտ ուղի գտնել:

Խոշոր ու ոչ պարտադիր գնումներ անելուց առաջ աշխատեք օբյեկտիվ գնահատել ֆինանսական գործերի վիճակը: Կարող է պարզվել, որ հիմա լավ է խուսափել լուրջ ծախսերից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Չեն բացառվում աշխատանքի հետաքրքիր առաջարկները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հանգիստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու համար: Շատ Խեցգետիններ կազատվեն այն ամենից, ինչը նախկինում խանգարում էր առաջ շարժվել, քանի որ կզգան՝ շուտով գալու է վճռական քայլ անելու ժամանակը: Նոր գաղափարներ կհայտնվեն: Հաճախ դրանք լավը կլինեն: Բայց մտածածը կյանքի կոչելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է պետք է մտածել:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում ծանոթությունը, որից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել:

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ժամանակ գտնել տնային խնդիրները, կենցաղային հարցերը լուծելու համար: Այդ հատվածը հարմար կլինի պիտանի տեխնիկա, կահույք և այլ օգտակար իրեր ընտրելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Գործեր սովորականից շատ կլինեն և ամեն անգամ ակնհայտ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհուզվեն՝ մտավախություն ունենալով, որ չեն կարողանալու ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Բայց ամեն ինչ կստացվի, եթե ժամանակը դատարկ բաների վրա չծախսեք: Երբեմն ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկին օգնության հարցով դիմելը: Դուք կկարողանաք գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչը նախկինում ուրիշների մոտ չի ստացվել:

Ավելի հանգիստ կանցնի շաբաթվա կեսը: Դա բարենպաստ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերական կամ ընտանեկան միջոցառումների համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Որոշ Առյուծներ կգտնեն այն մարդկանց հետ հաշտվելու ձևը, որոնց հետ երկար ժամանակ է վիճել էին:

Շաբաթվա վերջին պետք է բարդ առաջադրանքներ լուծեք, ընդ որում՝ նախկինում ծրագրած գործերին կավելանան լրիվ նորերը: Դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ինչի վրա է լավ կենտրոնանալ: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հրաշալի կսկսվի: Նրա առաջին օրերը լավը կլինեն աշխատանքի համար, թույլ կտան լուծել այն հարցերը, որոնց մասին վերջին շրջանում շատ էիք մտածում: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանք արժե առանց երկար մտածելու ընդունել, և այն չի սխալվի: Գործեր սպասվածից շատ կլինեն, որոշ օրեր շատ հագեցած կլինեն: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի փորձը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը կբարդանա կամ լուրջ խնդիրներ կառաջանան: Դուք ընդամենը պիտի ավելի համառ լինեք դրված նպատակներին հասնելու համար: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին գործերին. կպարզվի, որ դրանք անհրաժեշտ ձևով չեն ավարտվել: Չնայած այդ դժվարություններին, դուք կպահպանեք կենսուրախությունը, լավ տրամադրությունն ու լավատեսությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստությունն ու ինքնատիրապետումն այս շաբաթ թույլ կտան սխալներ չանել, խուսափել դժվարություններից ու ճիշտ որոշումներ ընդունել: Այն հասարակ ու միանշանակ հազիվ թե լինի. իրադարձություններ տեղի կունենան, որոնք միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Եզրակացությունների հարցում մի շտապեք, քանի որ ամեն ինչ մտածելու համար շատ ժամանակ է պետք գալու: Ոչ բոլոր Կշեռքները կլսեն ինտուիցիայի ձայնին, բայց չէ՞ որ այն սովորաբար պիտանի հուշումներ է անում:

Գումարի հետ զգույշ եղեք: Շաբաթը հարմար չէ խոշոր գործարքներ կնքելու համար, եթե դրանք նախապես չէիք ծրագրել, կամ էլ մեծ գումարը սպոնտան ծախսելու համար: Գնումների հարցում էլ մի շտապեք. վտանգ կա՝ իրեր գնեք, որոնք շատ շուտով այլևս դուր չեն գա ձեզ:

Ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ, զարմանալի իրադարձություններ, անմոռանալի պահեր են սպասվում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը շատ հաջող կդասավորվի, եթե աշխատեք ոչ միայն հրաշալի գլուխ հանել սեփական գործերից, այլև օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի՝ արդարությունը վերականգնելը, թույլերին պաշտպանելը, բոլորի համար կարևոր հարցերին լուծում գտնելը: Ցանկացած հասարակական գործունեություն կընդլայնի շփման շրջանակները: Այդ հատվածում հաստատած ծանոթությունները կարող են շատ օգտակար լինել:

