Շաբաթվա աստղագուշակ 27.V-2.VI
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1047 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Համբերատարությամբ ու համառությամբ զինվեք. դրանք ձեզ պետք են գալու: Շատ Խոյեր անակնկալների են բախվելու: Ամեն ինչից բարեհաջող գլուխ հանելու համար դրական տրամադրվածությունն ու ինտուիցիան են պետք գալու: Մտերիմների հետ հարաբերություններն անկանխատեսելի կլինեն, բայց նկատելի խնդիրներ չեն առաջանա: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների՝ ելույթների, բանակցությունների, կոնֆերանսների համար: Խուսափեք դատարկ զրույցներից. դրանք ժամանակ կխլեն: Շաբաթվա կեսը հաջող կլինի ուսմամբ զբաղված, քննություններին պատրաստվող Խոյերի համար: Արժե ուշադրություն հատկացնել բծախնդրություն պահանջող աշխատանքին, քանի որ այն արագ ու առանց սխալների կանեք: Գործերի շրջապտույտի մեջ մի մոռացեք հանգստի և մտերիմների հետ շփվելու մասին: Ձեզ անհանգստացնող բաների մասին զրույցները կօգնեն նվազեցնել սթրեսը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում հաջողության համար ձեզ պետք է գալու կարգապահությունը, բայց ջանքերը զուր չեն անցնի: Դուք կկարողանաք գլուխ հանել այն հարցերից, որտեղ սխալներ ու չլուծված խնդիրներ են մնացել: Ուսմամբ զբաղված Ցուլերին արդյունավետ ու բարենպաստ շաբաթ է սպասվում, եթե նրանք սեփական թուլություններին չտրվեն: Հեռուն գնացող ծրագրեր կառուցելու համար հաջող պահ է, քանի որ կկարողանաք դրանք բարեհաջող իրագործել: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք կոլեգաների և գործընկերների հետ: Ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն պայմանավորվել նույնիսկ վիճելի հարցերի շուրջ: Ձեր հմայքը կուժեղանա: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Շաբաթվա վերջին ձեր ստեղծագործ ունակությունները վառ կդրսևորվեն: Երևակայության թռիչքը ոչ ստանդարտ գաղափարներ կբերի: Բայց շրջահայաց եղեք, քանի որ առողջ բանականությունը երբեք ավելորդ չէ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեր ստեղծագործ ունակությունները դրսևորելու հնարավորություն կլինի: Որոշ Երկվորյակներ կկարողանան նոր ու հետաքրքիր զբաղմունք գտնել, կվերադառնան հին նախասիրությանը կամ էլ աշխատանքային իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ կառաջարկեն: Դուք ընկալունակ կլինեք, ուստի հեշտությամբ կհասկանաք մյուս մարդկանց: Ավելի ուշ հակված կլինեք իմպուլսիվ վարքի ու շտապողական որոշումների, որոնք ամեն անգամ ճիշտ չեն լինի: Մրցակցության ձգտումը կարող է օգնել մասնագիտական ձեռքբերումներում: Միայն թե չափը մի անցեք ու մի փորձեք բոլոր վեճերից հաղթող դուր գալ: Հարմար պահ է նոր նախաձեռնությունների համար: Դուք կկարողանաք հաղթահարել հնարավոր դժվարությունները համարձակության ու ոգևորվածության շնորհիվ: Ձեր որոշումները լավ մտածեք ու հակասական խոստումներ մի տվեք: Չի բացառվում գործնական հարաբերությունները սահուն անցում կատարեն ռոմանտիկի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շրջապատողները կփորձեն ձեզ իրենց հետաքրքրություններին ծառայեցնել: Ուստի ուշադիր ու զգույշ եղեք, որպեսզի ուրիշի ազդեցության տակ չընկնեք: Բոլոր որոշումները լավ մտածեք ու շտապողական խոստումներ մի տվեք: Հետևեք կատարած ծախսերին, քանի որ մեծ է իմպուլսիվ գնումների վտանգը, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել, քանի որ իրավիճակը պահանջելու է վերամշակումներ անել դրանցում: Շաբաթվա երկրորդ կեսին դուք էներգիայի աճ կունենաք ու ինքնավստահ կլինեք, ուստի հաջողությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Խեցգետինները պիտի փորձեն ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ դա ոչ միայն օգուտ կտա, այլև հաճույք կպատճառի: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի հատկապես հեռավոր, արտասահմանյան ուղևորությունների համար: Սիրելիի հետ համատեղ ապագան քննարկելու համար լավ պահ է: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ անհանգիստ շաբաթ է սպասվում, բայց ի վերջո լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել: Սովորելը, նորը յուրացնելը դժվարությամբ կտրվի: Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել ուշադրության կենտրոնացում պահանջող առաջադրանքներից, քանի որ ձեզ համար կենտրոնանալը դժվար է լինելու: Ստուգեք ստացված տեղեկատվությունը, մի վստահեք բամբասանքներին: Օֆիսային տեխնիկայի փչանալու հավանականություն կա: Խնդիրները հեշտությամբ կլուծեք, բայց մի փոքր նյարդայնանալու եք: Այն Առյուծները, որոնք չեն վախենա իրենց վրա լրացուցիչ պատասխանատվություն վերցնելուց, հեշտությամբ ամեն ինչից գլուխ կհանեն ու ղեկավարության աչքում կամրապնդեն իրենց հեղինակությունը: Հավանական է պարգևատրվեք կամ բարձրանաք մասնագիտական սանդուղքով: Սիրելիի հետ հարաբերություններում մանր-մունր տարաձայնություններ կլինեն, բայց դրանք լուրջ կոնֆլիկտների չեն հանգեցնի: Ամեն դեպքում սուր անկյունները հարթելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի: Հանգստություն պահպանեք, աշխատեք անել ձեր ուժերի սահմաններում եղածը և այդժամ կկարողանաք խուսափել լուրջ կորուստներից: Հենվեք ձեր փորձի ու առողջ բանականության վրա, ստուգեք փաստաթղթերը, մի շտապեք չսխալվելու համար: Աշխատասեր Կույսերը կկարողանան մեծ արդյունքների հասնել ու աշխատանքի հետաքրքիր առաջարկ ստանալ: Շաբաթվա կեսին մոտ լավ է սահմանափակեք շփումները, պատասխանատու բանակցություններ կամ հասարակական ելույթներ չծրագրեք: Մեծ ուշադրություն հատկացրեք ընթացիկ առաջադրանքներին, գործերում կարգուկանոն հաստատեք, և դա կօգնի արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: Հետևեք ծախսերին, քանի որ ծրագրածից շատ ծախսելու վտանգ կա: Ընտանեկան հոգսերը ձեր ուշադրության կարիքն են զգալու հատկապես շաբաթվա վերջին: Հավանական է ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեր առաջ հրաշալի հեռանկարներ կբացվեն, կարևորը դրանք բաց չթողնելն է: Դուք ոգևորված կլինեք, աշխատանքը ձեր ձեռքից կգա ու հաճույք կպատճառի: Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը և առաջատարի հատկանիշները դրսևորելու հնարավորություն կունենաք: Շատ Կշեռքների մոտ ապագայում ծառայողական աճ է սպասվում: Հաջող պահ է ներդրումների համար, սակայն շատ ռիսկային նախագծեր մի ընտրեք: Կրթություն ստանալն ու նոր ինֆորմացիա յուրացնելն էլ հեշտ կլինի: Ձեր գրավչությունը նկատելի կլինի շրջապատողների համար: Ձեզ համար հեշտ կլինի այլ մարդկանց հասկանալը, իսկ բարյացակամ լինելն ու հմայքը կօգնեն նոր ու պիտանի ծանոթություններ հաստատել: Ռոմանտիկ հարաբերություններով հետաքրքրվածները առաջին քայլն անելու շանս կստանան: Շաբաթվա վերջին հոգնած ու նյարդային կլինեք: Հնարավորինս նվազեցրեք ակտիվությունը, ժամանակ հատկացրեք հանգստին, մտերիմների հետ շփումներին ու հաճելի զբաղմունքներին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթն այնպես ծրագրեք, որ կարևոր գործերը նրա առաջին կեսին անեք, քանի որ դա բարեհաջող շրջան է լինելու: Ձեր գործնական փառասիրությունը կաճի ու կօգնի հաղթահարել բոլոր մարտահրավերները: Հեշտությամբ կշահեք կոլեգաների համակրանքն ու ղեկավարության բարեհաճությունը: Հավանական է աջակցություն ստանաք ազդեցիկ հարազատներից կամ ծանոթներից: Շատ Կարիճների եկամուտների աճ է սպասվում: Պետհիմնարկների հետ փոխգործակցությունն էլ հաջող կլինի: Դուք չնախատեսված իրավիճակների պատճառով կնյարդայնանաք: Ամեն ինչ հարթ չի ընթանա: Բայց եթե կարողանաք հետևել ձեր հուզական վիճակին, ապա կխուսափեք աշխատավայրում վեճերից ու մտերիմների հետ տարաձայնություններից: Շաբաթվա վերջին աշխատեք ինչպես հարկն է հանգստանալ: Հետաձգեք ուղևորություններն ու երեկույթները, հանգստյան օրերը լավ է անցկացնեք մենակ կամ ընտանիքի անդամների հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին օրերին սահմանափակեք շփումները: Ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, ավելորդ քննադատությունն ու ինքնավստահությունը