Շաբաթվա աստղագուշակ 28.03 - 03.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1890 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների համակրանքը շահելը, հների հետ լեզու գտնելը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ վիճել էիք, փորձեն վերականգնել հարաբերությունները: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական, և՛ անձնական ոլորտում: Շատ բան կախված կլինի նաև ձեր տամադրվածությունից: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին, հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից ու հուզումներից: Կենսուրախությունն ու լավատեսությունը կօգնեն ցանկացած իրավիճակից ելք գտնել: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, իրավաբանական ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Կհաջողվի գլուխ հանել կուտակված մանր-մունր խնդիրներից, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ընտանեկան միջոցառումների, տոների, հարազատների հետ հանդիպումների համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ է հեշտ հաղթանակներ ու արագ հաջողություններ չակնկալեք: Այս շաբաթ դժվարությունները չեն բացառվում, գործերում ձգձգումներն էլ շատ հավանական են: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ուրիշ գործերի համար, և դա ձեզ չի ուրախացնի: Բայց լավ նորություններ էլ կան. դուք բոլոր դեպքերում կհասնեք նրան, ինչին ձգտում եք ու նույնիսկ ավելիին: Աշխատեք արագ սովորել, յուրացնել ուրիշի փորձը: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի ժամանակին ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան, մտածել դրա շուրջ ու ճիշտ եզրահանգումներ անել: Ցավոք, խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի: Կարևոր որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ դուք ոչ միայն կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, այլև կպահպանեք լավ տրամադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է ընկերների և հարազատների հետ շփվելու համար: Դուք կես խոսքից իրար կհասկանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ աշխատանքի, կարևոր ու օգտակար գործերի, ինչպես նաև այն հարցերի լուծման համար, որոնց մասին վերջին ժամանակներս շատ եք խոսել: Գործընկերների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի. ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չէին հետաքրքրվում: Կհեշտանա ու հաճելի կդառնա այն մարդկանց հետ աշխատելը, որոնց հետ առաջ ոչ մի բանի մասին արագ պայմանավորվել չէր ստացվում: Անսպասելի առաջ եկած գործերի, անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, մի քանի օրով հետաձգեք այն, ինչով պատրաստվում էիք զբաղվել: Բայց անհանգստանալու կարիք չկա: Շուտով լրիվ պարզ կդառնա, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, որոնք վշտացնում էին ձեզ: Կենցաղային խնդիրները լուծելու, ձեր տունը բոլորի համար ավելի հարմարավետ դարձնելու հնարավորություն կընձեռվի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ շատ բան կհասցնեք անել: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կհաջողվի իրագործել այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Իրադարձությունների հաջող ընթացքը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի մասնագիտական աճի համար: Չի բացառվում՝ նոր պարտականություններ հայտնվեն: Երբ դրանց հետ հարմարվեք, եկամուտներն էլ կսկսեն աճել: Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել: Դա տեղին կլինի, ձեր շատ գաղափարներ ու առաջարկներ դուր կգան շրջապատողներին: Հենց ձեր ջանքերի շնորհիվ նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործնական ու անձնական հարաբերությունները, վեճերի ավելի քիչ առիթներ կտեղծվեն, տարաձայնություններին էլ փոխհասկացողությունն ու աջակցությունը կփոխարինեն: Շաբաթը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Կարևոր չէ, թե ում հետ եք գործ ունենալու. դուք ցանկացածին կկարողանաք ձեր կողմը գրավել, արագ վստահություն կշահեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից: Հնարավոր է՝ չուզենաք էլ, քանի որ դա ուրախ ու հաճելի կլինի, կապված կլինի ուրախ իրադարձության հետ: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները, որոնց պատճառով կփոխեք ձեր ծրագրերը, ինչպես նաև ծանոթությունները, որոնք կարևոր կլինեն ձեզ համար: Աշխատեք չկառչել հնին ու սովորական դարձածին, պատրաստ եղեք ձեր կյանք նոր բան մտցնել: Շաբաթվա կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ցանկացած բարդ գործի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, հանգիստ ամեն ինչից գլուխ հանել, ժամանակին նկատել այն մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել: Դուք նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար, նոր գաղափարներ կնվիրեն: Այդ հատվածը հարմար կլինի հասարակական ելույթների համար. դուք հեշտությամբ կհետաքրքրեք ունկնդիրներին, շատերը ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը շատ տեսանկյուններից հաջող կդասավորվի: Օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող անձանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կլուծվեն բարդ խնդիրները, կհաշտվեն նրանք, ովքեր վիճել էին: Հավանական է առաջընթաց կարևոր գործնական բանակցություններում: Չեն բացառվում գործարքները, որոնք մոտ ժամանակներս եկամուտ կբերեն: Աշխատեք չսահմանափակվել ստանդարտ լուծումներով: Այս շաբաթ ձեզ պետք կգան երևակայությունն ու հնարամտությունը, լրիվ նոր բան մտածելու և առաջարկելու, իսկ որ ամենակարևորն է՝ շրջապատողներին ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանն էլ հավատալուն օգնելու ունակությունը: Ձեր էներգիան նախանձելի կլինի: Սակայն աշխատեք բոլոր դեպքերում չմոռանալ հանգստի մասին: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա երկրորդ կեսին: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը նպատակասլացություն ու համառություն է պահանջելու: Հենց այդ հատկանիշները կօգնեն ձեզ հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում շարժել մեռյալ կետից: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա սեփական ինտուիցիային կարելի է վստահել. նրա հուշումները հստակ ու ժամանակին կլինեն: Շաբաթվա առաջին կեսին ընդունած որոշումները թույլ կտան նշանակալի դրական փոփոխությունների հասնել մասնագիտական ոլորտում: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, նոր համախոհներ գտնել, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Հավանական են ուղևորություններ՝ կապված հարազատների մոտ առաջ եկած խնդիրների լուծման հետ: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարված Կշեռքների համար: Եթե վերջին ժամանակներս ռոմանտիկ հարաբերություններում դժվարություններ էին առաջացել, ապա հիմա կհասկանաք՝ ինչպես անցյալում թողնել դրանք: Այս շրջանը հաջող կլինի նրանց համար, ովքեր ձգտում են նոր ծանոթությունների: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ բոլոր գործերում կհաջողվի արագ հաջողության հասնել, բայց ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից, կիսատ թողնել սկսածը: Դուք համբերատար ու համառորեն կշարժվեք դեպի նպատակը և անպայման կհասնեք նրան: Շատ օգտակար կլինի փորձը: Դուք ժամանակին կհիշեք, թե ինչ սխալներ եք նախկինում արել և ինչի են դրանք հանգեցրել: Դա թույլ կտա խուսափել նոր սխալներից ու ճիշտ ռազմավարություն ընտրել: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, բայց դա կոնֆլիկտների չի հանգեցնի: Առաջին հերթին՝ դուք համբերատար կպատասխանեք բոլոր հարցերին: Երկրորդ՝ շատերը կնախընտրեն պարզապես աջակցել ձեզ, իսկ բոլոր բացատրություններն ու պարզաբանումները հետաձգել: Երրորդ՝ ոմանց պարզապես ինտուիցիան կհուշի, որ ձեզ հետ լավ է չվիճել: Շաբաթվա վերջին բոլորին պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճամփա եք ընտրել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Հարաբերությունները, որոնց դրանք սկիզբ կդնեն, կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հաջող