Ավելի ուշ կգա ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար հարմար ժամանակը: Կարևոր չէ՝ նորի վրա կկենտրոնանք, թե կուզենաք վերադառնալ նրան, ինչով ավելի վաղ եք զբաղվել. երկու դեպքում էլ դա օգտակար կլինի: Այն, ինչ կիմանաք այս օրերին, ավելի ուշ անպայման պետք կգա:

Շաբաթվա վերջին օրերին հուզական դաշտը բարենպաստ կլինի: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ լավ կզգաք, ուրախության բազում առիթներ կգտնեք, կոգեշնչեք ուրիշներին: Զարմանալի չէ, որ շատերը կցանկանան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ և ընկերանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հաջող կսկսվի: Բացառված չէ, որ նրա առաջին օրերին ձեզ համար անսպասելի պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում: Ողջ գաղտնիքը մանրուքների մեջ կլինի, որոնք նախկինում աննկատ են մնացել, իսկ հիմա աչքի կզարնեն: Շրջապատողներին կհիացնի ձեր հնարամտությունը: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, հիմա ձեր ամենանվիրված երկրպագուները կդառնան:

Օր օրի հոգսերը կշատանան: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսեք: Շատ Աղեղնավորներ պիտի խիստ գրաֆիկի հետևեն, և դա նրանց կնյարդայնացնի, քանի որ գործողություններում ավելի շատ ազատություն կուզենան: Բարեբախտաբար, իրավիճակը շուտով կփոխվի, և դուք ձեզ հարմարավետ կզգաք:

Շաբաթվա վերջը լավ նորություններ է խոստանում: Եթե դրանք հեռվից ստանաք, չծուլանաք ստուգել ստացված ինֆորմացիան. հնարավոր է՝ ինչ-որ մեկն այն աղավաղել է, իսկ ձեզ հստակ վկայություններ են պետք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած շաբաթվա սկզբին երբեմն առաջ եկող լարված պահերին, դուք լավ ժամանակ կանցկացնեք: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, որոնցով կարող եք զբաղվել հաճելի ընկերախմբով: Չի բացառվում՝ նոր ծանոթությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնի, և միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպիսին դրանք կլինեն:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հաճախ ձեզ կհաջողվի լուծել խնդիրները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Դա աննկատ չի մնա: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանաք կամ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Շատ Այծեղջյուրների պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները:

Շաբաթվա վերջին օրերին հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Եթե հարաբերություները լարված էին կամ սառել էին, հիմա կարող եք վերականգնել ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես պետք է ձեզ պահեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կթվա, թե ամեն ինչ բարդ է, իսկ իրականում իրավիճակը ձեզ համար ավելի հեշտ ու բարենպաստ կլինի, քան մտածում էիք: Աշխատեք պահպանել սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու ուշադրություն չդարձնել այն նկատողություններին, որ ձեր լավատեսությունն անհիմն է: Ինտուիցիան, որը կհուշի, որ ամեն ինչ լավ է լինելու, չի սխալվի: Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում:

Մարդիկ, որոնց զգույշ էիք վերաբերվում, կարող են շփման մեջ հաճելի լինել, ժամանակի ընթացքում էլ ձեր հուսալի համախոհները դառնալ: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի անբռնազբոս կդառնան, և դա աշխատանքին ամենևին չի խանգարի: Հարմար շաբաթ է ընկերների կամ հարազատների հետ միասին ինչ-որ նախագծեր ստանձնելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեր մասին հոգ տանելու համար. հանգստացեք, բուժիչ պրոցեդուրաներ անցկացրեք, կոսմետոլոգին այցելեք: Այս օրերը հարմար են նաև ուղևորությունների համար, հատկապես նրանց, որոնց մասին վաղուց էիք երազում: Դրանք հաստատ չեն հիասթափեցնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին օրերին սովորականից շատ հանգստություն, ծրագրերում որոշակիություն և վաղվա օրվա հանդեպ վստահություն կուզենաք: Ցավոք, պայմանները դա անել դեռևս թույլ չեն տա, պատրաստ եղեք անակնկալների ու մի զարմացեք, եթե դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Աշխատեք փոքրիկ պատահարները սրտին մոտ չընդունել: Կենտրոնացեք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է և արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել իրավիճակը փոխելու համար:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Հիմա դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, իսկ վստահել կարելի է ոչ բոլորին: Ինտուիցիան ու փորձը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, իսկ ահա ծանոթների խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ կանցկացնեն այն Ձկները, որոնք ժամանակը կնվիրեն ստեղծագործելուն և կաշխատեն նույնիսկ միապաղաղ առաջադրանքներին անսովոր մոտեցում ցուցաբերել, զարկ տալ երևակայությանը: Ուրիշի օրինակին հետևելը լավագույն որոշումը չէ, երբ կարևոր նպատակին տանող սեփական ուղին ընտրելու իրական շանս ունեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1618 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2