թույլ չեն տա փոխհամաձայնության հասնել: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնց արդյունքը ամբողջությամբ ձեզանից է կախված: Աշխատեք ղեկավարության աչքին շատ չերևալ: Պետհիմնարկներին դիմելու համար էլ լավ ժամանակ չէ: Ավելի ուշ լուսավոր շրջան կսկսվի: Ձեզ կայցելի ստեղծագործ ոգեշնչվածությունը: Կոլեգաների հետ փոխգործակցությունը արդյունավետ ու հաջող կլինի: Վատ չեն անցնի բանակցությունները, քննարկումները, կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Որոշ Աղեղնավորներ հաջող գործնական ուղևորություններ կկատարեն: Կարևոր որոշումներ ընդունելը լավ է ավելի բարենպաստ շրջանի համար պահեք: Մտերիմների հետ հարաբերություններում լարված պահեր կառաջանան, բայց բոլոր կոնֆլիկտները կհաջողվի արագ լուծել: Իսկ ահա նոր ծանոթություններից ոչ մի հետաքրքիր բան մի սպասեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հաջող հնարավորություններ կբերի, կարևորը կարողանաք դրանցից օգտվել: Դրական տրամադվածությունը թույլ կտա նույնիսկ բարդ աշխատանքային առաջադրանքները լուծել: Բարենպաստ շրջան է հասարակական ելույթների, բանակցությունների կամ կոնֆերանսների համար: Դուք կկարողանաք ամրապնդել եղած կապերն ու նորերը հաստատել: Որոշ ծանոթներ օգտակար կլինեն գործնական հարցերը լուծելիս: Շատ Այծեղջյուրներ անսպասելի ֆինանսական մուտքեր կունենան կամ արժեքավոր նվեր կստանան: Ռոմանտիկ հարաբերություններում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի: Արժե ժամանակ հատկացնել ընկերների հետ շփումներին, մարդկանց մեջ դուրս գալուն ու նոր ընկերախմբերին միանալուն: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ ու հաճելի տպավորություն կթողնեք: Սակայն մի մոռացեք հանգստի մասին: Գործերի առատության մեջ արժե ուժերը վերականգնելու համար ժամանակ տրամադրել հանդիպումներին ու ժամադրություններին: Կարճատև ուղևորությունները կօգնեն էներգիա ստանալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ մոտ լավ կստացվի առաջադրանքների մեծ ծավալից գլուխ հանելն ու շրջապատողների հետ պայմանավորվելը: Հեռախոսային զրույցներ ու նամակագրություններ են սպասվում: Դուք կկարողանաք հեշտությամբ փոխհամաձայնության հասնել կոլեգաների և ղեկավարության հետ: Անընդհատ պիտի մի հարցից մյուսին անցնեք: Դա որոշ խառնաշփոթ կառաջացնի, բայց դա չի փչացնի ձեր աշխատանքային տրամադրվածությունը: Ուսմամբ և քննությունների նախապատրաստությամբ զբաղված Ջրոհսները հեշտությամբ կյուրացնեն նոր գիտելիքները: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և գործուղումների համար: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր հեղինակությունը կոլեգաների աչքում ու բարձր պրոֆեսիոնալիզմ դրսոևորել: Չի բացառվում մոտ ապագայում բարձրանաք մասնագիտական սանդուքով: Դուք կկարողանաք ժամանակ գտնել ավագ հարազատներին նրանց գործերում օգնելու և ձեր հարաբերությունները ջերմացնելու համար: Գործադրված ջանքերը պտուղներ կտան: Սակայն աշխատեք մեծ գումար չծախսել իմպուլսիվ գնումների վրա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին չարժե անցնել պատասխանատու առաջադրանքների լուծմանը: Ձեզ համար հեշտ չի լինի կարևոր հարցերի վրա կենտրոնանալը: Կոլեգաների և ղեկավարության հետ փոխգործակցությունը սովորականից դժվար կտրվի: Ուստի սկսեք լավ ծանոթ, միատոն գործերից: Դուք աստիճանաբար կտրամադրվեք, և ամեն ինչ կսկսի բարեհաջող դասավորվել: Հենվեք փորձի և առողջ բանականության վրա, շտապողական որոշումներ մի ընդունեք ու մի վստահեք չստուգված ինֆորմացիային: Եթե կարողանաք հավաքել ձեզ, սխալներ չգործել ու ծրագրածը անել, ապա արդյունքները կուրախացնեն ձեզ: Շաբաթվա կեսին աշխատեք հեռու ուղևորությունների չմեկնել, հավանական են ձգձգումներ ճանապարհին և այլ մանր-մունր տհաճություններ: Չնայած բոլոր դժվարություններին՝ շատ Ձկներ ապագա հաջողությունների համար հիմք կդնեն: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի նոր կապեր հաստատելու և եղածներն ամրապնդելու համար: |
|