կդասավորվի: Արդեն նրա սկզբին պարզ կդառնա, որ աստղերը ձեր կողմից են, այնպես որ՝ կարող եք առանց հուզվելու և կասկածելու ստանձնել բարդ գործերն ու լուրջ նախագծերը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Բայց բանը միշտ չէ, որ իրադարձությունների բարենպաստ ընթացքի մեջ կլինի: Իր դերը կխաղա իրավիճակում արագ կողմնորոշվելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու, շատ բան նկատելու ձեր ունակությունը: Ձեր հմայքը կներգործի նույնիսկ նրանց վրա, ովքեր նախկինում դրան չէին տրվում: Ձեզ հետ կուզենան ընկերանալ մարդիկ, որոնք նախկինում իրենց սառն էին պահում, նախընտրում էին ֆորմալ շփումները: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ ձեզ հետ լավ է ընկերություն անել, այլ ոչ թե պայքարել ձեր դեմ: Մարդը, որի հետ երկար ժամանակ լեզու գտնել չէր ստացվում, անսպասելի ձեր հանդեպ համակրանքով կլցվի ու ինքը նախաձեռնող կլինի: Նոր գաղափարներ շատ կունենաք: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի ոչ մեկը չմոռանաք: Նույնիսկ եթե ինչ-որ բան չկարողանաք իրագործել, ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա: Պատրաստ եղեք լուծել անսովոր առաջադրանքները, զբաղվել այն գործերով, որոնցում ուրիշի փորձն անօգուտ է ու պիտի նպատակին տանող սեփական ուղին գտնեք: Երբեմն ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Ի զարմանս շրջապատողների՝ ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, չմոռանալ ու իրար չխառնել: Աշխատանքի մեջ օգնության կարիք կզգաք. սեփական գիտելիքներն ու փորձն ամեն անգամ բավարար չեն լինի: Վատ մի զգացեք օգնության խնդրանքով դիմել մարդկանց, որոնց հետ արդեն համագործակցել եք, ինչպես նաև նոր ծանոթներին: Ջանքերի միավորումը բոլորին օգտակար կլինի: Շաբաթը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել ու վերջերս իրար հետ այնքան էլ հաշտ չէիք: Կրկին ընդհանուր լեզու գտնելը, ոչ միանշանակ պահերը պարզելը և տարաձայնություններն անցյալում թողնելը հեշտ կլինի: Նրանք, ովքեր ձեզ ժամանակին նեղացրել են, կփորձեն քավել իրենց մեղքը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, դուք պիտի որոշ գործեր հետաձգեք մյուսների համար, վերանայեք առաջնահերթությունները: Կարևոր կլինի հույզերին չտրվելը, ձեր ամենակարևոր նպատակների մասին հիշելը: Ձեզ կաջակցեն հին ծանոթները, մարդիկ, որոնց փորձն ու գիտելիքները նախկինում ձեզ շատ են պետք եկել: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Օր օրի դուք ավելի ու ավելի շատ հնարավորություններ կնկատեք: Աշխատեք քչով չբավարարվել, առաջին հաղթանակներից հետո կանգ չառնել: Աստղերը կաջակցեն ձեզ ամենահամարձակ նախաձեռնություններում: Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Անսովոր իրադարձությունները ձեզ կօգնեն նորովի նայել այն մարդկանց, որոնց վաղուց եք ճանաչում: Տարաձայնություններն անցյալում կմնան, դրանց փոխարինելու կգա փոխհասկացողությունը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Խաղաղասիրաբար տրամադրվեք: Շաբաթը հրաշալի կլինի դիվանագիտական ունակությունները դրսևորելու համար: Ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու, վիճողներին հաշտեցնելու, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում փոխզիջումային տարբերակներ գտնելու ձեր ունակությունը շատ պետք կգա: Կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերություններն իրար չխառնելը: Սա լավագույն շաբաթը չի լինի ընկերների հետ ինչ-որ բիզնես սկսելու համար: Գործընկերոջ հետ ֆլիրտի համար էլ ամենաբարենպաստ պահը չի լինի: Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը, մեծացնել եկամուտները: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Նյութական բարիքների հետ կապված հարցերում շատ զգույշ կլինեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից: Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ լավ կտրվի ուսումը: Արժե օգտվել դրանից քննություններին պատրաստվելու, որակավորումը բարձրացնելու, օգտակար դասընթաց անցնելու համար: |
|